Գեղեցիկ արվեստների թանգարան (Բեզիե)
Գեղեցիկ արվեստների թանգարան | |
|---|---|
| Տեսակ | պատկերասրահ և հայրենի տուն |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բեզյե |
| Հասցե | 34500 |
| Այցելուներ | 12 989 մարդ, 11 735 մարդ (2002)[1], 12 922 մարդ (2004)[1], 16 172 մարդ (2015)[1], 17 378 մարդ (2011)[1], 15 558 մարդ (2010)[1], 12 598 մարդ (2003)[1], 13 621 մարդ (2001)[1], 16 465 մարդ (2007)[1], 5731 մարդ (2017)[1], 14 905 մարդ (2016)[1], 15 328 մարդ (2008)[1], 23 474 մարդ (2014)[1], 14 987 մարդ (2006)[1], 16 458 մարդ (2012)[1], 14 507 մարդ (2009)[1], 11 560 մարդ (2005)[1], 19 710 մարդ (2013)[1] և 2805 մարդ (2018)[1] |
![]() | |
![]() | |
Գեղեցիկ արվեստների թանգարան (ֆր.՝ Musée des Beaux-Arts), Բեզյե քաղաքի թանգարան, որը գտնվում է Հեղափոխության հրապարակում։ Թանգարանը գտնվում է քաղաքի նախկին քաղաքապետ Օգյուստ Ֆաբրեգի տանը[2]։ Թանգարանում պահվում է Շաֆֆների հայտնի «Տիրամայրը մանկան հետ» աշխատանքը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական Բեզյե քաղաքի Գեղարվեստի թանգարանը գտնվում է քաղաքի նախկին քաղաքապետ Օգյուստ Ֆաբրեգի տանը։ Թանգարանում այցելուները կարող են տեսնել ֆլամանդացի և իտալացի նկարիչների աշխատանքները[2], որոնք աշխատել են XV-XVI դարերում։ Թանգարանը հայտնի է նրանով, որ այստեղ պահվում է Շաֆֆների հայտնի «Տիրամայրը մանկան հետ» աշխատանքը, որը գրվել է դեռևս XV դարում։ Այստեղ ցուցադրված են ֆրանսիացի նկարիչների աշխատանքներ, որոնք ապրել են XV, XVIII և XIX դարերում։ Նրանց թվում են Դելակրուայի և Ժերիկոյի անունները։ Բեզյեի գեղարվեստի թանգարանում ցուցադրված են նաև տեղացի նկարիչների՝ Մարտինե Մարտինի և Մորիս Մարինոյի աշխատանքները[3]։
Բեզյեի գեղարվեստի թանգարանում պահվում էր իտալացի նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի «Ինքնադիմանկարով կոմպոզիցիա» աշխատանքը, որը նկարվել է 1926 թվականին։ Թանգարանի հավաքածուին այս նկարը փոխանցել են Ժան Մուլենի՝ գեղանկարչության կոլեկցիոների մասնավոր հավաքածուից։ Բայց այն գողացել են թանգարանից 2017 թվականի աշնանը՝ նոյեմբերի 16-ին։ Թանգարանի բացումից հետո պահակները տեսել են, որ նրա տեղում դատարկ շրջանակ է մնացել։ Ենթադրվում է, որ կտավը կտրել են գրասենյակային դանակով[4][5]։
Գեղեցիկ արվեստների թանգարանի ցուցադրությունը մասամբ ցուցադրվում է Ֆայե հյուրանոցում (ֆր.՝ Hôtel Fayet), որը գտնվում է Ռյու դյու Կապյու փողոցում։ Այս վայրում ցուցադրվում են քանդակագործ Էնժալբերի աշխատանքները և XIX-XX դարերի սկզբի նկարները։[3]։
Գեղարվեստի թանգարանը հուլիս և օգոստոս ամիսներին աշխատում է ժամը 10:00-ից մինչև 18:00, մնացած ժամանակ՝ 09:00-ից մինչև 12:00 և 14:00-ից մինչև 18:00։ Նոյեմբերից մարտ թանգարանը բաց է մինչև ժամը 17:00։ Փակ է երկուշաբթի և տոն օրերին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ 2,0 2,1 2,2 Франция, 2012, էջ 463
- ↑ 3,0 3,1 3,2 Франция, 2012, էջ 464
- ↑ «СМИ: из музея во Франции украдена картина итальянского художника де Кирико». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Во Франции из музея похитили картину итальянского мастера де Кирико». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Татьяна Бурдакова, Илья Кусый, Е. Левицкая, Марк Сартан, Я. Сартан, Л. Кунявский, Юлия Ларионова, Виктория Бакир, Анна Пожидаева, Виктория Базоева, Е. Громова, Е. Меркулова Франция. — Москва, 2012.

