Jump to content

Գեղեցկուհին և հացթուխը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղեցկուհին և հացթուխը
պատկերանիշ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և հեռուստադրամա
ՍտեղծողԱսի Ազար
Երկիր Իսրայել
ՌեժիսորՕդեդ Ռուսկին
Գլխավոր
դերերում
Ավիվ Ալուշ, Ռոտեմ Սելա և Հիլա Սաադա
ՍցենարիստԱսի Ազար
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ24
Էկրաններին էնոյեմբերի 23, 2013-ից 2021
ՀեռուստաալիքChannel 2 և Keshet 12
ԸնկերությունEndemol Shine Israel
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Գեղեցկուհին և հացթուխը (եբրայերեն՝ להיות איתה ), իսրայելական ռոմանտիկ հեռուստասերիալ, որը պատմում է հասարակ հացթուխի և միջազգային սուպերմոդելի սիրո պատմության մասին։ Համարվում է Իսրայելի ամենառեյտինգային հեռուստասերիալներից մեկը[1][2]։ Առաջին եթերաշրջանն հեռարձակվել է 2013 թվականի նոյեմբերի 23-ին, իսկ երկրորդը՝ 2017 թվականի մայիսի 9-ին[1]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ավիվ Ալուշը և Ռոտեմ Սելան։

Հեռուստասերիալում հումորային մոտեցում կա Իսրայելում հրեական էթնիկ բաժանումներին՝ բացահայտելով աշկենազի հրեա մեծահարուստ կնոջ և միջին դասի միզրահի հրեա (Եմենի հրեա) տղամարդու հարաբերությունները։

Հայտնի մոդել Նոա Հոլանդերի (Ռոտեմ Սելա) և հացթուխ Ամոս Դահարիի (Ավիվ Ալուշ) աշխարհները հատվում են իրար, երբ նրանք հանդիպում են Թել Ավիվի ռեստորաններից մեկում։ Առաջին եթերաշրջանում նրանք հանդիպում են միասին լինելու լուրջ խոչընդոտների, քանի որ Նոայի գործակալը՝ Ցվիկան (Մարկ Իվանիր) և Ամոսի նախկին ընկերուհին՝ Վանեսան (Հիլա Սաադա) միավորվում են բաժանելու նրանց[3]։ Երկրորդ եթերաշրջանում խոչընդոտներն էլ ավելի են մեծանում, քանի որ զույգին բաժանել ցանկացողների թվին ավելանում են նաև Նոայի հայրը և նրա օգնականը՝ Էդենը։

2021 թվականին, 3-րդ եթերաշրջանին ընդառաջ, Իսրայելում 1-ին և 2-րդ եթերաշրջանները խմբագրվել են ու վերածվել երկու մինի ֆիլմերի, որոնք նպատակ ունեին հիշեցնել լսարանին սերիալի ընթացքի մասին։

2020 թվականին հայտնի դարձավ, որ 3-րդ եթերաշրջանը բաղկացած կլինի 4 սերիայից ու կլինի հեռուստասերիալի վերջին եթերաշրջանը։ Դրա գործողությունները տեղի են ունենում 2-րդ եթերաշրջանի գործողությունների ավարտից 3 տարի անց։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ավիվ Ալուշ - Ամոս Դահարի, 29-ամյա միզրահի (Եմենի հրեա) հացթուխ Բաթ Յամից։ Մերավի և Ասաֆի եղբայրը,
  • Ռոտեմ Սելա - Նոա Հոլանդեր, միջազգային սուպերմոդել Թել Ավիվից,
  • Մարկ Իվանիր - Ցվիկա Գրանոտ, Նոա Հոլանդերի գործակալը,
  • Հիլա Սաադա - Վանեսա Մայմոն, Ամոսի խանդոտ նախկին ընկերուհին,
  • Դար Զուզովսկի - Էդեն, Նոայի հոր օգնականը (երկրորդ եթերաշրջան),
  • Օֆեր Հայուն - Ասաֆ Դահարի, Ամոսի եղբայրը։ Զբաղվում է փոփ երաժշտությամբ,
  • Նավա Մեդինա - Ամալյա Դահարի, Ամոսի մայրը,
  • Շանի Ավիվ - Մերավ Դահարի, Ամոսի կրտսեր քույրը,
  • Ուրի Գավրիել - Ավի Դահարի, Ամոսի հայրը,
  • Յաֆֆա Լևի - Շոշ, Ամալյայի մոտ ընկերուհին և հարևանուհին,
  • Ջեյսոն Լյուիս - Փիթ Էվանս, հոլիվուդյան դերասան և Նոայի նախկին ընկերը,
  • Օմար Շարիֆ կրտսեր - Ջորջ, հոլիվուդյան գործակալ Լիբանանից։

Ընդհանուր առմամբ, կինոքննադատները դրական են արձագանքել հեռուստասերիալի վերաբերյալ։ Haaretz պարբերականը այն բնորոշում է որպես «հիանալի հեռուստասերիալ, որի գրավչությունն ընկած է իր ժանրի մեջ»։ «Տարիներ շարունակ իսրայելական կատակերգական դրաման պնդում էր, որ ամեն անգամ անիվը պետք է նորից հորինել (կամ կրկնօրինակել ուրիշի անիվը): Թերևս ամենահայտնի և ամենահին ժանրը («Դափնիս և Քլոե»-ից մինչև «Անսանձ կնոջ սանձահարումը», էլ չասած «Երբ Հարրին հանդիպեց Սելիին» ֆիլմի մասին) այն է, որն ամենաշատն է պակասում իսրայելական մշակույթին՝ իր սերունդների ողջ ընթացքում[4]։ Մեծ Բրիտանիայում, որտեղ հեռուստասերիալը հեռարձակվում էր Channel 4-ով, The Daily Telegraph-ը դրական է գնահատում այն։ «Բացի առաջին հայացքից չափազանց զվարճալի, ոչ լուրջ ռոմանտիկ կատակերգություն լինելուց, սերիալն ունի նաև առավել լուրջ կողմ, որը դուր կգա բրիտանական հանդիսատեսին»[3]։ Վալտեր Լուցոլինոն ձեռքբերեց Walter Presents-ով հեռուստասերիալի հեռարձակման իրավունքը։ Վերջինս Channel 4-ի սթրիմինգային ծառայությունն է, որը հեռարձակում է օտարալեզու հեռուստասերիալիներ և կատակերգություններ։ Լուցոլինոն հեռուստասերիալի մասին խոսել է The Jewish Chronicle-ի հետ. «Մի կողմից, դա կոմերցիոն ստեղծագործություն է, որն ունի սիրո պատմությանը բնորոշ դասական բոլոր բաղադրիչները: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ դրանում կա ազնվության մասնիկ, որն իսկապես գրավեց ինձ: Դրանց հիմքում ընկած թեմաները բարդ են և իմաստալից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընտանիք հասկացությանը: Նա (Նոան) ապրում է վակուումում, առանց որևէ հարաբերությունների՝ սիցիլիական այս աղմկոտ տեսակներով շրջապատված, որոնք ես սիրում եմ: Իմ կարծիքով, այն պատկերում է համայնքի և փոխհարաբերությունների ընդհանուր համայնապատկերը, որն իսկապես գեղեցիկ է: Ես կարծում եմ, որ այն հեռուստասերիալին ահագին կշիռ է տալիս»[5]։

Արտադրություն և հեռարձակման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի հեղինակն իսրայելցի հայտնի հեռուստահաղորդավար Ասի Ազարն է, որն ի սկզբանե Նոա Հոլանդերի դերում տեսնում էր Բար Ռաֆայելիին։ Ռոտեմ Սելան ստանձնեց այդ դերը, երբ Ռաֆայելին հրաժարվեց դրանից[6]։

Անգլերեն ենթագրերով տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի անգլերեն ենթագրերով տարբերակն առցանց տեղադրվել է Channel 4-ի պաշտոնական կայք էջում[7]։ 2017 թվականի հունիսի 20-ին Amazon-ը ձեռքբերեց հեռուստասերիալի առաջին երկու եթերաշրջանների գլոբալ հեռարձակման իրավունքը։ Ամբողջ աշխարհում այն հասանելի էր Amazon Prime Video-ում[8]։ 2021 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ, սակայն, Amazon Prime Video-ի միջոցով հեռուստասերիալն այլևս հասանելի չէ Միացյալ Նահանգների տարածքում, այդ թվում՝ անգլերենով ենթագրերով տարբերակը։

Ադապտացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2015 թվականի ապրիլի 7-ին Նիդերլանդների Net 5 հեռուստաընկերությամբ սկսեց հեռարձակվել հեռուստասերիալի հոլանդական տարբերակը[9]։ Այն կոչվում էր «Bagels & Bubbels: zij hoort bij mij» (հայերեն՝ Բեյգլ և պղպջակներ. նա ինձ հետ է )։ Նոա Հոլանդերի դերը մարմնավորում էր Բրաչա վան Դուսբուրգը, իսկ Էգբերտ Ջան Վեբերը՝ հացթուխ Ռիք վան Լանգևելդի դերը[10][2]։ Հեռուստասերիալի արտադրությունը դադարեցվել է մեկ եթերաշրջանի և ութ սերիայի նկարահանումից հետո։
  • 2018 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Դին Ջորջարիսը և Դևիդ Ֆրանքելը կզբաղվեն հեռուստասերիալի ամերիկյան տարբերակի արտադրությամբ։ Հեռուստասերիալը հեռարձակվելու էր ABC-ով, իսկ արտադրությունն իրականացնելու էին Keshet Studios-ը և Universal Television-ը։ Ջորջարիսը և Ֆրանքելը զբաղվելու էին նաև սցենարական ու ռեժիսորական աշխատանքներով։ Հեռուստասերիալի պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել են Ավի Նիրը, Ալոն Շտրուցմանը, Փիթեր Թրագոն և Ռեյչել Քափլանը[11]։ 2019 թվականի հունվարին ABC-ն պատվիրեց հեռուստասերիալի պիլոտային արտադրությունը[12]։ 2019 թվականի մայիսի 11-ին հեռուստաընկերությունը հայտարարեց, որ «Հացթուխը և գեղեցկուհին» հեռուստասերիալը կհայտնվի 2019-2020 եթերաշրջանում[13]։ Այն սկսեց հեռարձակվել 2020 թվականի ապրիլի 13-ին և ավարտվեց նույն տարվա հունիսին (մեկ եթերաշրջան և ինը սերիա)[14]։
  • 2021 թվականին սկսեց նաև հեռուստասերիալի տելուգու լեզվով հնդկական տարբերակի արտադրությունը։ Դրա պրոդյուսերը Սուփրիյա Յարլագադան էր, իսկ սցենարի հեղինակը՝ Ջոնաթան Էդվարդսը։
  • 2024 թվականին Ֆրանսիայի TF1 հեռուստաընկերությունը հայտարարեց, որ կհեռարձակվի հեռուստասերիալի ֆրանսիական տարբերակը։ Հրեական ծագմամբ իսրայելցի երգիչ Ամիր Հադդադը ստանձնեց գլխավոր հերոսի դերը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 ‘Baker And The Beauty’ Romantic Comedy Based On Israeli Format Set At ABC From Dean Georgaris, David Frankel & Keshet Deadline. 18 October 2018
  2. 1 2 «The Baker and the Beauty (Israel)». www.keshetinternational.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  3. 1 2 Why you'll be glued to The Baker and the Beauty, Channel 4's new Israeli drama The Daily Telegraph. 18 August 2016
  4. 'Big Brother' Co-host Pens Israeli Romantic Comedy - and Scores Haaretz. 2 January 2013
  5. Israeli recipe for a love story The Jewish Chronicle. 18 August 2016
  6. Can Bar Refaeli quash the feud with her Eurovision co-host? The Jerusalem Post. 5 February 2019
  7. «The Baker and the Beauty - On Demand - All 4». www.channel4.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. Keslassy, Elsa (2017 թ․ հունիսի 20). «Amazon Nabs Global Rights to Keshet Hit Show 'The Baker and the Beauty'». Variety. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  9. Keshet International - The Baker and the Beauty to be remade in The Netherlands
  10. Halina Reijn en Géza Weisz in Net 5-serie Bagels.
  11. Andreeva, Nellie (2018 թ․ հոկտեմբերի 18). «'Baker And The Beauty' Romantic Comedy Based On Israeli Format Set At ABC From Dean Georgaris, David Frankel & Keshet». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. ABC Orders Pilot for Drama ‘The Baker and The Beauty’ Based on Israeli Series Variety. 28 January 2019
  13. Andreeva, Nellie; Petski, Denise (2019 թ․ մայիսի 11). «'The Baker And The Beauty' Gets ABC Series Order As Dean Georgaris Scores Double». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  14. Andreeva, Nellie (2020 թ․ հունիսի 15). «'The Baker And The Beauty' Canceled By ABC After One Season». Deadline Hollywood.
  15. French Singer Amir Haddad Lands Debut TV Role In TF1 Adaptation Of Israeli Romcom Series ‘The Baker And The Beauty’ Deadline. 17 June 2024

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]