Գեղամ Ալեքյան
Գեղամ Ալեքյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1912[1] |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 10, 1998 (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Աշխատավայր | Պիոներ կանչ[1] և Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Բագրատ Ալեքյան |
Գեղամ Բագրատի Ալեքյան (մարտի 23, 1912[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 10, 1998), հայ սովետական կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Ծնվել է մարտի 23-ին, Էջմիածնում։ 1937-1940 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, 1942-1948 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար։ Աշխատել է որպես ՀԿԿ Էջմիածնի (1950–1952 թթ.), Մարտունու (1957–1960 թթ.) շրջկոմների և Լենինականի օկրուգային կոմիտեի (1952–1953 թթ.) առաջին քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչ (1953 թ.)։ 1966 թվականից ՀԽՍՀ բնակչության կենցաղային սպասարկման նախարարն է։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1948 թվականից (1948–1954 թվականներին՝ բյուրոյի անդամ)։ Եղել է ԽՄԿԿ 19-րդ և ՀԿԿ 14-16-րդ, 18-24-րդ համագումարների պատգամավոր։ Ընտրվել է ԽՍՀՄ 3-րդ և ՀԽՍՀ 2-րդ, 5-8-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 152.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 152)։ ![]() |
- Մարտի 23 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 10 մահեր
- 1998 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պետական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- Հայ խմբագիրներ
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ