Գարուշ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարուշ Հովսեփյան
Ի ծնեԳարուշ Վահանի Հովսեփյան
Ծնվել էօգոստոսի 23, 1932 (88 տարեկան)
ԾննդավայրԼենինական
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Գարուշ Վահանի Հովսեփյան (օգոստոսի 23, 1932(1932-08-23), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975-1980 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 1970 թվականին Մինաս Ավետիսյանի հետ Գյումրիում և Երևանում ստեղծել է որմնանկարներ[1]։ Ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Վանաձորի, Իջևանի, Չարենցավանի պատկերասրահ-թանգարաններում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է կոմպոզիցիոն-թեմատիկ գեղանկարներ՝

  • «Գետափին» (1957):
  • «Լոռի» (1969:
  • «Բարեկամության կամուրջ», 1978 թվական, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան:
  • «Գյումրի» (1979):
  • «Ջերմ հանդիպում», 1980 թվական, ՀԱՊ:
  • «Հուշեր Հայրենական մեծ պատերազմից», 1985 թվական, Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մրցույթի մրցանակ, 1998:
  • «Մրգեր» (2001):
  • «Հարազատ օջախ» (2002):
  • «Սարեր»
  • «Գարուն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Գարուշ Հովսեփյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում