Գելիեգուզանի կռիվ (1904)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գելիգուզանի կռիվ, 1904 թվականի Սասունի ապստամբության վերջին մարտերից։

Տեղի է ունեցել 1904 թվականի ապրիլի 19-22-ը։ Նպատակ ունենալով վերջնականապես ծնկի բերել սասունցիներին՝ թուրքական կառավարությունը 1904 թվականի ապրիլի կեսին շուրջ 40 հազար ուժեր է կենտրոնացրել Սասունի շուրջ։ Հայերի կռվող ուժերը, որոնք գերակշիռ թուրքական զորքերի ճնշման տակ նահանջել էին Գելիեգուզան, Զորավար Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Հաջի Հակոբի, Մակարի, Չոլոյի ղեկավարությամբ դիրքեր են գրավել և կազմակերպել դիմադրությունը։ Սկսելով հարձակումը՝ թուրքերը հրանոթային կրակ են բացել հայ կռվողների վրա։ Անհավասար մարտում թշնամին տվել է բազմաթիվ սպանվածներ, բայց ավելի է սաստկացրել հարձակումը, հատկապես՝ Հաջի Հակոբի և Սպաղանաց Մակարի դիրքերի վրա։ Հայերը հերոսաբար դիմադրել են, սակայն զինամթերքի սպառվելուն պես նահանջել են Մշո դաշտ՝ իրենց հետ տանելով խաղաղ բնակչությանը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սասուն-Մուշի կռիվները 1904-ին, ժնև, 1906 թ․։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png