Գեդի պահապանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեդի պահապանը
ճապ.՝ GAD GUARD
Ժանրարկածային մանգա և անիմե և Մեխա մանգա
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀիրոսի Նիսիկիորի
Տևողություն30 րոպե[1]
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Gad Guard ( ճապ.՝ ガドガード Գեդի պահապանը)՝ ճապոնական անիմե-սերիալ` արտադրված Gonzo ստուդիայի կողմից։ Առաջին անգամ 26 սերիաները հեռարձակվել են Fuji Television հեռուստաալիքով` 2003 թվականի մայիսի 17-ից մինչև դեկտեմբերի 25-ը։ Սերիալը լիցենզավորվել է ԱՄՆ-ի տարածքում` Geneon Entertainment ընկերության կողմից և հեռարձակվել է Anime Unleashed հեռուսաալիքով` 2005 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում 23-24-րդ դարերում։ Մարդիկ օգտագործեցին երկրի ամբողջ ռեսուրսները և մարդկային քաղաքակրթությունը անկում ապրեց։ Ներկա պահին մարդիկ ապրում են տարբեր «սեկցիաներում»։ Հադզիկի Սանադա անունով մի տղա, մոր ու քրոջ հետ ապրում է Բլու սեկցիայում` Նայթ-Թաունում(գիշերային քաղաք)։ Այնտեղ կեսգիշերից հետո, էլեկտրաէներգիան անջատվում է, անբավարարության պատճառով։ Մի անգամ տղային դիմում է մի հաճախորդ և խնդրում տեղափոխել անսովոր բեռ, որը նշանակում էր «GAD»: Արկղում եղած մեխանիզմները հնարավորություն ունեն վերափոխվելու, ռեակցիայի մեջ մտնելու օրգանական միացությունների հետ։ Այսպես Հադզիկիի ձեռքը մի այսպիսի մեխանիզմ է ընկնում և նա կերպարանափոխվում է հսկայական ռոբոտի։ Այսպես շատ մարդիկ ձեռք էին բերում տեխնոլոգիաներ և դրանք վերածում մարդանման մեխանիկական ռոբոտների։ Սակայն եղան նաև այնպիսիները, որոնք ռոբոտներին օգտագործում էին իրենց սեփական շահի համար։

Քաղաքի մակարդակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը, որտեղ տեցի են ունենում գլխավոր իրադարձությունները` գտնվում է «Բլու» սեկցիայում։ Քաղաքը բաժանված է 3 մակարդակի։

Ոսկե քաղաք - ամենա բարեկեցիկ մասը։ Այստեղ ապրում են քաղաքի մանեահարուստ ու ունևոր խավը։ Նրանք ապրում են շքեղության մեջ և հսկողության տակ են պահում էլեկտրաէներգիայի մատակարարման գործընթացը։ Սերիալի կերպարները - Տակումի Կիսարագի և Այկո Մարի Հարմոնիան նրանում։

Ցերեկային քաղաք - այստեղ ապրում են միջին մակարդակի մարդիկ։ Բավականին բարեկեցիք և մաքուր մակարդակ է, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին ոսկե քաղաքն է։ Այստեղ միշտ էլեկտրաէներգիա կա և անց է կացվել ջրացանց։ Զարգացած է նաև ստորերկրյա էլեկտրական երկաթուղին։

Գիշերային քաղաք- քաղաքի ամենաաղքատ ու մեծ մակարդակը։ Այսռեց շատ կեղտոտ է և խոնավ։ Շատ մարդիկ քաղցած են մնում։ Հանցագործությունների մակարդակը ծայրահեղ բարձր է նրա պատճառով, որ կեսգիշերից հետո էլեկտրաէներգիան անջատում են։ Եթե դրսում ինչ-որ բան թողնեն, ապա դա գտնելը համարյա անհնար է։ Շատ երեխաներ եկեղեցիներում են դպրոց հաճախում ու խոնարհ սովորում, որպեսզի թեթևացնեն իրենց ծանր վիճակը։ Այնտեղ ապրում են կերպարների մեծամասնությունը, այդ թվում նաև գլխավոր հերոս Հադզիկի Սանադան։

Կերպարների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադզիկի Սանադա - սերիալի գլխավոր հերոսը։ Սանադա ընտանիքի մեծ երեխան և միակ որդին լինելով, Հատիդզուկիների առաքման ծառայությունում աշխատում է որպես առաքիչ։ Նա հաճախ է բաց թողնում դասերը, սահում է սքեյթբորդով, մոպեդով և իր ընկերների հետ փողոցում հիմարություններ է անում։ Նրա մայրը այրիացել է, երբ նրա հայրը` տիեզերագնաց լինելով, զոհվել է դժբախտ պատահարի արդյունքում, երբ տիեզերանավը փորձել է մեկնել տիեզերք։ Այժմ Հադզիկին աշխատում է առանց հանգստանալու, որպեսզի օգնի իր մորն ու քրոջը։ Իր ռոբոտը անվանվել է ի պատիվ հոր ինքնաթիռի` Կայծակ։ Նա շատ արագ է շարժվում և հարմարեցված է անմիջական կռվի համար։ Նաև նրա ոտքերի շարժիչները ռոբոտին հնարավորություն են տալիս շարժվել մեծ արագությամբ։

Սեյու ։ Քենիթի Սուդզումուրա

Կատանա- սերիալի գլխավոր անտագոնիստը։ Որպես կանոն անընդհատ մրցակցում է Հադզիկիի հետ։ Սակայն երբեմն կարող է դառնալ նրա համախոհը։ Նա շատ սառնասիրտ է և դաժան։ Նախընտրում է ապրել միայնակ և ընկերներ չունի։ Բայց ավելի ուշ նրա մոտ կապվածություն է առաջանում դեպի Սայուրան։ Նրա ընտանիքը մահացել է նավաբեկության ժամանակ։ Կատանան գրեթե ոչնչով չի հետաքրքրվում, բացի գումարից ու քրեական աստիճանի առաջխաղացումից։ Երազում է իշխել Գիշերային քաղաքին։ Հադզիկիի հետ ունեցած մրցակցութայն պատճառն այն է, որ նա ոչնչացրել է Կատանայի ստեղծած երկրորդ մետաղական օպերատորը։ Հաջորդ սերիաներում նա կռվում է Հադզիկիի հետ, որպեսզի ինքնահաստատվի։ Նրա ռոբոտ Դերոն Կատանայի համար մեծ նշանակություն ունի։ Նման է սև կմախքի։ Կրակ է բաց թողնում ձախ ձեռքից։ Կռվի ժամանակ իր ռոբոտին չի խնայում, դրա պատճառով հաճախ ծանրաբեռնվածությունից նա փչանում է։

Սեյու ։ Դզյունիտի Սուվաբե

Տակումի Կիսարագի - Ոսկե քաղաքի հարուստ տղաներից։ Խառնված է արդարադատության մեջ։ Նրա ծնողները դեռ մանկուց իրեն հսկայական ժառանգություն են թողել և հիմա ռոբոտի օգնությամբ նա փորձում է բացահայտել հանցագործությունները և պատժել չարագործներին, որովհետև ինչպես նա է համարում, փորձում է հասարակության համար ինչ-որ լավ բան անել։ Տակումին շատ դյուրագրգիռ է և իր բարկությունը թափում է մարդկանց վրա, և վերջ ի վերջո ընկնում է վատ իրավիճակների մեջ։ Մրցում է Կատանայի հետ և նրանում տեսնում իր հակապատկերը։

Սեյու ։ Յուկո Սատո

Արասի Սինոդզուկա - Մարտարվեստների հայտնի վարպետի աղջիկը։ Ծնունդով Ոսկե քաղաքից է։ Նա փախել է Գիշերային քաղաք և սկսել է հաճախել այն նույն կաթոլիկ դպրոցը, որտեղ հաճախում էին նայև Հադզիկին ու իր ընկերները։ Նա տանից փախել է այն պատճառով, որ մտածում էր չի կարող արդարացնել հոր հույսերը։ Այնպես ինչպես նա որդի էր ցանկանում, հիասթափվում է երբ երեխան աղջիկ է ծնվում, ու նրան տղայի անուն է տալիս։ Սկզբում նրա համար դժվար էր հարմարվել աղքատների կյանքին։ Օրինակ նրա գալուց անմիջապես հետո գողացան նրա ամբողջ իրերը։ Շուտով նա ընկերանում է դպրոցի տղաների հետ։ Որպեսզի կերակրի իրեն, աշխատում է որպես գովազդային պաստառներ փակցնող։ Ավելի ուշ սիրահարվում է Հադզիկիին, բայց նա սկզբում մերժում է նրան։ Սկզբում աղջիկը բարկացնում է նրան, բայց հետո Հադզիկին ընտելանում և սովորական է վերաբեվրում աղջկան, անգամ եթե նրա իդեալիստական հայացքները ոչ միշտ են համընկնում իր հայացքների հետ։ Սերիալի վերջում Հադզիկին և Արասին իրար սեր են խոստովանում և համբուրվում։ Նրա ռոբոտը՝ Հայատեն, կարող է թռչել և ի շնորհիվ դրա նա հաճախ է փրկում մարդկանց։ Սակայն ռոբոտը չունի հատուկ ծրագրեր մարտական գործողություններ իրականացնելու և զինված ընդհարումների ժամանակ պաշտպանվելու համար։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]