Գեյլ Սոնդերգարդ
![]() անգլ.՝ Gale Sondergaard | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1899[1] |
Ծննդավայր | Լիչֆիլդ, Մինեսոտա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 14, 1985[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Herbert Biberman? |
Պարգևներ և մրցանակներ | |
Գեյլ Սոնդերգարդ (անգլ.՝ Gale Sondergaard, ազգանունը դանիերեն արտասանվում է Սյոներգոր, փետրվարի 15, 1899[1], Լիչֆիլդ, Մինեսոտա, ԱՄՆ - օգոստոսի 14, 1985[1], Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» մրցանակի դափնեկիր, համաշխարհային կինոյի պատմության ութ դերասանուհիներից մեկը, որ ստացել է այս մրցանակը երկրորդ պլանում իր դեբյուտային դերակատարման համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդիթ Հոլմ Սոնդերգարդը ծնվել է 1899 թվականի փետրվարի 15-ին, Մինեսոտա նահանգի Լիչֆիլդ քաղաքում, դանիական ընտանիքում։ Դերասանական արվեստ է սովորել Մինեապոլիսի դրամատիկական արվեստի դպրոցում։ Նա առաջին անգամ կինոյում հայտնվել է 1936 թվականին «Դժբախտ Էնթոնը» ֆիլմում, իսկ առաջին դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ դառնալով առաջինը, որը հաղթել է այս անվանակարգում[2][3]։ Դրանից հետո Սոնդերգարդը բավականին հաջողակ դերասանուհի է դարձել, հետագայում նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Սալեմի աղջիկը» (1937), «Յոթերորդ երկինք» (1937) և «Էմիլ Զոլայի կյանքը» (1937)[4]:
Գեյլ Սոնդերգարդը «Walt Disney»-ի «Սպիտակաձյունիկ և յոթ թզուկներ» (1937) անիմացիոն կինոնկարում եղել է Չար թագուհու կերպարը ստեղծելու նախատիպը։ 1939 թվականին նրան առաջարկել են չար կախարդի դերը «Օզ երկրի կախարդը» ֆիլմում, սակայն նկարահանումների համար ի վերջո ընտրվել է Մարգարեթ Հեմիլթոնը այն բանից հետո, երբ MGM ղեկավարությունը որոշել է, որ կախարդի կերպարը պետք է տգեղ լինի։ Սոնդերգարդը, վախենալով իր հետագա կարիերայի համար, որոշել է հրաժարվել այդ դերից։
1940 թվականին դերասանուհին խաղացել է երևի թե իր ամենաճանաչելի դերը «Նամակ» ֆիլմում նենգ կնոջ դերը, որտեղ նա նկարահանվել է Բեթ Դևիսի հետ։ 1946 թվականին Գեյլը կրկին առաջադրվել է «Օսկարի»՝ «Աննան և Սիամի թագավորը» կինոնկարում լեդի Թիանգի դերի համար, բայց մրցանակը շահել է Էնն Բաքսթերը[5]։
1978 թվականին Գեյլ Սոնդերգարդը խաղացել է այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի դերը «Անաստասիա» պիեսում Մասաչուսեթսի համալսարանում:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականին Սոնդերգարդն ամուսնացել է ռեժիսոր Հերբերտ Բիբերմանի հետ։ Սա նրա երկրորդ ամուսնությունն էր։ 1950-ական թվականների սկզբին նրա կարիերան ծանր հարված է ստացել Միացյալ Նահանգներում սկսված մակկարտիզմ կոչվող երևույթի պատճառով։ Ամուսինը մեղադրվել է կոմունիզմը համակրելու մեջ, և նրանք միասին ներառվել են Հոլիվուդի «սև ցուցակում»[6]։ Դերասանուհին և նրա ամուսինը վաճառել են իրենց տունը Հոլիվուդում և տեղափոխվել Նյու Յորք, որտեղ նա մասնագիտացել է թատրոնում։ Ընդմիշտ թողնելուց առաջ Գեյլ Սոնդերգարդը ևս մի քանի անգամ հայտնվել է կինոյում և հեռուստատեսությունում։ Նա մահացել է ուղեղային անոթային թրոմբոզից, 1985 թվականի օգոստոսի 14-ին, Կալիֆոռնիաում, 86 տարեկան հասակում[2][7]։
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1936 | ֆ | Դժբախտ Էնթոնը | Anthony Adverse | Ֆեյթ Պալելոգուս |
1937 | ֆ | Սալեմի աղջիկը | Maid of Salem | Մարտա Հարդինգ |
1937 | ֆ | Յոթերորդ երկինք | Seventh Heaven | Նանա |
1937 | ֆ | Էմիլ Զոլայի կյանքը | The Life of Emile Zola | Լուիս Դրեյֆուս |
1939 | ֆ | Խուարես | Juarez | կայսրուհի Եվգենյա |
1939 | ֆ | Ազատության որդիներ | Sons of Liberty | Ռեյչել Սոլոմոն |
1940 | ֆ | Կապույտ թռչուն[8] | The Blue Bird | Տայլետ |
1940 | ֆ | Զորրոյի նշանը | The Mark of Zorro | Ինես Կինտերո |
1940 | ֆ | Նամակ | The Letter | օրիորդ Խեմոնդ |
1942 | ֆ | Իմ սիրած շիկահերը | My Favorite Blonde | տիկին Ստեֆան Ռունիկ |
1944 | ֆ | Սարդ կինը[7] | The Spider Woman | Ադրեա Սպեդինգ |
1944 | ֆ | Սուրբծննդյան տոները | Christmas Holiday | միսիս Մոնետ |
1946 | ֆ | Աննան և Սիամի թագավորը | Anna and the King of Siam | լեդի Թիանգ |
1947 | ֆ | Ճանապարհ դեպի Հռոմ | Road to Rio | Քեթրին Վեյիլ |
1976 | ֆ | Ձի անունով մարդու վերադարձը | The Return of a Man Called Horse | Լոսիխա |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1937 թվական՝ «Օսկար» մրցանակ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի («Դժբախտ Էնթոնը»)
- 1947 թվական՝ «Օսկար» մրցանակ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի («Աննան և Սիամի թագավորը», առաջադրում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Axel Nissen (2007)։ Actresses of a Certain Character: Forty Familiar Hollywood Faces from the Thirties to the Fifties։ McFarland & Company։ էջեր 196–202։ ISBN 978-0-7864-2746-8
- ↑ «The 9th Academy Awards»։ Oscars.org։ Academy of Motion Picture Arts and Sciences։ Վերցված է օգոստոսի 3, 2014
- ↑ «Gale Sodergaard»։ AFI Catalog of Feature Films։ American Film Institute։ Վերցված է օգոստոսի 1, 2014
- ↑ «1946 19th Oscar nominees»։ Oscar.org։ Academy of Motion Picture Arts and Sciences։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 3, 2014
- ↑ David J. Hogan (հունիսի 1, 2014)։ The Wizard of Oz FAQ: All That's Left to Know About Life, According to Oz։ Applause Theatre & Cinema Books։ էջեր 113–115։ ISBN 978-1-4803-9719-4
- ↑ 7,0 7,1 Folkart Burt A. (August 15, 1985)։ «Gale Sondergaard Dies; Movies' 'Spider Woman'»։ Los Angeles Times։ Վերցված է 24 September 2017
- ↑ Peter Lev (15 March 2013)։ Twentieth Century-Fox: The Zanuck-Skouras Years, 1935–1965։ University of Texas Press։ էջեր 67–68։ ISBN 978-0-292-74447-9
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 14 մահեր
- 1985 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Օսկարակիրներ
- Կաթվածից մահացածներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ