Գենադի Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գենադի Անանյան
1958 օգոստոսի 28 - անհայտ
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մեծ շեն, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Գենադի Ալեքսանդրի Անանյան (օգոստոսի 28, 1958(1958-08-28)), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Անանյանը ծնվել է 1958 թ. օգոստոսի 28-ին Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև Երևանում ստացել ավտոմեխանիկի մասնագիտություն։ 1978-80 թթ. ծառայել է Խորհրդային բանակում Չիտա քաղաքում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել ՀՀ Սևան քաղաքում և աշխատել որպես ավտովարորդ։ 1990 թ. վերադարձել է հայրենի գյուղ և աշխատանքի անցել պետտնտեսությունում։ 1991-ից կամավորագրվել է Վլադիմիր Բալայանի ջոկատում, իսկ 1992-ից՝ Աշոտ Ղուլյանի վաշտում։ Անհայտ կորել է 1992 թ. օգոստոսի 18-ին Գյուլաթաղի տարածքում։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]