Գարշահոտ հարբուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարշահոտ հարբուխ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
ՀՄԴ-9472.0
ՀՄԴ-10J31.0
ԲուժումYoung's operation?

Գարշահոտ հարբուխ, օզենա, քթի խոռոչի խրոնիկական հիվանդություն։ Բնորոշվում է քթի խեցիների ոսկրային կմախքի և լորձաթաղանթի խիստ արտահայտված բարակումով, ինչպես նաև քթից թանձր արտադրությամբ, որը չորանում է, կեղևակալում և գարշահոտ արձակում։

Նկատվում է հիվանդների քթային շնչառության դժվարացում, տանջող քոր՝ քթում և կոկորդում, հազ, հոտառության կտրուկ նվազում կամ լրիվ բացակայություն։ Ապաճման տարածումը քթարցունքային խողովակի լորձաթաղանթի վրա նպաստում է արցունքապարկի բորբոքման առաջացմանը, իսկ Եվստախյան խողովակի լորձաթաղանթի վրա՝ ականջաբորբի առաջացմանը։ Հիվանդությունը շնչափողի և կոկորդի վրա տարածվելիս նկատվում են խռպոտություն և շնչառության դժվարացում։

Հիվանդությունն սկսվում է 8-10 տարեկանում, երբեմն ավելի ուշ։ Կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ։ Պատճառը հաստատված չէ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joseph C. Segen, Concise Dictionary of Modern Medicine, New York, McGraw-Hill, 2006. ISBN 978-88-386-3917-3
  • Douglas M. Anderson; A. Elliot Michelle, Mosby’s medical, nursing, & Allied Health Dictionary sesta edizione, New York, Piccin, 2004. ISBN 88-299-1716-8
  • Harrison, Principi di Medicina Interna (il manuale - 16a edizione), New York - Milano, McGraw-Hill, 2006. ISBN 88-386-2459-3
  • Antonio Quaranta; Fiorella Raffaella, Manuale di otorinolaringoiatria, Milano, McGraw-Hill, 1998. ISBN 88-386-234
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։