Գեյլ Ֆորման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեյլ Ֆորման
Ծնվել էհունիսի 5, 1970(1970-06-05)[1] (53 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, մանկագիր, լրագրող և magazine writer
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի համալսարան
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներԵթե ես մնամ (վեպ)
Կայքgayleforman.com
 Gayle Forman Վիքիպահեստում

Գեյլ Ֆորման (անգլ.՝ Gayle Forman, հունիսի 5, 1970(1970-06-05)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։ Առավել հայտնի է իր «Եթե ես մնամ» վեպով, որն ընդգրկվել է «Նյու Յորք Թայմս»բեսթսելլերների ցանկում և էկրանավորվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյլ Ֆորմանը ծնվել է 1970 թվականի հունիսի 5-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Ֆորմանը գրել է «Seventeen» ամսագրի համար, նրա հոդվածներից շատերը նվիրված էին երիտասարդությանը և սոցիալական խնդիրներին։ Ավելի ուշ որպես ինքնուրույն լրագրող աշխատել է «Details», «Jane», «Glamour», «The Nation», «Elle», «Cosmopolitan» ամսագրերում[2]։

2002 թվականին նա ամուսնու՝ Նիքի հետ մեկնել է շուրջերկրյա ճանապարհորդության, որի ժամանակ ստացած փորձն ու տեղեկատվությունը ավելի ուշ հիմք են հանդիսացել նրա առաջին՝ «Այստեղից այնտեղ չեն ընկնում. Մեկ տարի սեղմվող աշխարհի եզրին» (անգլ.՝ «You Can't Get There from Here: A Year on the Fringes of a Shrinking World») գրքի համար։ Այն հրատարակվել է 2005 թվականին[3]։

2007 թվականին Ֆորմանը հրատարակել է իր առաջին պատանեկան վեպը՝ «Քույրեր՝ ըստ խոհեմության» (անգլ.՝ «Sisters in Sanity»), որը հիմնված է «Seventeen» ամսագրի համար գրված հոդվածի վրա[4]։

2009 թվականին հրատարակվել է «Եթե ես մնամ» (անգլ.՝ «If I stay») վեպը։ Այն Միա անունով 17-ամյա աղջկա մասին է, որը ենթարկվում է ավտովթարի։ Գրքում նկարագրվում է, թե ինչպես է Միան, գտնվելով կոմայի մեջ, լիովին գիտակցում իր շուրջը կատարվածը, այն ամենը, ինչ անում և ասում են իր այցելուները։ Աղջիկը զգում է իր մտերիմների կորստի ցավը, բայց նաև գիտի ապրող մարդկանց սիրո մասին։ Նա պետք է ընտրություն կատարի՝ մնալ կամ հեռանալ։ Այս վեպի համար Ֆորմանն արժենացել է մի քանի մրցանակի[5]։ 2011 թվականին հրատարակվել է վեպի շարունակությունը՝ «Ու՞ր է նա գնացել» (անգլ.՝ «Where She Went»): Այն պատմում է Ադամի անունից և նկարագրում Ադամի և Միայի հարաբերությունները նախորդ գրքի իրադարձություններից հետո[6]։

2013 թվականի հունվարին Ֆորմանը հրատարակել է «Ընդամենը մեկ օր» (անգլ.՝ «Just One Day») վեպը։ Այն պատմում է Էլիսոն Հիլիի մասին, որը Եվրոպայում շրջագայության վերջին օրը հանդիպում է դանիացի թափառաշրջիկ դերասան Ուիլեմին։ Էլիսոնն անսպասելիորեն որոշում է Ուիլեմի հետ մեկնել Փարիզ, որտեղ նրանք մեկ օր միասին են անցկացնում[7]։ 2013 թվականի հոկտեմբերին հրատարակվել է վեպի շարունակությունը՝ «Միայն մեկ տարի» (անգլ.՝ «Just One Year»): Վեպը նկարագրում է նախորդ գրքի իրադարձությունները, սակայն Ուիլեմի տեսանկյունից[8]։ Էլիսոնի և Ուիլեմի պատմության ավարտը՝ «Լոկ մեկ գիշեր» ստեղծագործությունը (անգլ.՝ «Just One Night»), թողարկվել է 2014 թվականի մայիսի 29-ին։ Այս 50 էջանոց նորավեպը թողարկվել է էլեկտրոնային գրքի ձևաչափով[9]։

2015 թվականի հունվարին հրատարակվել է «Ես եղել եմ այստեղ» (անգլ.՝ «I Was Here») գիրքը։ Այն 18-ամյա աղջկա մասին է, որը փորձում է հաղթահարել լավագույն ընկերուհու հանկարծակի ինքնասպանությունը[10]։

2016 թվականին Ֆորմանը թողարկել է իր առաջին վեպը մեծահասակների համար՝ «Թողեք ինձ» (անգլ.՝ «Leave Me»)[11]:

Ֆորմանն ապրում է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում ամուսնու և երկու դուստրերի հետ, որոնցից մեկին որդեգրել են։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ես մնամ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 - «Եթե ես մնամ» (անգլ.՝ «If I Stay»)
  • 2011 - «Ու՞ր է նա գնացել» (անգլ.՝ «Where She Went»)

Ընդամենը մեկ օր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 - «Ընդամենը մեկ օր» (անգլ.՝ «Just One Day»)
  • 2013 - «Միայն մեկ տարի» (անգլ.՝ «Just One Year»)
  • 2014 - «Լոկ մեկ գիշեր» (անգլ.՝ «Just One Night») - նորավեպ

Շարքից դուրս գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - «Այստեղից այնտեղ չեն ընկնում. Տարի սեղմվող աշխարհի եզրին» (անգլ.՝ «You Can't Get There from Here: A Year on the Fringes of a Shrinking World»)
  • 2007 - «Քույրեր՝ ըստ խոհեմության» (անգլ.՝ «Sisters in Sanity»)
  • 2015 - «Ես եղել եմ այստեղ» (անգլ.՝ «I Was Here»)
  • 2016 - «Թողեք ինձ» (անգլ.՝ «Leave Me»)
  • 2018 - «Ես խոտորվել եմ» (անգլ.՝ I Have Lost My Way)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - «Ի՞նչ ես թույլ տվել, Սոֆի Ռոտ» (անգլ.՝ «What the Hell Have You Done, Sophie Roth?»)՝ «12 պատմություն իրական սիրո մասին» (անգլ.՝ «My True Love Gave to Me: Twelve Holiday Stories»)ժողովածուի կազմում

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եթե ես մնամ» վեպը էկրանավորվել է 2014 թվականի օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում։ Գլխավոր դերում հանդես է գալիս Քլոյե Գրեյս Մորեցը[12]։

«Ես եղել եմ այստեղ» գրքի էկրանավորման իրավունքը ստացել է «New Line Cinema» կինոընկերությունը գրքի հրապարակումից մեկ ամիս անց[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. Minzesheimer, Bob (2014 թ․ հուլիսի 3). «Book Buzz exclusive: New Gayle Forman excerpt, jacket». USA Today. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. Ingall, Marjorie (2005 թ․ ապրիլի 8). «Traveling The World — By Proxy». Forward. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. Yang, Tatin (2014 թ․ փետրվարի 1). «Author Gayle Forman on seeing her book 'If I Stay' become a film, hanging out with Chloe Moretz and raising $10,000 for Supertyphoon 'Yolanda' survivors». Philippine Daily Inquirer. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. «Announcing the 2010 Indies Choice Book Award Winners». American Booksellers Association. 2010 թ․ ապրիլի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. Shotwell, James (2014 թ․ օգոստոսի 24). «Editorial: The Potential 'If I Stay' Sequel Is Nothing Like The Original». Under the Gun Review. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. LoveBook, Hannah (2015 թ․ մայիսի 5). «Just One Day by Gayle Forman - review». The Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. White, Caitlin (2014 թ․ նոյեմբերի 15). «Gayle Forman's 'Just One Day' and 'Just One Year' Will Follow 'If I Stay' To The Big Screen». Bustle. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. Crutcher, Paige (2014 թ․ մայիսի 6). «Gayle Forman Concludes 'Just One Day' and 'Just One Year' with the E-Novella 'Just One Night'». Publishers' Weekly. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. 10,0 10,1 McNary, Dave (2015 թ․ փետրվարի 24). «Gayle Forman's 'I Was Here' Movie in Development at New Line». Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. Biedenharn, Isabella (2015 թ․ հունիսի 23). «Gayle Forman to write first novel for adults -- exclusive». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. «Warner Bros., MGM Partner on YA Pic 'If I Stay,' Set 2014 Release». hollywoodreporter.com. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]