Գեղաշեն (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Գեղաշեն
Գեղաշեն գյուղը Հատիս լեռան ֆոնին.jpg
Գեղաշեն գյուղը Հատիս լեռան ֆոնին
ԵրկիրՀայաստան Հայաստան
Այլ անվանումներՃաթղռան, Հրազդան
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4 221 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Գեղաշեն (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Գեղաշեն գյուղ Կոտայքի մարզում, մարզկենտրոն՝Հրազդանից 50 կմ հարավ, Գեղամա լեռների արևմտյան փեշերին։Երևանից հեռու է 20կմ,Աբովյանից 12կմ։Մակերես` 42.89կմ2,բարձրությունը ծովի մակերեւույթից` 1590 մ։ Գեղաշեն է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքց դուրս ապրող հայությունը միշտ ձգտել է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ և ապրել Հայստանում՝ հայրենիքում։ Գեղաշենցիների նախնիները նույնպես հասկացել են հայրենիքի արժեքը, հաստատակամորեն վերաբնակվել են և ստեղծել են իրենց նոր բնակավայրը։ Քչերն են գիտակցում, որ Գեղաշեն գյուղի պատմությունը ուղղակիորեն կապված է Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)ի և Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)ի հետևանքով կնքված պայմանգրերի հետ։

1827թ․մարտի 28-ին (ապրիլի 9 ին) Կովկասի առանձնակի կորպուսի գերագույն հրամանատար նշանակվեց գեներալ, իշխան Պասկևիչը՝ Երմոլովի փոխարեն։ Ապրիլին Պասկևիչի բանակը մտավ Երևանի խանության տարածք։ Ցանկանալով կասեցնել Պասկևիչի բանակի առաջընթացը, օգոստոս ամսին Աբբաս-Միրզան 25-հազարանոց բանակով մտավ Երևանի խանություն և միացավ Երևանի սարդար Հուսեին խանին։ Աբասի և Հուսեինի միացյալ ուժերը շրջապատում են Էջմիածինը։ Էջմիածինը պաշտպանում էր 500 զինվորներից կազմված Սեվոստոպոլի միավորումը և հարյուր կամավորական կռվողներից կազմված հայկական այրուձին։ Օգոստոսի 16 ին (օգոստոս 28) հետևակի գեներալ Ա․Ի․ Կրոսովսկու հրամանատարությամբ 3000 մարտիկները 12 թնդանոթներով օգնության հասան շրջապատված էջմիածնին։ Հաջորդ օրը գեներալ Ա․Ի Կրոսովսկու հրամանատարությամբ տեղի ունեցավ շեշտակի գրոհ և կորուստների մեծ գնով ճեղքում։ Մեծ կորուստների գնով՝ 1154 զինվոր, գեներալ Ա․Ի Կրոկովսկին դուրս հանեց Էջմիածինը շրջապատումից։ Աբասի և Հուսեինի միացյալ ուժերը կորցրեցին 3000 զինվոր և նահանջեցին։

1827 թվականի հոկտեմբերի 1 ին, գեներալ Ի․Ֆ․Պասկևիչի բանակը գրավեց Երևանի բերդը, հետևակի գեներել Գ․Ե․ Էրիստավի զորքերը շարժվեց Իրան և հոկտեմբերի 14 (26 հոկտեմբեր) գրավեց Թավրիզը։ Ռազմական անհաջողությունները ստիպեցին պարսկական կողմին սկսել բանակցություններ, բանակցությունների արդյունքում 1828թ․փետրվարի 10 (22 փետր․) կնքվեց Թուրքմենչիայի Պայմանագիրը՝ Իրանի և Ռուսաստանի կայսրությունների միջև։ Պայմանագրով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները ամրագրված՝ 1813թ․ Գյուլստանի պայմանագիրով և Ռուսաստանի կայսրության մաս էր ճանաչում Երևանի և Նախիջևանի խանությունները։ Իրանի շահը պարտավորվում էր նաև ներում շնորհել բոլոր նրանց, ովքեր համագործակցել էին ռուսական կողմի հետ։ Բնականաբար նրանք, ովքեր կռվել էին ռուսական ուժերի հետ համատեղ, նրանք հեռացան և վերաբնակվեցին Երևանի խանության տարածքում։

1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության ներսում առաջացած ճգնաժամի հետևանքով։ 1827թ Նավարինի ծովային ճակատամարտում կրած պարտությունից հետո Մուհամմեդ երկրորդը առ ոչինչ հայտարարեց բոլոր օսման-ռուսական համաձայնությունները և դուրս վռնդեց ռուսահպատակներին իր երկրից, արգելեց ռուսական նավերի մուտքը Բոսֆոր։ 1828թ ապրիլի 14 ին Ռուսական կայսրությունը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը Եվրոպայում, Դունայի վրա 150 հազարանոց Հուսեին փաշային դիմակայում էր գեներալ-ֆեդմարշալ, իշխան ՊԽ Վինտգենշտայնի 95 հազարանոց բանակը Կովկասում, 50 հազարանոց օսմանական բանակի դեմ կանգնած էր գեներալ իշխան Ի․Ֆ․ Պասկևիչի 25 հազարանոց բանակը։ Մինչև 1828թ ապրիլին ռուս-օսմանական պատերազմը տարածաշրջանում ռուս-օսմանական սահմանը անցնում էր Ռիոնի գետի երկայնքով[2]։

1828թ ապրիլից ռուսական բանակը անցավ հարձակման, օգօստոսի 10-ին օսմանական բանակը անձնատուր եղավ ու հանձնեց Բորժոմիի Կիրճի Աղցուրի ամրոցը՝ գեներալ-լեիտենանտ իշխան Վադաբոլսկուն։ Ացխուրի ամրոցի անկումից հետո օսմանական զորքերը շատ արագ նահանջեցին դեպի Էրզրում։ Գեներալ Պասկևիչը գրավեց Կարսը և Ադանան։ Գեներալ Ճավճավաձեի զորքերը հայկական միավորումնեի հետ գրավեցին Բայազետը,Դիադիոնը,Ալաշկերտը։ 1828թ հուլիսի 9 ին ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Բայբուտի ամրոցը և դուրս եկան Տրապիզոն։ Ռուսական բանակի հաջողությունները Եվրոպական և Կովկասյան ուղղություններում ինչպես նաև Բոսֆորի և Դարդանելի վերահսկողությունը ստիպեցին օսմանյան իշխանությանը 1929թ․ստորագրելու Ադրիանապոլի հաշտության պայմանագիրը։ Այս պայմանագրով Օսմանյան կառավարությունը ճանաչում էր ռուսական կայսրության իշխանությունը՝ Երևանի և Նախիջևանի խանությունների վրա։ 1828թ ապրիլին սկսված հերթական ռուս-օսմանական պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Մուշ բնակավայրերի և հարակից գյուղերի հայ ազգաբնակչության մի մասը տեղափոխվեց Երևանի գավառ։

Գեղաշենցիների նախնիների մի ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում Իրանի Խոյ և Սպահան քաղաքներից 1826-1828թթ Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանություները միացվեցին Ռուսական կայսրությանը։Գեղաշենցիների նախնիների մյուս ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Մուշ քաղաքներից և հարակից հայկական գյուղերից, 1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմի ավարտից հետո։

Գյուղի հիմնադրման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղաշենցիների նախնիները, 1828-1835 թվականներին այստեղ են գաղթել Ալաշկերտից, Մուշից, Խոյից, Սպահանից և հարակից հայկական գյուղերից։

Գյուղի առաջին բնակիչները ըստ ավանդույթի Խոյից ներգաղթած Գրիգոր իշխանի Սայադ, Մարգար, Բաբկեն, Ասատուր, Ազիզ զավակներն են իրենց տոհմով թվով 69 շունչ, կամ 13 տուն։

Մոտ 10 տուն ներգաղթել են Խոյից, Ալաշկերտից ներգաղթել է Մուղսոնց տոհմը որի մասն էր կազմում Քոչարենց ազգատոհմը և Կաթսերների(փլավներ)՝ Հարությունյանների և Ղազարյանների, Մարտիրոսյանների ազգատոհմը։ Քոչարենց ազգատոհմի հիմնադիրը հուղարկավորված է Մուղսոնց՝ Սարգսյան -Մկրտչյան տոհմին պատկանող գերեզմանաշարքում։ [3] Տոնոյենց ազգատոհմը, Դավեենց ազգատոհմը, Խաչկանց տոհմը եկել է Սպահանից , Թարվերդանց ազգատոհմը և Եղոյի ազգատոհմը, Պողոսի ազգատոհմը Խոյից։ Շահմուրադենց Ազգատոհմը Սպահանից, Գինոսենց Ազգատոհմը, Փանոսենց ազգատոհմը և այլ։ 1860-70թ․թ Խաչատրյան Հայրապետի Ազգատոհմը եկել է Խոյից։ Այս բոլորը տոհմերը ներգաղթել են և բնակվել են ներկայիս Գեղաշեն գյուղում երկու հոսքով 1828-35թ․թ․ և 1860-70թ․թ․ և ըստ այդմ բնակիչների թիվը 1831-ին պետք է լիներ նվազագույնը 300 մարդ։ Հետևաբար 1831 թվականի տվյալները չի համապատասխանում ներգաղթի ֆիզիկական տվյալներին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 69(300) 1085 1759 2351 2451 2829 2959 3352 4020 4176


Մինչև 1935 թվականը կոչվել է Ճաթղռան։ 1935 թվականի հունվարի 3-ի որոշմամբ դարձել է Հրազդան, իսկ 1967 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով անվանվել է Գեղաշեն։

Բնակիչները ներգաղթել են Ալաշկերտի, Սպահանի եւ Խոյի գավառներից` 1829 – 35թթ. և 1870-ին։

1831 թվական – 69 հոգի, որից 50-ը՝ հայ, 19-ը՝ իսլամ և 231 ներգաղթյալ հայ [5]

1873 թվական – 725 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 941 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1085 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1084-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ

1904 թվական – 1035 հոգի

1914 թվական – 1587 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1138 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1663 հոգի

1919 թվական – 1834 հոգի

1922 թվական – 1667 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1759 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1748 հոգի, բոլորը՝ հայ[6]։

Գյուղի տոհմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայադենց ազգատոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդույթի գյուղի առաջին բնակիչները ներգաղթել է Իրանի Խոյից 1828 թվականներին Գրիգոր իշխանի Սայադ, Մարգար, Բաբկեն, Ասատուր, Ազիզ զավակները իրենց ազգատոհմով թվով 69 շունչ, կամ 13 տուն։

Մուղսոնց ազգատոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատմական տվյալների 1319 թվականի երկրաշարժից հետո Անիից քաղաքի բանկաչության մի մասը վերաբնակեցվել է Ալաշկերտում։ Տոհմադիր նախնին Անիից տեղափոխվել է Ալաշկերտ է և տոհմական պատմության մեջ մնացել է տեր տերանց վանական անունով։Տեր տերանց վանականի ժառանգների անունները իր հուշատետտրում նշել է Սարգիս Արտուշի Սարգսյանը 1970 ականններին այդ տեղեկությունները նա ստացել է իր ավագ սերնդից։ 1320թ մինչ 1828 թվականները Մուղսոնց տան յոթ հայրերի անուններն են՝

•Տեր տերանց վանական Հովհաններս,հոգևորական ուսուցիչ

•Հովհաննեսի որդի Արամ՝ ուսուցիչ , հոգևորական

•Արամի որդի Սարգիսը Ալաշկերտից տեղափոխվեց Ջուջան, ուսուցիչ

•Սարգսի որդի Հովհաննես, հոգևորական

•Հովհաննեսի որդի Մկրտիչ՝ ուսուցիչ,հոգևորական

•Մկրտիչի որդի Ասլան

• Ասլանի որդի Սարգիս[7]

1830 թվականներին Մուղսոնց տոհմի հիմադիր Ասլանը իր ընտանիքով , Քոչայանների տան հիմնադիր Քոչարը իր ընտանիքներով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից ներգաղթել են Արևելյան Հյաստան և բնակություն են հաստատել Երևան գավառի Ճաթղռան գյուղում։ Մուղսոնց տոհմի մասն էր կազմել Քոչարենց ազգատոհմը որից սերում են կաթսերների(փլավների)՝ Հարությունյանների և Ղազարյանների տները։Քոչարենց ազգատոհմի հիմնադիրը հուղարկավորված է Մուղսոնց՝Սարգսյան -Մկրտչյան տոհմին պատկանող գերեզմանաշարքում։

Մուղսոնց ազգատոհմը ունի երկու հավասարազոր ճյուղ Սարգսյան և Մկրտչյան ազգանուններով։Ըստ մեզ հասած բանավոր ավանդույթի, գյուղի եկեղեցու հիմնադիրը Մուղդուսին է՝ Մուղսոնց տան հիմնադիրը Մկրտչի որդի Ասլանի որդի Սարգիսը կամ Սարգիս Ասլանի Սարգսյանը։ Սարգիսը՝մուղդուսին ծնվել է 1830 թվականին Ալաշկերտում, Երուսաղեմ ուխտագնացություն է կատարել 1865/70 թվականներին ։ Ճանապարհորդությունը տևել է մեկ տարի։ Նա ով գնում է ուխտագնացության Երուսաղեմ, պարտավոր էր կտակ գրել քանի, որ ճանապարհորդությունը շատ վտանգավոր է և ուխտագնացը կարող է զոհվել ճանապարին և չվերադառնալ։ Մուղդուսին բարեհաջող վերադառնում է և կառուցում է գյուղի ս․Գևորգ եկեղեցին ։1876թ․օծվեց Ս․ Գևորգ եկեղեցին[8]։

Քոչարենց ազգատոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականներին ներգաղթել են Ալաշկերտից տոհմի հիմնադիրն է Քոչարը։ Ազագատոհմը կրում է Քոչարյան ազգանումը։

Կաթսերների(փլավներ)ազգատոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականներին ներգաղթել են Ալաշկերտից տոհմի հիմնադիրն է Հարությունը, տոհմի կից ճուղի հիմնադիրը Ղազարն է։Ազգատոհմը ունի երկու ճյուղ Հարությունյաններ և Ղազարյաններ։

Գինոսենց ազգատոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինոսենց ազգատոմհմը Իրանի Սպահան քաղաքից է ,ներգաղթել են 1830-40 ականններին ,հիմնադիր Գինոսն է ։Տոհմը ներկայանում է Գինոսյան ազգանունով։

Հայրապետի ազգատոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1877թվականներին ներգաղթել է Իրանի Խոյ քաղաքից, Տոհմի հիմնադիրը Հայրապետն է ,տոհմը ներկայանում է երկու ազգանունով Հայրապետյան և Խաչատրյան։

Շխենց ազգատոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կառավարչական մարմինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գյուղատնտեսության կոլեկտիվացման կարևորագույն նախապայման հանդիսացավ Հայաստանի հեղկոմի 1920-ի դեկտտեմբերի 28-ի դեկրետով հռչակված հողի ազգայնացումը։ Առաջին կոոպերատիվ տնտեսությունները Հայաստանում ձևավորվեցին 1922-1924թթ։ Տնտեսությունները արագ ծավալվեցին 1924-ից, երբ գյուղատնտեսության կոոպերատորների առաջին համագումարում ձևավորվեց Հայգյուղը կոոպերատիվը։Հայաստանի բոլոր գյուղերը սկզբունքորեն իրականացրել են կառավարչական նույն գործիքները՝ կոոպերատիվի խորհուրդներ,կոլտնեսության վարչություն,գյուղ Խորհուրդ։Խորհրդայն կառավարման վերջին շրջանում կոլեկտիվ տնտեսությունների(Колхоз) մի մասը դարձան սոցիալիստական տնտեսություներ(Совхоз):Գյուղի համայնքը անցել է կառավարման նշված համակարգերով՝ կոոպերատիվ տնտեսություն,կոլեկտիվ տնտեսություն և գյուղ խորհուրդ։ 1991թ հետո գյուղ խորհուրդը վերանվանվեց և դարձավ համայնքապետարան [9]

Կոոպերատիվ տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի հողի սեփականատերեր Հրանտ Հակոբի Հարությունյանի նախաձեռնությամբ, հենվելով պետության ընձեռնած հնարավորության վրա, միավորեցին իրենց բոլոր կարողությունները համատեղ տնտեսավարում և դաշտային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Կոոպերատիվի (Товарищество по совместной обработке земли )անդամները պարտավոր էին համատեղ օգտագործման համար տրամադրել իրենց սարքավորումները, լծկան եզները , անասունները, տրանսպորտային միջոցները։

Ֆինանսական տարվա վերջում,եկամուտի բաշխշման ժամանկ, արտադրության միջոցների սեփականատերը ստանում է եկամտի որոշակի բաժին դրանց օգտագործման համար։ Այլ կերպ ասած, կոոպերատիվում եկամտի բաշխումն իրականացվում է ոչ միայն աշխատանքով, այլ նաև բաժնեմասով `կախված տրամադրված արտադրական միջոցների չափից։

Այս հիմունքներով 1928 թվականին գյուղի կոոպերատիվ տնտեսության առաջին նախագահ ընտրվեց Տոնոենց տոհմից Հրանտ Հակոբի Հարությունյանը[10]։ Կոոպերատիվը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։

1935-ին ԽՍՀՄ-ում ընդունվեց նոր մոդելի գյուղատնտեսական արտելի ստանդարտ կանոնադրությունը։ 1936 թվականից մինչև 1938թվականը ԽՍՀՄ-ի տարածքում բոլոր գյուղական արտադրական կոոպերատիվները վերակազմակերպվեցին։ 1938 թ.-ին ԽՍՀՄ-ում կար 250,000 կոլտնտեսություն։

1928թվականին Հրանտ Հակոբի Հարությունյանի հիմնած կոոպերատիվը գործեց մինչև 1938 թվականը։

Գյուղ Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գյուղխորուդները սկսվեցին ձևավորվել համաձայն 1924թ․ հոկտեմբերի 16-ի «Գյուղացիական խորհուրդների մասին » կանոնակարգի։Համաձայն կանոնակարգի ամեն հարյուր մարդու դիմաց ընտրվում է մեկ պատգամավոր, նվազագույնը երեք պատգամավոր։

1924 թվականի կանոնակարգի համաձայն ՝ գյուղական խորհուրդներին կից ընտրվում էին վերահսկման հանձնաժողովներ, որոնք իրականացնում էին խորհրդի աշխատանքի հասարակական վերահսկողության գործառույթները։ Կանոնակարգը գյուղական խորհուրդներին տրամադրեց հանձնաժողովներ (բաժիններ) ձևավորելու իրավունք ՝ որպես գյուղական համայնքի ակտիվների կառավարման և մասնակցության ձև։ Մեծ դեր էր վերապահված գյուղական հավաքներին որպես նոր կյանքի կառուցման համար բնակչությանը ներգրավելու կարևորագույն միջոց։

Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության և ՌՍՖՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից 1927 թվականի մարտի 21-ին ընդունվեց «Շրջանային և վարչական գործադիր կոմիտեների և գյուղական խորհուրդների մշտական հանձնաժողովների (բաժինների) մասին» կանոնակարգը և Առանձին քաղաքացիների հողային վեճերի քննարկմանը գյուղական խորհուրդների մասնակցության կարգի վերաբերյալ հրահանգ։

Հրահանգը հաստատվել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության և ՌՍՖՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից 1927 թվականի ապրիլի 4-ին

1927 թ. Մարտի 21-ի «Շրջանային և վարչական գործադիր կոմիտեների և գյուղական խորհուրդների մշտական հանձնաժողովների (բաժինների) մասին» կանոնակարգով որոշվեց գյուղատնտեսական, մշակութային և կրթական, առողջապահական, ֆինանսական և հարկային, տեղական տնտեսություն և բարելավում, առևտուր և համագործակցություն հանձնաժողովների (բաժինների) կազմը։

Նշված կանոնակարգերի շրջանակներում գյուղի բնակչությունը մասնավոր հողի սեփականություն մշակումից մեծ դժվարւոթյամբ անցնում էր դեպի միասնական ՝ կոոպերատիվ հողագործության ինչը ստիպում էր նաև ձևավորել գյուղխորուրդ,որը պետք է կառավեր գյուղի կյանքը և վեճերը։Ըստ էության գյղուղխորհրդի առաջին նախաագահը դարձավ կոոպերատիվ տնտեսության առաջին նախագահ Հ․Հ․Հարությունյանը ։

Կոլեկտիվ տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ԽՍՀՄ նոր մոդելի գյուղատնտեսական արտելի ստանդարտ կանոնադրության 1938թվականից գյուղում սկսեց գործել Կոլեկտիվ տնտեսությունը (Колхоз)։ Տնտեսությունը ուներ իր վարչությունը ,նախագհը ,հաշվպահը և կոմկուսի քարտուղարը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի ներկայիս տնտեսական հզորությունները հիմնականում ձևավորվել են 1970-1991թթ․ Գեղաշենի կոլտնտեսության ստեղծած ժառանգության սեփականաշնորհման հետևանքով։

Ալրաղաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում են մի քանի արտադրական ընկերություններ, որոնց արտադրանքը հանրապետական նշանակություն ունեն։

Մեղվապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում մեղվապահությամբ սկսել են զբաղել 1970 թվականներից ,այդ տարիներից կոլտնտեսությունը կարողացավ պահել երեքհարյուր մեղվաընտանիք,կոլտնտեսության մեղվապահն էր Հովհաննես Բաբայանը։ Մասնավորների նախաձեռնությամբ գյուղում մեղվապահությունը սկսել է զարգանալ կոլտնտեսության մեղվապահությանը զուգահեռ։ 70 ականներում գյուղի հայտնի մասնավոր մեղվապահներն էին ապեր Կոստանը, Անդրանիկ Քոչարյանը։ Հակոբ Հայրապետի Խաչատրյանը կարողացել էր պահել 120 մեղվաընտանիք, մեղվափեթակները պատրաստել է իր ձեռքերով, հարմարավետ ու հավասարաչափ, քառակուսի մեղվափեթակ-տնակներ։ Տարեկան կարողացել է քամել տոննայի չափ մեղր, կահ -կարասիներով լցրած, հիմնականում բարեգործությամբ բաժանել է դրկից, հարևան- բարեկամներին, տարբեր տեղերից դիմած հիվանդներին, կարիքավորներին։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աժդահակ հյուրատունը Գեղաշեն գյուղում

Հայաստանի Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում ծ.մ 1600 մետր բարձրության վրա։ Գեղաշենից արևելք տարածվում է վայրի լեռնային բնությունը և ալպիական գոտին, որի թագն ու պսակն է համարվում Աժդահակ լեռը (3597 մ)։ Գեղամա լեռնավահանում է գտնվում նաև Ակնա լիճը՝ 3030 մ, 40 աղբյուր ջրհավաք ավազանը, Վիշապի լիճը, Ժայռապատկերները, Հատիս լեռը, Գութանասարը և Սևաբերդ կիկլոպյան ամրոցը։ Գյուղում առկա է ագրո տուրիզմի, էկո տուրիզմի, արկածային տուրիզմի, սպորտային տուրիզմի զարգացման մեծ ներուժ։ Գեղաշեն գյուղը, գտնվելով Երևանի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա, մեծ ներուժ ունի ինչպես՝ ամառային, այնպես էլ՝ ձմեռային զբոսաշրջային ուղղությունների զարգացման համար։ Օգտագործելով Աժդահակ լեռան և հրաբխային կոների առկայությունը այս տարածաշրջանում՝ արկածային, սպորտային, էկո, ագրո, ջիպինգ, հեծանվային, դահուկային, պարապլանային տուրիզմի սիրահարներին առաջարկվում է. 1.Քայլարշավներ, լեռնահեծանվարշավներ և Ջիփինգ տուրեր դեպի Աժդահակ լեռ, Ակնա լիճ, Կապուտակ լիճ, Վիշապի լիճ, Ժայռապատկերներ՝ տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին,2.Վերելքներ Հատիս լեռ. քայլարշավային, լեռնագնացային, լեռնահեծանվային,պարապլանային արշավներ ողջ տարվա ընթացքում,3.Դահուկային արշավներ և վերելքներ Հատիս լեռ՝ 2529 մ, Գութանասար՝ 2299 մ, Սեղանասար՝ 3219 մ, Աժդահակ լեռ՝ 3597 մ, Պահակասար՝ 2673 մ։4.Սնկահավաք և բանջարհավաք արշավներ՝ ապրիլ-հուլիս ամիսներին Գեղամա լեռների նախալեռնային գոտում 5.Ագրո և գյուղական տուրիզմ, ինչպես նաև զբոսաշրջիկների գիշերակաց և հյուրասիրություն Գեղաշեն գյուղում առկա հյուրընկալ տներում, որոնցից է Աժդահակ հյուրատունը։

Նշանավոր իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

●1876 թ․օծվեց Ս․ Գևորգ եկեղեցին։

●1912 թ․ բացվեց գյուղի դպրոցը[11]։

●1918 թ․մայիսին գյուղի կամավորների խումբը Ե․ Սարգսյանի գլխավորությամբ, Երևանի կամավորական ջոկատի կազմում,մասնակցում է Սարդարապատի հերոսամարտին։

● 1918-1921թ․թ․ գյուղացիներից կազմված զինված ջոկատի պաշտպանական գործողությունները հարակից գյուղերի թուքերի դեմ։

●1928 թ․հիմնադրվեց գյուղի առաջին կոոպերատիվ տնտեսությունը։

●1940 թ․բացվել է միջնակարգ դպրոցի նոր շենքը ,որը գործել է մինչև 1987թ․։Գյուղի դպրոցը կոչվել է Ղուկաս Ղուկասյանի անունունով։

●1953 թ․ Պարգև Հակոբի Հայրապետյանը սեփականության իրավունքով ձեռք բերեց Մոսկվիչ 401 [12] մակնիշի մեքենան,գյուղի առաջին սեփական մեքենան։ 1965թ․գյուղը ուներ իր հեռախոսկայանը։

●1969 թ․գործադրվեց Գեղաշեն Աբովյան երթուղային ավտոբուսը։

●1971թ․ կառուցվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ բանակի կազմում, հանուն հայրենիքի մարտնչած, 428 գեղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձան – կոթող։

● 1979-1987թ․թ․Աֆղանստանի պատերազմի մասնակցություն ԽՍՀՄ ԶՈՒ կազում։

● 1991-1994թ․թ․Արցախի պատերազմի մասնակցություն կամավորական ջոկատներով։

● 2016-2020թ․թ․Արցախի պատերազմի մասնակցություն կամավորական ջոկատներով և ՀՀ ԶՈՒ կազմում։

Հասարակական քաղաքական գործիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին հարյուր տարվա պատմության մեջ Գեղաշենը տվել է պետական,հասարակական և քաղաքական գործիչներ։

Առաջին պետական,հասարակական և քաղաքական գործիչը Եփրեմ Մահետիսի Սարգսյանն է, ծնված 1895թ․Առաջին հանրապետության ՝1918-1921թթ Ազգային Ժողովի պատգամավոր,ՀՅԴ։ 1918-21թթ Ազգային Ժողովի երորդ քարտուղար։ 1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբության համահիմնադիր։ Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ։ Կոմիտեն գլխավորել է Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, անդամներն էին՝ Ա. Հովհաննիսյանը, Կ. Սասանին, Հ. Տերտերյանը, Հ. Տեր-Հակոբյանը, Ս. Եղիազարյանը, Հ․Սարգսյանը, Եփր. Սարգսյանը, Ս. Թարխանյանը (Կուռո)։ Մահվան վայրը Լոս Անջելես, ԱՄՆ։

Գագիկ Հարությունյան, ՍՄԿԿ անդամ, ՀՀՇ անդամ։ ՀՀ վարչապետ,1991 դեկտեմբեր - 1992 հուլիս։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախկին նախագահ, Տեղեկատվական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ։

Սարգիս Սարգսյան, ՀՅԴ անդամ,պատմաբան,քաղաքական հասարակական գործիչ, հասարակագիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ հայերեն և ռուսերեն լեզուներով ,Արծնունիների տոհմին նվիրված մենագրության հեղինակ,2019թ․ Մոսկվա։

Սիրակ Հովհաննիսյան ՀՅԴ անդամ, ԵՊՀ ,քաղ․գիտ․թեկնածու,դոցենտ,ինը քաղաքագիտ․գրքերի հեղինակ և համահեղինակ,յոթ գիտ․հոդված։ Հայաստան

Արամ Ս․Մկրտչյան անկուսակցական,լեզվաբան, բարձրագույն դասի պատվավոր-իրավարար,Արևմտյան Հայաստան Պետության Սահմանադրության համահիմնադիր,«DINASTIC ORDEN OF THE FAMILY LUSINGIAN» միաբանության ասպետ,Իշխան։Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության (ԱՀՎԿ)[13] համահիմնադիր, 2014թ-ից ԱՀՎԿ գործող վարչապետ։ Հեղինակ է քաղաքական և մշակութային խնդիրներին նվիրված բազմաթիվ[14] հոդվածների,Գերմանիա։

Քաղաքական աքսորյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1928-1943 թվականներին տարբեր մեղադրանքներով հինգ տասնյակից ավելի գյուղացիներ աքսորվեցին Սիբրիր, որոնց մի մասը այլևս չդարձավ :

Գյուղի առաջին քաղաքական աքսորյալը ՀՅԴ անդամ ,Հայաստանի Հանրապետության 1918-1921թթ Պառլամենտի պատգամավոր Եփրեմ Սարգսյանն էր, ով որպես Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ ,կրեց փետրվարյան ապստամբությանը ծանրությունը և պատասխանատվությունը ։Հայրենիքի փրկության կոմիտեն կազմակերպել է 1921 թ․փետրվարին հակախորհրդային ապստամբությունը Հայաստանում։ Մի քանի օրով կոմիտեի ռազմական խորհրդի կենտրոն է դառնում տեր հայր Գարեգին Սարգսյանի տունը այնուհետև կոմիտեն մի քանի օր անց տեղափոխվում է հարևան Զառ գյուղ հետո Գառնի և հաստատվում են Երևանում։ 1921 թվականի ապրիլի 2-ին բոլշևիկները գրավում են Երևանը։ Հայրենիքի փրկության կոմիտեի զորամասերը մարտերով նահանջում են Դարալագյազ (Եղեգնաձոր)։Մայիսի սկզբներին Եփրեմ Սարգսյանը կարողանում է վերադառնալ հայրենի գյուղ որպեսզի վերջին անգամ տեսակցի իր հարազատների հետ; Այդ այցի մասին պատմել է գինոսեց Հունաի կինը ՝Արփո Սարգսյանը ,Եփրեմի հորեղբոր աղջիկը։Եփրեմ Սարգսյանը առավոտ շուտով սպիտակ ձիու վրա նստած, զինված, մտնում է գյուղ։ Տեսնում է բոլոր հարազատներին և ասում է, որ ինքը իր ընտանիքի հետ գնում է Զանգեզուր և այդես էլ նա այլևս չվերադարձավ իր հայրենիք այս պատմությունը պատմել է Արփո Սարգսյանը [15]։1921 թվականի մայիսին Սյունիքը և Զանգեզուրը՝ Լեռնահայաստանը Նժդեհի առաջնորդությամբ հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն իրավահաջորդ։ Կառավարության մեջ մտան նաև Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները, կառավարության նախագահ հաստատվեց Սիմոն Վրացյանը։ 1921 թվականի հուլիսին կարմիր բանակը մտավ Զանգեզուր, Լեռնահայաստանի կառավարությունը, Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները և Եփրեմ Սարգսյանը իր ընտանիքով անցան Պարսկաստան։1923թ բնակվել է Լեհաստանում, 1930 կաններին տեխափոխվել Ռումինյա, դասավանդել է հայերն,1939թ․տեղափոխվել է Գերմանիա և բնակվել Շտուդգարտում մինչև 1945թ․։1945թ․տեղաթոխվել է ԱՄՆ, Լոս Անջելել,աշխատել ուսուցիչ,ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։Մեկ ժողովածուի հեղինակ է։

Գեղանկարիչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Սեյրանի Մկրտչյան,ստեղծագործական անունը Գոնորգումախ [16] ,Հայաստանի նկարիչների միության անդամ,ժամանակակից փիլիսոփայության մեջ ֆրագմենտարիզմ ուղղության հիմնադիր։Անհատականց ցուցահանդես Երևանում։Ստեղծագործությունները ցուցադրվել են, ԽՍՀՄ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ։ Լավագույն ստեղծագործություններից է Տաքսի Բեռլին գործը[17]։Պանո աշխատանքների հեղինակ է [18]։Բնակության երկիրը ԱՄՆ,Լոս Անջելես։

քանդակագործություն և փորագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմակ Սարիբեկի Հովհաննիսյան, ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան (նախկինում՝ Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ),մասնակցել է հանրապետկական ցուցահանդեսների։Ապրել է Գեղաշենում ,մահացել է 2005թ․

Հովանես Վազգենի Հովսեփյան,քանդակագործ,դասավանդում է գեղանկարչություն դպրոցում։Մեծ հարգանք է վայելում համագյուղացիների մոտ որպես քանդակագործ։

Սամվել Հովհաննեսի Հովհաննիսյան, ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը,փաայտի վարպետ։

Երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին հնարավորություն էր ստեղծվել երաժշտական կրթություն ստանալ երաժշտական ուսումնական հաստատություններում։ Գեղաշենի երաժիշտները հիմնականում ինքնուս էին կամ սովորում էին նվագել գյուղի ինքնուս վարպետներից մեկի մոտ։ Ամենահայտնի ինքնուս երաժիշտը քյամանչահար Օնիկ Մկրտչյանն էր, ով հայտնի էր գուսան Օնիկ անունով։ Երկար տարիներ համագործակցել է պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի «Սայաթ-նովա» [19] աշուղական անսամբլի հետ։ Մեծ հեղինակություն ուներ ինքնուս երաժիշտ ակարդիոնահար Աշոտ Բալաբեկի Սարգսյանը, նա երկար տարիներ նվագել էր հանրահայտ երգչուհի Արև Բաղդասարյանի երաժշտական խմբում։ Քրիստինե Հրաչի Սարգսյան, ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը, դաշնամուրի բաժին։

Ամենահայտնի երաժիշտը ջութակահար Տիգրան Մարատի Միքայելյանն է։ Ավարտել է Ս․Պետերբուրգի կոնսերվատորիան։ Ջութակահար,դոկտոր, նվագախմբի դիրիժոր, հանդես է գալիս համերգային ծրագրերով[20], ԵՄ,ՌԴ,Չինաստան։ Բնակության երկիրը Գերմանիա[21]։

Գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողական մշակույթին շատ բարձր տիրապետում էր Սեյրան Մկրտչյանը,նա իր լրագրողական գործունեությունը սկսել է 1959-1980թթ Համագործակցել է Հայաստանի Հանրային Ռադիոյի, «Սովետական Մանկավարժ» ամսագրի,«Հայրենիքի Ձայն» թերթի և «Արշալույս» շրջանային թերթի հետ։ Հայաստան Հակոբյանը 1965-75թթ համագործակցել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի հետ։ Սլավա Հովհաննիսյանը երկար տարիներ մինչև 1991թ․ աշխատել է հեռուստապետկոմի լուրերի բաժնում,որպես պատասխանատու։Գոհար Սարդարյանը աշխատել է շրջանային «Արշալույս» թերթի գլխավոր խմբագիր։ Լալա Հակոբյանը աշխատել է «Հայկական Ժամանակ» թերթում լրագրող, խմբագիր։ Լավագույն լրագրողական հատկանիշներով է օժտված Սարգիս Սարգսյանը ,ով նաև «Հայաստաի Ձայն» թերթի ներկայացուցիչն է Մոսկվայում։ Սարգիս Սարգսյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնք հրապարակվել են 1998թ․ՌԴ և ՀՀ կենտրոնական մամուլում։ Երիտասարդ սերնդից լրագրողական դաշտում է նաև Սերգեյ Առաքելյանը, նա աշխատում է «Հրապարակ» թերթում։

Լուսանկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956թ․ Հովհաննես Գալուստի Մկրտչյանը նախաձեռնեց և իր տանը բացեց լուսանկարչատուն և մինչև 1980 թականների վերջ մեծ ծառայություն մատուցեց գյուղին։ Ի շնորհիվ պարոն Հովհաննեսի և միջնակարգ դպրոցի հետ համագործակցության 1956-1984թ․թ․ գյուղում ձևավորվեց նոր մշակույթ։ Քառորդ դար, ամեն ուսումնական տարվա վերջին, պարոն Հովհաննեսը լուսանկարում էր դպրոցի դասարանների բոլոր աշակերտներին, դասարաններին՝ իրենց դասղեկի և դասավանդող ուսուցիչների հետ։ Շնորհիվ լուսանկարիչ Հովհաննեսի, գյուղի բոլոր հանդիպումները, միջոցառումները, ծնունդներն ու կնունքները, հարսանիքները անմահացել ու պահպանել են իրենց գեղեցիկ ու պատմական դարձած հիշողությունները։ Պարոն Հովհաննեսը շատ խարիզմատիկ և հումորով անձնավորություն էր, բոլոը հիշում են նրա շատ սուր դիտարկումները և երգիծանքը։ Իր երգիծանքներից մեկը՝ «Ա՛յ, Սաքոյի տղա, քեզանից փող չեմ վերցնելու, վիզդ մի՛ ծռի նկարի մեջ»։

Պետաիրավական ոլորտների ծառայողներ և զինվորական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետաիրավական ծառայողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Բարեղամի Սիմոնյան 2000 թվականի հունիսի 6-ին ընդունվել աշխատանքի ՀՀ կառավարությանն առընթեր միջազգային փախստականների վարչությունում որպես առաջատար մասնագետ, մամլո քարտուղար աշխատել է առ 2005 թվականը։ Մահացել է 2010 թվականի սեպտեմբերին։Հայկ Ռազմիկի Ստեփանյան ՀՀ հարկային տեսչություն։ Արամ Սամվելի Քոչարյան՝ մաքսային ծառայություն, Հրաչ Վարազի Համբարձումյան ՝մաքսային ծառայություն,Լեռնիկ Վարուժի Մնացականյան ՝ մաքսային ծառայություն։

Զինվորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914-1921թթ Գեղաշենից ցարական այնուհետև Հայաստանի հանրապետության բանակում ծառայել են Արտուշ Սարգսյանը,Սեդրակ Խաչատրյանը,Հայրապետ Խաչատրյանը։ 1921թվականներին,Տոնոյան Նիկողոսը, Պողոսյան Արամայիսը և Նավասարդյան Սուրենը, Հայրապետ Խաչատրյանը ստացել են զինվորական կրթություն։ Հայրապետ Խաչատրյանը Հայրենիքի փրկության կոմիտեի [22] համախոհ, գնդակահարվել է հակաբոլշևիկյան հայացքների համար 1921թ․ բոլշևիկների կողմից Հրազդան- Գեղաշենի հարակից սարերի Քամալ կոչվող տարածքում։ Հայրապետ Խաչատրյանի դին սարից ուսին հենած տուն է բերել կինը՝ Ջավահիրը։

1940-45թթ․երկրորդ Համաշխարհային պատերազիմ ԽՍՀՄ բանակի կազմում հանուն հայրենիքի մարտնչել են 428 գեղաշենցիներ, որոնցից զոհվել են 169 -ը։

1979-88թթ Աֆղանական պատերազմին մասնակցել են, Արտակ Վոլոդիայի Միքաելյան,Սուրիկ Վլասի Հովակիմյան,Արարատ Շմավոնի Աբրահամյան,Լյովա Նորիկի Վարդանյան, Արթուր Նորիկի Հակոբյան, Վարդկես Վրունզիկի Թևոսյան,Սիսակ Գրիշի Բադալյան[23]։

1991-1994թթ Արցախյան պատերազմին մասնակցել են Եղուշ Վալոդի Համբարձումյան՝ջոկատի հրամանատար։Հովիկ Ռուբիկի Դավթյան,Հովիկ Գեղամի Համբարձումյան,Յուրա Ռուբիկի Հարությունյան,Արամ Սոխակի Բաղդասարյան,Թաթուլ Միսակի Ծառուկյան,Հայկ Վասիայի Ծառուկյան, Հովիկ Վասիայի Ծառուկյան,Վազգեն Պատվականի Հակոբյան՝զոհված,Ներսես Արամայիսի Բադալյան,Գևորգ Նորիկի Հակոբյան,Մարտիկ Հակոբյան Գևորգի,Մակիչ Մնացականի Մկրտչյան։Աշխարհաբեկ Հմայակի Մեհրաբյանը որպես բժիշկ։ Գոռ Ռաֆիկի(Աթաբեկի)Խաչատրյան ավագ լեկտենանտ․ներկայումս պահեստազորի գնդապետ[24]։։

2016-2020թթ Արցախյան պատերազմին մասնակցել են Աղասի Դերենիկի Մկրտչյան՝ զոհված, Ռոմիկ Մայիսի Սարգսյան՝ զոհված, Արամ Սոխակի Բաղդասարյան՝ զոհված։

Արմեն Միքայելի Գրիգորյան, փոխգնդապետ․ Արցախի պաշտպանության մասնակից։

Սերոբ Միքայելի Գրիգորյան, զինվորական սպա, Արցախի պաշտպանության մասնակից, ներկա ժամանակում պաշտպանում է հայրենիքի սահմանները։

Ներքին գործեր և անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ(Աթաբեկ)Հակոբի Խաչատրյան ՀԽՍՀ, միլիցիայի կապիտան,Պետավտո տեսուչ, զոհվել է ծառայողկան պարտականություն կատարելու ժամանակ Երևանում,1988թ․ ։

Սարգիս Պետիկի(Պետրոսի) Հայրապետյան, ՀՀ ՆԳ, մայոր, պետավտոտեսչություն։

Գոռ Ռաֆիկի Խաչատրյան, ՀՀ ԶՈՒ գնդապետ։

Մանվել Սարիբեկի Անդրիասյան,ՀՀ,ՆԳ,ոստիկանության մայոր։

Կոյրուն Գառնիկի Անդրիասյան,ՀԽՍՀ միլիցիայի մայոր,քննիչ։

Շահեն Աղվանի Հովհաննիսյան, ՀԽՍՀ միլիցիայի ավագ լեյտենատ,Պետավտո տեսուչ։

Վոլոդյա Զավենի Հակոբյան, ՀԽՍՀ միլիցիա փոխգնդապետ։

Օհան Ժորայի Հակոբյան, ՀԽՍՀ միլիցիյաի ավագ լետենատ, հաշմանդամ՝ ծանր հրազենային վնասվածք։

Գոռ Գագիկի Հովհաննիսյան ՀՀ,ՆԳ, ավագլեյտենատ։

Լեռնիկ Սամվելի Գինոսյան,ոստիկան կապիտան։

Առաքել Նորիկի Գրիգորյան, ոստիկան,մայոր։

Ռուստամ Ջանիկի Հայևապետյան,ոստիկան,մայոր։

Կարեն Լյովայի Ադիբեկյան,ոստիկան կապիտան։

Սևակ Սբատի Խաչատրյան,ոստիկան կապիտան։

Միքայել Սայադի Գրիգորյան ,ՆԳ ,ոստիկան ,մայոր ,թոշակառու։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզման Գարուշի Հարությունյան ,ԱԱԾ գեներալ,անցել է թոշակի, Արծրուն Սամվելի Քոչարյան ԱԱԾ։

Դատաիրավարարներ և նոտար[խմբագրել | խմբագրել կոդը]

•Գագիկ Գարուշի Հարությունյան, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,ՀՀ ՍԴ նախագա,անցել է թոշակի,Հայաստան։

•Հրայր Գուրգենի Սարգսյան ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան ,դատավոր, անցել է թոշակի ,բնակության երկիրը ԱՄՆ։

•Հրայր-Սուրեն Բախշիի Ղազարյան ,Արդարադատության պետական խորհրդական, գլխավոր- գեներալ,Բարձրագույն դասի Իրավարար, դատավոր, անցել է թոշակի,բնակության երկիրը ԱՄՆ։

•Գրիգորյան Սամվել Լյովայի, աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Հոգևորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մեզ հասած բանավոր ավանդույթի, գյուղի եկեղեցու հիմնադիրը Մուղդուսին է՝ Մուղսոնց տան հիմնադիրը։ Մուղդուսին ծնվել է 1830 թվականին, Երուսաղեմ ուխտագնացություն է կատարել 1865/70 թվականներին ։ Ճանապարհորդությունը տևել է մեկ տարի։ Նա ով գնում է ուխտագնացության Երուսաղեմ, պարտավոր էր կտակ գրել։ Համարվում էր, որ ճանապարհորդությունը շատ վտանգավոր է և մարդը կարող է չվերադառնալ։ Մուղդուսին բարեհաջող վերադառնում է և կառուցում է գյուղի ս․Գևորգ եկեղեցին ։1876թ․օծվեց Ս․ Գևորգ եկեղեցին։

Համաձայն Ս․ Նախիջևանցու, Շահխաթունյանցի և Ղևոնդ Ալիշանի 1893 թ․ Սևանի վանքի 34 վանահայրերից 32-րդը Կոտայք գավառի Ճաթկռան գյուղի (Գեղաշեն)բնակիչ Մինաս վարդապետն էր։ Հոգևորականներ են եղել տեր Հարությունը, տեր Մեսրոպը, տեր Գևորգը, տեր Գարեգինը ։

Տեր Գարեգինը՝ Գարեգին Սարգսյանը Մուղսոնց տոհմից էր, գնդակահարվել է 1937թ ին։

Գիտնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

●1928 թ․ Գեղամ Արմենակի Հարությունյան, կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հեղինակ է գիտական բազմաթիվ ուսումնասիրությունների, և հոդվածների։

●1932-2005թ․թ․ Մարատ Գևորգի Միքայելյան,1965թ․կենսաբանական գիտությունների թեկնածու,1988-1989թթ,ՀՀ ԳԱ Անասնաբուծության և անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ ՀՀ Անասնաբուժական ռադիոկենսաբանության հիմնադիր։ 1998-2002թ․թ․ պրոֆեսոր,դասախոսել է Գ․Նարեկացու անվան պետ․համալսարանում։Հարյուրից ավել գիտական հոդվածների հեղինակ,ատենախոսությունների գրախոսականների հեղինակ, մի քանի մասնագիտական ուսումնական ձեռնարկերի թարգմանիչ։Արժանավել է պետական պարգևների և մեդալների,աշխատանքի վետերան[25]։

● 1939թ․ Սևակ Համազասպի Գալստյան, եղել է «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտի լեռնային աշխատանքների մշակման բաժնի գլխավոր մասնագետ:Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ)դասախոս:2004 թվականին Ս․ Գալստյանն ընտրվել է էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,5 գյուտի,10-ից ավելի նորարարական առաջարկությունների և գիտական աշխատությունների հեղինակ։

●1937 թ․Սիմակ Համազասպի Գալստյան , տեխնիկական գիտությունների թեկնածու:աշխատել է <<ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ>> հիմնադրամի փորձագետ և դասախոս:2 գյուտի,50-ից ավելի նորարական առաջարկությունների, երեք տասնյակին հասնող գիտական աշխատությունների 13 ձեռնարկ և ուսումնական և 3 գեղարվեստական գրքերի հեղինակ է։

●1943- 2012 թ․թ․Վարուժան Նավիկի Հարությունյան,տեխնիկական գիտությունների թեկնածու,դոցենտ ,դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Աշխատել է ՀՀ արդյունաբերության նախարարությունում որպես հանքահումքային և մետալուրգիական արդյունաբերության գլխավոր վարչության պետի տեղակալ։ «Արմենիան Քուփըր փրոգրամ» ՓԲԸ-ում որպես Ալավերդու տարածաշրջանային տնօրենի խորհրդական:Երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է

●1946 -1999 թ․թ․Լևոն Գերասիմի Մանուկյան, ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը գերազանցության դիպլոմով, աշխատանքի է ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնում որպես ավագ դասախոս։

●1947 թ․Միհրդատ Նավիկի Հարությունյան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու,աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողականկենտրոնում բաժնի վարիչ։ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, ամբիոնի վարիչ, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր։ Հեղինակ է 60-ից ավելի գիտական ու գիտամեթոդական աշխատությունների։

●1961թ․Կարինե Պարգևի Հայրապետյան, ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, հայոց լեզվի և գրականույթան ուսուցչուհի, լեզվաբան, հայագետ։ Երեք տասնյակից անցնող գիտական հոդվածների հեղինակ։ Հայկական պարերի արմատներին ու նրանց ծիսականությանը նվիրված հոդվածաշար։ Հայոց լեզվի, հայ մշակույթի, հայ կրոնական համակարգի մասին գիտական աշխատանքների, ուսումնասիրությունների հեղինակ։ 2014թ Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի ԵՄ մասնաճյուղի տնօրեն,պատվավոր դոկտոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնում ներկայացված են միայն գեղաշենցիները ովքեր աշխատել են Գեղաշենի կրթություն ոլորտներում ։

Գեղաշենցիների համար կրթությունը առաջին տեղում է,այդ մասին են վկայում փաստերը։1912 թ․ բացվում է դպրոցը ,88 ընտանիքների երաշխավրությամբ և (713 ռուբլի) ֆինանսական պարտավորությամբ ։Սովորելու ցանկություն ունեցող 100-ի հասնող երեխաներից վիճակահանությամբ ընտրվեցին 40 աշակերտ ՝38 տղա և 2 աղջիկ։ Սարգսյան Արամայիսի, Սարգսյան տեր Գարեգինի,Գինոսյան Արմենակի նախաձեռնությամբ և գեղաշենցիների մասնակցությամբ 1926 թվականի հունվարին շահագործման հանձնվեց դպրոցական նոր երկհարկանի շենքը որը պահպանվել է և գտնվում հին դպրոցի տարածքում։

Իր հիմնադրման օրից դպրոցի 1000 շրջանավարտներ իրենց կրթությունը շարունակել են արտերկրում, իսկ Հայաստանում բուհական համակարգ ստեղծելու պահից Հայաստանում և նաև արտերկներում։ Դպրոցն ունեցել է 20-ից ավելի մեդալակիրներ և նույնքան էլ գիտության թեկնածուներ, դոկտոր-պրոֆեսորներ նաև սպայական կոչումով զինվորականներ և ոստիկաներ։ Շրջանավարտների մեջ կան նաև արդարադատության գեներալներ ու ակադեմիկոս, դատավորներ, բժիշկներ, ուսուցիչներ, արվեստի և գրականության գործիչներ և իհարկե գործարարներ որոնք աշխատում և գործում են Գեղաշենում, Հայաստանում և արտերկներում։

Դպրոցի տեղացի տնօրեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

●1921-1926թ․թ․Սահակ Մեսրոպի Հարությունյան, հոգևորական տեր Մեսրոպի որդին։

●1944-1951 թ․թ․Գեղամ Դավիթի Ասատրյան, կենսաբանության ուսուցիչ։

●1961-1969 թ․թ․ Ռազմիկ Ստեփանյան Գեղամի, աշխարհագրության ուսուցիչ։

●1981-1988 թ․թ․Սերյոժա Մուշեղի Առաքելյան, մաթեմաթիկայի ուսուցիչ։

●1993-2003 թ․թ․Վահան Նիկոլի Սարգսյան ֆիզիկայի ուսուցիչ։

●2003թ․Նաիրա Ալեքսանդրի Բաբայան կենսաբանության և քիմիայի, ուսուցչուհի դպրոցի գոծող տնօրեն։

Ուսումնական մասի տեղացի վարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

●Սեյրան Արամայիսի Մկրտչյան, 1959 թվականից մինչև 1985 թվականը,ուսումնական մասի վարիչ և աշխարագրության ուսուցիչ։

●Արազ Արամայիս Սարգսյան,1961 թվականից մինչև 1967թվականը կազմակերպչական մասի վարիչ փոխ տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

●Ռոզա Գուրգենի Սարգսյան, ուսումնական մասի վարիչ, ֆիզիկա։

●Գոհար Վարդգեսի Ղազարյան, ուսումնական մասի վարիչ, հայոց լեզու գրականություն։

Տեղացի ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

●1895-1912թ․թ․Մկրտիչ Հովհաննեսի Հակոբյան, (Խալփա Մկրտիչ), ավարտել է Էջմիածնի ճեմարանը։

●  ?-1912թ․թ․Մշեցի Գևորգ, մասնավոր հիմունքներով իր տանը դասավանդել է հայոց լեզու և թվաբանություն։

●1912թ․ -?թ․թ․ (Հոգևորական) տեր Մեսրոպ Հարությունյան,ավարտել է Էջմիածնի ճեմարանը։

●1921-1926թ․թ․ Սահակ Մեսրոպի Հարությունյան, (հոգևորական տեր Մեսրոպ Հարությունյանի) որդին,քառամյա դպրոցի տնօրենն և ուսուցիչ ։

●1941-1945 թ․թ․ Լիդա Գեւորգի Միքայելյանը 6-րդ դասարանից, դպրոցը սովորելուն զուգընթաց, միաժամանակ դասավանդում է դպրոցում որպես դասվար։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի քիմիայի և կենսաբանական ֆակուլտետը։ Աշխատում է Քանաքեռի շրջանի Նաիրավանում, որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի։ Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալով։ Ստացել է «Վաստակավոր Ուսուցչուհի» կոչում։

Կրթություն արտերկներում[խմբագրել | խմբագրել կոդը]

●1916թ․Եփրեմ Մահետիսի Սարգսյան,ավարտել է Դորպատի Համալսարանի արևելագիտության բաժինը,Էստոնիա

●1975-1979թ․թ․ Ագապի Սեյրանի Մկրտչյան Յենայի համալսաարան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն

●1980-1985թ․թ․ Հրաչյա Բաբկենի Սարգսյան Մոսկվայի պետական մշակույթի ինստիտուտ(հեռակա),Մոսկվա, ՌԴ

●1980-1987թ․թ․ Եղուշ Վալոդի Համբարձումյան ,Տիմիրյազևի անվան ակդեմիա,Մոսկվա ՌԴ

●1982-1987թ․թ․ Գառնիկ Փանոսի Փանոսյան ,Դոնի Ռոստովի պոլիտեխնիկական ինստիտուտ,(հեռակա)Դոնի ռոստով, ՌԴ [26]

Երաժշտական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկապարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդանոց և տեղացի բժիշկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տեղացի բշիկը դարձավ Ռշտունի(Սեյրան) Գեուրգենի Վարդանյանը ով գյուղացիներին հայտնի է որպես բժիշկ Սեյրան։Աշխատել է որպես գյուղի գլխավոր բժիշկ, ապա աշխատել է Աբովյան քաղաքի հիվանդանոցում որպես քիթ կոկորդի բժիշկ։

Աշխարհաբեկ Հմայակի Մեհրաբյանը ավատել է բժշկական ուսումնարանը և Երևանի բժշկական համալսարանը,աշխատանքի է անցել Աբովյան հիվանդանոցում որպես թերապեֆտ։

Նորայր Ռաֆիկի Խաչատրյան ավարտել է Երևանի բժշկական համալսարանը, մասնագիտությամբ մանկաբույժ, վերապատրաստվել է Լենինգրադում,աշխատել է Երևանի մանկական առաջին հիվանդանոցում,բնակության երկիրը ԱՄՆ։

Վաչագան Ջանիբեկի Ղազարյան ավարտել է Երևանի բժշկական համալսարանը աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական տուբկլինիկական հիվանդանոցում ապա դեղատան վարիչ,ներկայումս Արփիմեդ»ՍՊԸ-ի գործադիր տնօրենն։

Կոյրուն Սեյրանի Մկրտչյան ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը, աշխատել է Աբովյանի հիվանդանոցում որպես շտապոգնության բժիշկ, այնուհետև աշխատել է ՀՀ գիտությունների ակադեմիայի պարազիտաբանության և վիրուսոլոգիայի ինստիտուոտում որպես լաբարանտ՝ գիտաշխատող, մինչև 1984թ։

Գագիկ Մարութի Հովհաննիսյան ,ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը ,աշխատել է Աբովյանի քաղաքային հիվանդանոցում որպես բուժակ։

Քնարիկ Պարգևի Հայրապետյան ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը, աշխատել է Երևանի 8-րդ հիվանդանոցում որպես մանկական բուժքույր։ 2020 թվականի Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ կամավոր մասնակցել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի վիրավոր զինծառայողների բուժմանը։ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ստացել է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ։

Լիլիթ Սերգեյի Մարտիրոսյան, ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը, աշխատում է գյուղի դեղատանը։

Դեղատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալ կենցաղային ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ և գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1945թ–1960թ․թ․ Արեգնազ Գևորգի Միքայելյանը, աշխատել է Ջրվեժի ակումբ-գրադարանում որպես ակումբի վարիչ և գրադարանավարուհի։ 1946-1952թ․թ․ մասնակցել է «Ժողովրդական տնտեսության ու լուսավորության» բնագավառի մասնագետների ուսուցման «Ագիտացիա և պրոպագանդա» տանող մշտական գործող սեմինարներին ու դասընթացներին։ 1945-1960թ․թ․իրականացրել է հասարակական լայն աշխատանք Քանաքեռի շրջանի կոլտնտեսություններում, մասնակցել է միջոցառումներին որպես շրջանի ավանգարդային ագիտատոր և պրոպագանդիստ, ակտիվի կատարված աշխատանքների զեկուցող։ Տիկին Արեգնազը Ջրվեժի ակումբ գրադարան է հրավիրել գրողների, մտավորականների, կազմակերպել է գաղափարախոսական թեմաներով լսումներ, գրքերի ընթերցանություն, քննարկում։ Սեփական նախաձեռնությամբ Ջրվեժի երիտասարդ կանանց և մայրերի համար տասը տարի պարբերաբար կազմակերպել է սոցիալական և կենցաղայն ոլորտը լավ կազմակերպելու նաև կարի ու ձևի դասընթացներ։ Որպես լավագույն ագիտատոր և պրոպագանդիստ 1956թ․ պարգևատրվել է ՀԽՍՀ և համամիութենական «Ագիտատոր և Պրոպագանդիստ» ամսագրի պատվոգրով և շքանշանով։ Հանրապետական կուսակցական մարմինների կողմից ստացել է շնորհակալագրեր,պատվոգրեր և դրամական պարգևատրումներ[27]։

1949թ․ գյուղի աշխատանքային կենտրոնում ,որտեղ կոլտնտեսության ավտոկայանատեղին էր և խանութը, բացվեց ակումբը և գրադարանը ։ Գրադարանը ունեցել է 300 գիրք, գործել է երեկոյան ժամը 17-ից մինչև 22 -ը, շաբաթ և կիրակի օրերին գործել է առավոտյան 10 ից մինչև 22 -ը։ 1960թ․ակումբ և գրադարանի վարիչ է նշանակվել Աստղիկ Հակոբյանը։ 1976թ բացվեց գյուղի երկհարկանի մշակույթի տունը ,տնօրեն նշանակվեց Հրաչյա Բաբկենի Սարգսյանը։ Այսօր գրադարանի տնօրեն է աշխատում ՝ Լաուրա Գալստյան, գրքերի թիվը - 13766։

Փոստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանութ և առևտրի կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական բաղնիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղի տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասարքերի մասնագետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսավիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշկականեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն և Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծրունի Գեւորգի Միքայելյան, ավարտել է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի Շինարար-ճարտարագիտական բաժինը, ճարտարագետ -շինարար մասնագիտությամբ։ 1955- 1960թթ աշխատել է Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում երկրորդ քարտուղար։ 1960 թվականից աշխատել է Երևանի Ջրմուղ կոյուղի վարչությունում որպես գլխավոր Շինարար-ճարտարագետ, այնուհետև 1977 թվականից Ջրմուղ կոյուղի վարչության պետ։ 1985-1989 թվականին աշխատել է ՀԽՍՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության նախարարի խորհրդական։

Արտագնա աշխատողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտաշ վարպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականներից սկսված գյուղի հմուտ քարտաշ վարպետներն էին մուղսեց Արամայիսը՝ Արամայիս Մկրտչի Սարգսյանը,փանոենց Սոսը՝ Սոսը Փանոսյան, և Վիրաբ Բաբայանը։Արամայիս Մկրտչի Սարգսյանը, Սոսը Փանոսյանը և Ցոլակ Բաբայանը որպես հմուտ քարտաշներ մասնակցել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն շենքի շինարարությանը։ Հակոբ Հայրապետի Խաչատրյանը քարտաշ, պատշար և ատաղծագործ․ պատրաստել է փայտե փորագրած դռներ, պահարաններ, հայկական ինքնատիպ ճարտարապետական ոճով կառուցել է տուֆից կամարակապ տներ,։ Այս չորս վարպետներն են հիմնականում կառուցել գյուղի տները մինչև 1960 ական թվականները։

Մետաղագործ վարպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկակար վարպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատաղծագործներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1980 թթ գյուղի լավագույն ատաղծագործներն էին, Սուրենյան Սուրենը,Հակոբ Հայրապետի Խաչատրյանը, Բախշի Ղազարյանը,Հովսեփյան Ռավիկը։

Ավանդույթներ և ծեսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

●1960 թ․ Կոլտնտեսության վարչության նախաձեռնությամբ հիմնվեց Գեղաշենի մարզական կոմիտեն։

●1960-1980թ․թ․Պարգև Հակոբի Հայրապետյան,ընտրվեց Մարզական կոմիտեի նախագահ ,ստացել է բազմաթիվ պարգևատրումներ, գովասանագրեր, շնորհակալագրեր, հուշամեդալներ ։

●1960-1962թ․թ․Պարգև Հակոբի Հայրապետյան մասնակցել է միջշրջանային բռնցքամարտիկների հանրապետական մրցումներին , գրավել է առաջին տեղը։

●1965-1975 թ․թ․Պարգև Հակոբի Հայրապետյան մասնակցել է Աբովյան- Հրազդան արտաճանապարհային (ռալլի) մրցումների բաց առաջնությունում ՝ մեքենաների վարման Profi անվանակարգում, գրավել է առաջին հորիզոնականները։

●1975-1980թ․թ․Գեղաշենի ֆուտբոլի թիմը շրջանային մրցումներում զբաղեցրել է մշտապես առաջին հորիզոնականները։

●1960-1980թ․թ․ գյուղի մարզիկները Պարգև Հակոբի Հայրապետյանի գլխավորությամբ մասնակցել են բռնցքամարտի, արտաճանապարհային (ռալլի) մրցումների, ծանրամարտի և ֆուտոբիլի շրջանային և հանրապետական մրցումներին։ Գեղաշենի մարզական կոմիտեն եղել է շրջանի ամենահաջողակ, ամենակազմակերպված մարզական կոմիտեն և տաս տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի։ [28]


●1981թ․ Գեղաշենի մարզական կոմիտեն իր տեղը զիջեց միջնակարգ դպրոցի սպորտային ղեկավարին։

Սամվել Սարիբեկի Անդրեասյան,սպորտի վարպետ, ծանրաձող։Աշխատել է գյուղի դպրոցում որպես սպորտի ուսուցիչ։ Գործարար։Բնակվում է գյուղում։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում Գեղաշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ) կան հնագույն մշակութային շերտեր նաև Ուրարտական շրջանի որոնք մաս են հանդիսանում Արամուսի և Էլառի ուրարտական շրջանի մշակույթի։

Գեղաշենում կա 1863 թ.-ի եկեղեցի և մատուռ՝ Կապույտ խաչ խաչքարով (X դար), մտուռը հայտնի է «Կապուտ հազ բուժակն» ծիսական քարով։ Ծիսական Քարի միջով՝ ակնով 3-7 անգամ անցկացնում են հիվանդ երեխային և Կապուտ հազ հիվանդությունը բուժվում է։ Կապույտ Խաչ մատուռից 3 կմ հարավ՝ Սուրբ Սարգիս մատուռը (XVII դ.)։

Գյուղին վերևում է գտնվում Սուրբ Թաթոս Առաքել եկեղեցին։ Լույս Ղեբեոս- Աղաբեոս Առաքյալի եկեղեցին։ Մատթեոս ավետարանիչը նրան կոչում է «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթեոս 10.3): Սբ. Թադեոս - Ղեբեոս- Աղաբեոս Առաքյալը քրիստոնեությունը քարոզելու նպատակով նախ գնաց Եդեսիա քաղաք, որտեղ իշխում էր Հայոց Աբգար թագավորը։ Վերջինս հիվանդ էր և լսել էր Հիսուսի Քրիստոսի Հայլայգ-Heilig բժշության մասին։ Աբգարը չկարողանալով անձամբ Երուսաղեմ գնալ, նամակով և պատվիրակությամբ Հիսուսին Եդեսիա հրավիրեց, որպեսզի գա և իրեն բժշկի։ Այդ ժամանակ Հիսուսը քարոզում էր Հայֆայ-Հրեաստանում։ Ուստի խոստացավ Եդեսիա ուղարկել Իր առաքյալներից։ Հիսուսի համբարձումից հետո այդ խոստումը կատարվեց. Սբ. Թադեոսը գալով Եդեսիա, բժշկեց Հայկյան Աբգար արքային և կնքեց։ Թաթոս Առաքյալը կնքեց նաև նախարարներին և բազմաթիվ այլ մարդկանց, քահանաներ ու վարդապետներ կարգեց և Եդեսիա քաղաքի համար եպիսկոպոս ձեռնադրեց Ագգային։

։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը
  2. Потто Василий Александрович Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях, Издательство: Тип. Е. Евдокимова ,год издания 1887-1889
  3. Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 14 
  5. Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
  6. Արամ Մկրտչյանի հոդվածի հիմքով,Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
  7. քաղվածք Սարգիս Սարգսյանի հուշատետրից 1987թ․
  8. Հ․Հակոբյան,2002թ
  9. համայնքապետարան http://www.gegashen.am
  10. Գ․Ասատրյան «Կոտայքի Գեղաշենի պատմությունը»,գիրք հրատարալված 1997 թ․:
  11. http://geghashenschool.am/
  12. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D1%81%D0%BA%D0%B2%D0%B8%D1%87-400
  13. https://www.westernarmeniangovernment.org/
  14. https://lib.armedu.am/resource/648
  15. Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008թ․
  16. https://www.saatchiart.com/gonoregumach
  17. https://www.saatchiart.com/print/Painting-Taxi-Berlin-No-Comment/277432/1247804/view
  18. https://www.youtube.com/watch?v=A9JAoYr7qRU
  19. http://sayat-nova.org/sayat-nova-ashough-ensemble/
  20. https://www.youtube.com/watch?v=FDhDtwReLcg
  21. https://www.neue-philharmonie-hamburg.com/%C3%BCber-uns/leitung/
  22. կոմիտեի ցուցակում չկա նման ազգանուն
  23. Տեղեկությունը տրամադրեց Ա․Հակոբյանը
  24. Տեղեկությունը տրամադրեց Արցախի պատերազմի ջոկատի հրամանատար Եղուշ Վալոդի Համբարձումյանը
  25. Ագրոլրատու,ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն, 2005թ․
  26. Տեղեկությունները քաղված են Ս․Մկրտչյանի արխիվային նյութերից 2001թ
  27. Տեղեկությունը տրամադրել է Կ․Հայրապետյանը իր անհատական արխիվից,2000թ․
  28. Տեղեկությունը տրամադրել է Կ․Հայրապետյանը իր անհատական արխիվից,2000թ․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]