Գենադի Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գենադի Զարմիկի Առաքելյան
11 օգոստոսի, 1963 - 18 ապրիլի, 1994
ԾննդավայրՍումգայիթ
Մահվան վայրԼՂՀ Գյուլիջա, Աղդամի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Գենադի Առաքելյան (11 օգոստոսի, 1963, Սումգայիթ - 18 ապրիլի, 1994, Գյուլիջա, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Առաքելյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 11-ին Սումգայիթ քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցներից մեկը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է ծննդավայրում։ 1988 թ. սումգայիթյան իրադարձություններից հետո ընտանիքով տեղափոխվել է Գեորգևսկ քաղաք։ 1990 թ. բնակություն է հաստատել ՀՀ Սևան քաղաքում, նույն թվականին տեղափոխվել է Թալիշ։ Մասնակցել է մի շարք պաշտպանական մարտերի և Շուշիի ազատագրմանը։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 18-ին Աղդամի շրջանի Գյուլիջա գյուղի մոտ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Սևան քաղաքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]