Գենադի Հրաչիկի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գենադի Աղաջանյան (այլ կիրառումներ)
Գենադի Հրաչիկի Աղաջանյան
26 սեպտեմբերի, 1962 - 23 հունիսի, 1993
Ծննդավայր Բաքու
Մահվան վայր ԼՂՀ Չրմխութ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Գենադի Աղաջանյան (26 սեպտեմբերի, 1962, Բաքու - 23 հունիսի, 1993, Չրմխութ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Աղաջանյանը ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 26-ին Բաքու քաղաքում։ 1967 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Հաճախել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1974 թ. տեղափոխվել է Ասկերան ավան և ավարտել տեղի միջնակարգը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես երաժիշտ Ասկերանի մշակույթի տանը։ Նա ևս անդամագրվել է ազգային-ազատագրական պայքարին։ Զոհվել է 1992 թ. հունիսի 23-ին Չրմխութ կոչվող տեղամասում (Նախիջևանիկ գյուղի մոտ)։ Ունեցել է երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]