Գարսևան Շառոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարսևան Շառոյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1906(1906-09-01)
ԾննդավայրՆոր Բայազետ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է2007
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և լրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1967)
Մասնագիտությունպատմաբան

Գարսևան Վանոյի Շառոյան (սեպտեմբերի 1, 1906(1906-09-01), Նոր Բայազետ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 2007), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969): Հայրենական պատերազմի (1941-1945) մասնակից: Խորհրդային բանակի կապիտան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսևան Շառոյանը ծնվել է 1906 սեպտեմբերի 1-ին, Նոր Բայազետ (այժմ՝ քաղաք Գավառ): 1931 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1937-1941 թվականներին լուսժողկոմատի բուհերի վարչության պետ, «Խորհրդային Հայաստան» օրաթերթի բաժնի վարիչ: 1937-1986 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1968-1970 թվականներին եղել պատմության ֆակուլտետի դեկան, 1970-1976 թվականներին՝ ԽՍՀՄ պատմության անբիոնի վարիչ[1]:

Աշխատությունները վերաբերում են Խորհրդային Հայաստանի 1920-1930-ական թվականների ագրարային հարաբերություններին[2]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառոյանը մահացել է 2007 թվականին[3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղի ներքին հողաբաժանությունը Սովետական Հայաստանում (1921-1929 թվականներ), Շառոյան Գարսևան Վանոյի, Երևան, «Միտք», 1965, 228 էջ[4]:
  • Սոցիալիստական հողօգտագործումը Հայաստանում 1920-1929 թվականներին, Շառոյան Գարսևան Վանոյի, Երևան, Պետական համալսարանի հրատարակչություն, 1962, 132 էջ: Տեղանունների ցանկ՝ էջ 128-130, 21 սմ, 1962[5]:
  • Հողաշինարարությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների շրջանում, Շառոյան Գարսևան Վանոյի, Երևան, Պետական համալսարանի հրատարակչություն, 1960, 162 էջ: Հավելված՝ էջ 153-158, Ազգութ. ցանկ.՝ էջ 160, 1960[6]:
  • Земельные отношения в Советской Армении (1920-1929 гг.) , 1966, т. л. (Г. В. Шароян).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան /ԵՊՀ, 2009:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 254:
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-05-10 
  4. Շառոյան Գարսևան Վանոյի (1965)։ Ռշտունի Վահան Հարությունի, ed.։ Գյուղի ներքին հողաբաժանությունը Սովետական Հայաստանում (1921-1929թթ.)։ Երևան: Միտք 
  5. Շառոյան Գարսևան Վանոյի (1962)։ Սոցիալիստական հողօգտագործումը Հայաստանում 1920-1929 թվականներին։ Երևան: Պետ. համալս. հրատ 
  6. Շառոյան Գարսևան Վանոյի (1960)։ Հողաշինարարությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների շրջանում: 1921-1927 թթ.։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Պետ. համալս. հրատ