Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Հաագա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարվեստի թագավորական ակադեմիա (այլ կիրառումներ)
Գեղարվեստի թագավորական ակադեմիա
հոլ.՝ Koninklijke Academie van Beeldende Kunsten[1]
Изображение логотипа
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված էսեպտեմբերի 29, 1682 և 1682[2]
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունՀաագա
ՀասցեPrinsessegracht 4, 2514AN 's-Gravenhage
Պարգևներ
Կայքkabk.nl(նիդեր.)(անգլ.)
Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Հաագա) (Նիդեռլանդներ)##
Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Հաագա) (Նիդեռլանդներ)
Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Հաագա), Նիդեռլանդներ
 Royal Academy of Art, The Hague Վիքիպահեստում

Հաագայի Գեղարվեստի թագավորական ակադեմիա (հոլ.՝ Koninklijke Academie van Beeldende Kunsten, KABK), գեղարվեստի ակադեմիա Հաագայում։ Համարվում է Haagsche Teeken-Academie-ի իրավահաջորդը։ Հիմնադրվել է 1682 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նիդերլանդների ամենահին ուսումնական հաստատություններից է[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական ակադեմիայի հին շենքը, Prinsessegracht, Հաագա, 1930
Ակադեմիայի մուտքը, Prinsessegracht 3-4, 1930

Թագավորական ակադեմիան հիմնադրվել է 1682 թվականին Ուիլյամ Դոդինսի, Թեոդոր վան դեր Շուերի, Դանիել Միջթենս Կրտսերի, Ռոբերտ Դուվալի և Ավգուստինոս Թերվեստենի կողմից որպես Haagsche Teeken-Academie (Հաագայի նկարչական ակադեմիա)։ Նկարչության դասերը տեղի էին ունենում երեկոյան, շաբաթ օրերին անցկացվում էին արվեստի վերաբերյալ հասարակական քննարկումներ[4][5]։

18-րդ դարում Հաագայի Գեղարվեստի թագավորական ակադեմիան ծաղկուն հաստատություն է եղել։ 18-րդ դարի վերջում ֆինանսական միջոցների սղության պատճառով իրավիճակը փոխվել է, և ակադեմիան ունեցել է ընդամենը 10 ուսանող[3][6]։

Վիլհելմ I-ի օրոք վերականգնվում է ֆինանսական աջակցությունը, և հաստատությունը վերգտնում է նախկին կարևորությունը։ 1821 թվականին նկարչական դպրոցին է միանում քաղաքացիական ճարտարագիտության դպրոցը[7]։ Հաստատության համար Զեգեր Ռեյերի (1790-1857) կողմից նախագծվում է նեոդասական ոճի նոր շենք Prinsessegracht-ում։

19-րդ դարում այստեղ են սովորել հայտնի նկարիչներ Յոհանես Բոսբումը, Իսահակ Իսրայելսը, Վիլհելմ Մարիսը, Յոհան Հենրիկ Ուեսենբրուխը և Ջորջ Հենրիկ Բրեյտները։ 1937 թվականին հին տաճարի տեղում Ջ. Պլանտենգայի կողմից նախագծվում է ակադեմիայի նոր շենքը։

1990 թվականին թագավորական ակադեմիան միավորվում է Հաագայի թագավորական կոնսերվատորիան՝ դառնալով «Վիզուալ արվեստի, պարի ու երաժշտության դպրոց», 2000 թվականից՝ Հաագայի արվեստների համալսարան։

Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Prinsegracht-ում գտնվող Boterwaag-ը որոշ ժամանակ պատկանել է ակադեմիային
Schiedam-ի Korenbeurs-ը նույնպես պատկանել է ակադեմիային

1821 թվականին մեծանում է հաստատության կարևորությունը, քանի որ նրան է միավորվում «School voor Burgerlijke Bouwkunde»-ը, որն այժմ տեղակայված է Korenbeurs-ում (Grain Exchange, հայերեն՝ հացահատիկի փոխանակման տեղ).[8]:

Այնուհետև տեղափոխվել է Boterwaag շենք, որն այդքան լուսավոր չէր նկարչական դասերի համար։ 1839 թվականին, վերջ ի վերջո, ակադեմիան ունենում է իր սեփական նեոդասական ոճով Զեգեր Ռեյերի կողմից կառուցված շենքը՝ Prinsessegracht-ը։

20-րդ դարում դասընթացների ընդլայնման պատճառով ակադեմիան 1934-1937 թվականներին տեղափոխվում է բաուհաուզյան ոճով կառուցված նոր շենք՝ Prinsessegracht 4[9]:

Հաագայի դպրոցը մեր ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին սրահ

19-րդ դարի վերջում Հաագայում արվեստը վերելք է ապրում։

Ակադեմիայում ավելանում են նոր ֆակուլտետներ՝

  • գրաֆիկական դիզայն
  • գովազդ
  • լուսանկարչություն
  • դիզայն
  • կահույքի դիզայն

Ակադեմիան ընդլայնում է դիզայն բնագավառում որպես առաջատարի իր ուսումնական ծրագիրը։

1938 թվականին հին շենքի տեղում կառուցվում է նորը՝ Plantenga, Buijs & Lürsen ճարտարապետական ընկերության նախագծով։

1990 թվականին ակադեմիան միավորվում է Հաագայի թագավորական կոնսերվատորիային՝ դառնալով Hogeschool van Beeldende Kunsten, Muziek en Dans (Գեղարվեստի, երաժշտության ու պարի ակադեմիա)։ Միաժամանակ սկսում է արդյունավետ համագործակցություն Լեյդենի համալսարանի հետ։ Նիդերլանդներում մեկնարկում է առաջին ֆորմալ համալսարանական համագործակցությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.koninklijkhuis.nl/onderwerpen/onderscheidingen/predicaat-koninklijk/overzicht-predicaat-koninklijk — 2019.
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. 3,0 3,1 «History». KABK. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Plantenga, J.H., De academie van 's Gravenhage 1682-1937, Den Haag 1938
  5. Joop Beljon (1982). 300 jaar Koninklijke Academie van Beeldende Kunsten 's-Gravenhage 1682-1982: een beknopt overzicht. p. 16.
  6. This are problems of the continental blockade of England.
  7. Beljon (1982, p. 41)
  8. The former Corn Exchange House is now a cultural center of the city of The Hague, հայերեն՝ Հացահատիկի փոխանակման տունը դարձել է Հաագայի մշակութային կենտրոն.
  9. The flow of the Bauhaus at Dessau had great influence on the facade design of many public buildings in Europe.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Հաագա)» հոդվածին։