Գեթի Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեթի Գորդոն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 20, 1933(1933-12-20)[1] (90 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունSt. Ignatius College Preparatory?, Սան Ֆրանցիսկոյի համալսարան և Սան Ֆրանցիսկոյի երաժշտական կոնսերվատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆինանսիստ և գործարար
ԱմուսինAnn Getty?
Ծնողներհայր՝ Փոլ Գեթթի[2], մայր՝ Ann Rork Light?[2]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներAndrew Getty?[2], William Paul Getty? և John Gilbert Getty?

Գեթի Գորդոն (անգլ.՝ Gordon Getty, դեկտեմբերի 20, 1933(1933-12-20)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի խոշոր ներդրող, բարերար, դասական երաժշտության կոմպոզիտոր։ Ըստ Ֆորբս ամերիկյան ֆինանսատնտեսական նրա կարողությունը կազմել է 2 միլիարդ դոլար։ Հանդիսանում է Էն և Գորդոն Գեթի բարեգործական ընկերության հիմնադիրը։ Նա պարբերաբար ֆինանսական օգնություն է ցուցաբերել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 20-ին Լոս Անջելեսում, մեծացել է Սան Ֆրանցիսկոյում[3], ամերիկյան խոշոր նավթային մագնատ, միլիարդատեր Փոլ Գեթիի ընտանիքում։ Նրա մայրը՝ Էնն Ռոարկը, եղել է Փոլի չորրորդ կինը։ 1976 թվականին հոր մահից հետո Գորդոնն իր ձեռքն է վերցնում նավթային բիզնեսի ղեկավարումը։

Գորդոնը հայրենի քաղաքում ավարտել է քոլեջը և Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայից ստացել բակալավրի կոչում[4]։ 1964 թվականի Սուրբ Ծննդյան օրը Լաս Վեգասում նա ամուսնացել է Էն Գիլբերտի հետ[5][6] ։ Նրանց ամուսնությունը կայուն չի եղել․ Գորդոնը մեկ այլ աղջկա հետ հարաբերություններ և երեք երեխա ունենալու համար դատապարտվել է։ Որոշ ժամանակ անց դատավարության արդյունքում նա ճանաչել է իր հայրությունը։

Գորդոն Գեթին բիզնեսի իր կարիերան սկսել է հոր նավթային ընկերությունում։ Հոր մահից հետո նա դարձել է է հոր ձեռնարկությունների ղեկավարը։ 1986 թվականին նա 10 միլիարդ ԱՄՆ դոլարով վաճառել է բիզնեսները և գումարը ներդրել նոր բիզնեսում։

2020 թվականին նրա կարողությունը կազմել է 2,1 միլիարդ դոլար, ինչը նրան դարձրել է 391-րդը 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակում[7]։

2015 թվականին Գորդոնի մեկ գործողությամբ օպերան ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյի օպերայի կողմից։

Գորդոն Գեթիի յոթ երեխաներից երեքը ծնվել են նրա սիրուհի Սինթիա Բեքից։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Beauty Come Dancing (2018,

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. Открытые источники США
  4. Forbes Lists
  5. Roberts, Sam (2020 թ․ սեպտեմբերի 19). «Ann Getty, 79, a Publisher and a Bicoastal Arts Patron». New York Times. Vol. 170, no. 58821. էջ B12. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. Times, Los Angeles (1999 թ․ օգոստոսի 31). «Gordon Getty's second family was an open secret».
  7. «Gordon Getty». Forbes. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]