Գեղամ Վանիկյան
Գեղամ Վանիկյան արմտ. հայ.՝ Գեղամ Վանիկեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 15, 1915 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Գեղամ Վանիկյան (1889, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 15, 1915, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ քաղաքական գործիչ և թերթի խմբագիր, եղել Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Կայծ» երիտասարդական ամսագրի խմբագիրներից մեկը։ Իր քաղաքական գործողությունների պատճառով Վանիկյանը սպանվել է թուրքական կառավարության կողմից՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղամ Վանիկյանը ծնվել է Վանում, 1889 թվականին։ 1907 թվականին ավարտել է Վանի հայկական ուսումնարանը, որտեղ նրա ուսուցիչներից մեկը եղել է հորեղբայր Յակով Արծրունի[1]։ 1904 թվականին նա ծանոթացել է Հնչակյան ֆիդայիների հետ և միացել կուսակցությանը։ 1909 թվականին Վանիկյանը դարձել է «Կայծ» ուսանողական միության համահիմնադիրներից մեկը։
1911 թվականին գիտական սոցիալական գաղափարախոսության հիման վրա հիմնադրված «Կայծ» երիտասարդական ամսագրի խմբագիրներից մեկն է եղել, մասնակցել է Հնչակյան կուսակցության 6-րդ համաժողովին։ 1914 թվականին ավարտել համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որոշ ժամանակ ապրել է Կովկասում։
Անդամագրվել է բանակային դպրոցին։ Եղել է Հնչակյան կուսակցության այն 20 ակտիվիստների մեջ, որոնք 1915 թվականի հունիսի 15-ին կախաղան են բարձրացվել Կոստանդնուպոլսի Բեյազիտ հրապարակում[2][3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Yeghia Jerejian, Martyrs on Bloody Path. Beirut, 1989, pp. 31–33.
- K. Khudaverdyan (ed.), The Armenian Question. Yerevan, 1996.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Kegham Vanigian," Gaidz Youth Organization, www.gaidz.org կայքէջին վրայ