Գեյուս վան դեր Մյոլեն
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 23, 1903[1][2] | ||
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 10, 1972 (69 տարեկան) | ||
Մահվան վայր | Հաառլեմ, Նիդերլանդներ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գեյուս վան դեր Մյոլեն (հոլ.՝ Ageaus Yme "Gejus" van der Meulen; հունվարի 23, 1903[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ - հուլիսի 10, 1972, Հաառլեմ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Երկու Օլիմպիական խաղերի (1924, 1928) և 1934 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է նացիստական Գերմանիայի կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան դեր Մյոլենն իր ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, որը կազմում է 13 մրցաշրջան, հանդես է եկել Կոնինկլեյկե ՀՖԿ-ում[3], խաղացել է 188 խաղ[4]։
Նիդերլանդների հավաքականի կազմում 1924 թվականի ֆուտբոլի օլիմպիական մրցաշարում հիմնական դարպասապահն էր, խաղացել է հավաքականի 5 խաղերում։ Չորս տարի անց՝ 1928 թվականի ֆուտբոլի օլիմպիական մրցաշարում, խաղացել է Ուրուգվայի հավաքականի հետ միակ խաղում (0:2)[5]։
1934 թվականի աշխարհի առաջնությունում վան դեր Մյոլենը խաղացել է ընդամենը մեկ խաղ Շվեյցարիայի հավաքականի հետ, որն ավարտվել է Նիդերլանդների պարտությամբ՝ 3:2 հաշվով[6]։ Նիդերլանդների հավաքականի կազմում անցկացրել է 54 հանդիպում, որոնցում բաց է թողել 100 գոլ[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում համակրում էր նացիստական Գերմանիային։ Բժշկական կլինիկայում, որտեղ նա աշխատում էր, դադարեցին հրեաներ ընդունել։ Նիդերլանդների պարտությունից հետո երկիրը գրավվեց, և վան դեր Մյոլենը միացավ Ազգային-սոցիալիստական շարժմանը[3]։
1941 թվականին մտել է կամավորական գումարտակ և երդում տվել հավատարիմ մնալ Ադոլֆ Հիտլերին[3]։ Նա Օրանիենբուրգում ռազմական բժշկի պատրաստություն է անցել։ 1942 թվականին վան դեր Մյոլենին ուղարկել են Արևելյան ռազմաճակատ, որտեղ նա շարունակել է ռազմական և բժշկական ծառայությունը[3]։
Ձերբակալություն և բանտարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիրը նացիստական զորքերից ազատագրվելուց հետո վան դեր Մյոլենը ձերբակալվեց։ 1947 թվականի հունիսին նա դատապարտվեց ութ տարվա ազատազրկման՝ որպես հանցակից[3]։
1948 թվականի մարտին բողոքարկեց՝ դատավճիռը մեղմելու համար, սակայն այն մերժվեց, և դատավճիռն ուժի մեջ մնաց։ 1949 թվականի օգոստոսին նա ներում ստացավ և ազատ արձակվեց, սակայն նրա հեղինակությունը հասարակության մեջ մնաց որպես նախկին նացիստականի։ Երբ նա վերադարձավ բժշկական պրակտիկային, ոչ ոք չէր ցանկանում նրա մոտ բուժվել, բացի կուսակցության նախկին ընկերներից[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Կլաս վան դեր Մյոլեն, ծագումով Ֆրանեկերից էր, մայրը՝ Յանտյե վան Էյսդենը[3], ծնվել է Հառլեմում։ Ծնողներն ամուսնացել են 1902 թվականին Ամստերդամում. ամուսնության պահին հայրը դարբին էր[8]։
Վան դեր Մյոլենն ամուսնացել է երեսուն տարեկանում՝ 22-ամյա Գերտրյոյդա Հենդրիկա Յոհաննա (Ռիտա) Մելլեմանի հետ, ով ծնունդով Հառլինգենից էր։ Նրանց ամուսնությունը գրանցվել է 1933 թվականի նոյեմբերի 21-ին՝ Բլումենդալում[9]։ Բլյումենդալի քաղաքապետարանում կայացած հարսանեկան արարողությանը ներկա էին ՀՖԿ ակումբի ներկայացուցիչները, ինչպես նաև Նիդերլանդների ֆուտբոլային միության նախագահ Կարել Լոտսին[10]։
Մահացել է 1972 թվականի հուլիսի 10-ին՝ Հառլեմում՝ 69 տարեկան հասակում[3][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Nolan, Kevin (2015 թ․ օգոստոսի 18). «From hero to villain: the Gejus van der Meulen story». thesefootballtimes.co. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Zij speelden minimaal 150 wedstrijden». konhfc.nl (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Gejus van der Meulen на Sports-Reference.com
- ↑ 1934 FIFA World Cup Switzerland 3 - 2 Netherlands
- ↑ «Gejus van der Meulen». voetbalstats.nl (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «BS Huwelijk met Claas van der Meulen» (հոլանդերեն). Noord-Hollands Archief. Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Archiefkaarten: Ageaus IJme van der Meulen» (հոլանդերեն). Stadsarchief Amsterdam. Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Gejus van der Meulen getrouwd» (հոլանդերեն). De Gooi- en Eemlander[nl]. 1933 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Gejus van der Meulen overleden» (հոլանդերեն). De Telegraaf. 1972 թ․ հուլիսի 10. Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)
- Հունվարի 23 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ամստերդամ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 10 մահեր
- 1972 մահեր
- Հարլեմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած գերմանացիներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռազմական բժիշկներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ