Գարրի Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարրի Թադևոսյան
Ծնվել էօգոստոսի 30, 1935(1935-08-30)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 10, 2016(2016-03-10) (80 տարեկան)
Սուխում
Մասնագիտությունթավջութակահար
Գործիքներթավջութակ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1962)
Պարգևներ

Գարրի Աշոտի Թադևոսյան (օգոստոսի 30, 1935(1935-08-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2016(2016-03-10), Սուխում), հայազգի աբխազ երաժիշտ, թավջութակահար, Աբխազական ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (1990)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարրի Թադևոսյանը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 30-ին, Երևանում[1]։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային (թավջութակ) բաժինը և սկսել դասավանդել Սուխումի երաժշտական ուսումնարանում։

1968 թվականին ընդունվել է Աբխազիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի թավջութակի խմբի կոնցերտմայստեր և այնտեղ աշխատել ավելի քան քառասուն տարի։ 1970-ականներին ելույթ է ունեցել Վլադիմիր Կալիտին (ջութակ), Գարրի Թադևոսյան (թավջութակ), Անատոլի Գելբակ (դաշնամուր) գործիքային տրիոյի կազմում, ինչպես նաև վոկալ մենակատարներ Լյուդմիլա Լոգուայի (սոպրանո) և Բորիս Ամիչբայի (տենոր) հետ։

Որպես մենակատար-գործիքավորող 1995-2013 թվականներին աշխատել է Աբխազիայի Ռաժդեն Գումբայի անվան պետական ֆիլհարմոնիայում՝ ակտիվորեն մասնակցելով պետական միջոցառումներին և փառատոներին, հանդես գալով մենահամերգներով և անսամբլում այլ երաժիշտների հետ, 1990-ականների կեսերից Նինել Բժանիայի հետ (դաշնամուր) դուետով։

1997-2011 թվականներին եղել է Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայի մենակատարների կողմից ստեղծված «Ավե Մարիա» կամերային խմբի մենակատար և պարբերաբար ելույթ ունեցել Պիցունդայի մայր տաճարի երգեհոնային դահլիճում։

Մահացել է 2016 թվականի մարտի 10-ին[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբխազական ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (1990[1]),
  • «Աղձ-Աբշա» III աստիճանի շքանշան (2005, Աբխազիայի Նախագահի հրամանագիր «Մշակույթի և արվեստի զարգացման գործում հայրենիքին մատուցած ծառայությունների համար»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Абхазский биографический словарь / под ред. В. Ш. Авидзба. — Абхазский институт гуманитарных исследований им. Д. И. Гулиа АН Абхазии. — Сухум: АбИГИ, 2015. — С. 651. — 832 с.
  2. Ушёл из жизни известный абхазский музыкант, виолончелист Гарри Татевосян