Գարուն (նկար, Արչիմբոլդո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գարուն (նկար)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարուն (այլ կիրառումներ)
Գարուն
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո[1]
տարի1573
բարձրություն76 ± 1 սանտիմետր[2]
լայնություն63,5 ± 0,1 սանտիմետր[2]
ժանրայլաբանություն[3]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էLouvre storage (depot)?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
մասն էՉորս եղանակ
կայք
Ծանոթագրություններ
 Spring (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում

«Գարուն» (իտալ.՝ la Primavera), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) նկարներից, ստեղծված 1573 թվականին։ Նկարված է կտավի վրա, յուղաներկով։ Այսօր ցուցադրվում է Լուվրի թանգարանում[4]։ Չափեր` 76 х 64 սմ։

Նկարգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գարունը» այլաբանական նկար է` Արչիմբոլդոյի «Տարվա եղանակները» շարքից։ Այն խորհրդանշում է երիտասարդությունը` երեք նմանատիպ նկարների հետ միասին («Ամառ», «Աշուն», «Ձմեռ»։ Գարնան կերպարը լիարժեք է դառնում ծաղիկներով և տերևներով։ Նկարն արվել է մուգ հագեցած ֆոնով, որը պատկերը դարձրել է առավել գեղեցիկ և լուսավոր։ Գարունը հանդերձներում ներկայացնում է այդ ժամանակի նորաձևությունը։ Չափազանց զարդարված հանդերձը` բարձր օձիքով` ձևավորված բազմազան տերևներով, հիրիկնիներով և վայրի հատապտուղներով։ Օձիքը նկարված է եղել գարնանային սպիտակ ծաղիկներով։ Մազերը հավաքված են բազմազան ծաղիկներից և նման է խճանկար փնջի։ Սանրվածքը պսակում է մեծ սպիտակ շուշանը` մաքրության խորհրդանիշը։ Նրա դեմքը կազմված է մանր սպիտակ և լուսավոր վարդագույն ծաղիկներից Այտերի և կզակի փոխարեն կարմիր վարդեր են։ Նրա շուրթերը արված են վառ ծաղկաթերթերից, քիթը և բերանը արված են չբացված շուշաններից, ականջը` կարմիր կամելիաներից։ Պատկերը ավարտում է ծաղկային հանդերձանքը[5]։ Հավանաբար հարդարված շրջանակը ավելացվել է XVII դարում[4].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչիմբոլդոն իր անսովոր ստեղծագործությունն արել է Մաքսիմալիան II-ի ժամանակ։ Նկարիչը այն որպես նվեր է ստեղծել Մաքսիմալիան II-ի համար։ Որպես գնահատանք վարպետին` Մաքսիմալիանը մասնակցում է 1571 թվականի փառատոնին Արչիմբոլդոյի ղեկավարությամբ»[6]։

Նկարներ «Տարվա եղանակները» շարքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010065015
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 JocondeLab — 2014.
  4. 4,0 4,1 «Giuseppe ARCIMBOLDO. Le Printemps». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  5. ««Весна», Джузеппе Арчимбольдо — описание картины». Музеи мира. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Секреты «Четырех сезонов» Джузеппе Арчимбольдо - феноменального художника XVI века, который объединил еду и искусство». Культурология.рф. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.