Գարուշ Կոստանդինով
| Գարուշ Կոստանդինով | |
|---|---|
| 1921[1] - նոյեմբերի 4, 1944[1] | |
| Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
| Մահվան վայր | Գոլդապ, Gmina Gołdap, Gołdap County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան[1] |
| Գերեզման | Wronki |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | հրետանի[1] |
| Կոչում | ավագ սերժանտ[1] |
| Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
| Պարգևներ | |
Գարուշ Սերգեյի Կոստանդինով (1921[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ[1] - նոյեմբերի 4, 1944[1], Գոլդապ, Gmina Gołdap, Gołdap County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան[1]), գվարդիայի ավագ սերժանտ, Խորհրդային Միության հերոս (24.3.1945)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից եղել է գործող բանակում (որպես հակատանկային հրանոթի նշանառու)։ 1944 թվականի նոյեմբերի 4-ին Արևելյան Պրուսիայի Գոլդապ քաղաքի հյուսիսարևելյան մասում, ետ մղելով թշնամու հետևակի և տանկերի գրոհը, իր մարտիկների հետ հրկիզել է երեք տանկ և ոչնչացրել 40 զինվոր ու սպա։ Կոստանդինովը վիրավորվել է, սակայն չի լքել հրանոթը և շարունակել է կրակ տեղալ թշնամու վրա (երկրորդ տանկը ոչնչացրել է վիրավորված)։ Այս սխրագործության համար Կոստանդինովին ետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 615)։ |
- 1921 ծնունդներ
- Նոյեմբերի 4 մահեր
- 1944 մահեր
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Լեհաստանում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ ավագ սերժանտներ
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ