Գարնան տասնյոթ ակնթարթները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գարնան տասնյոթ ակնթարթները
Семнадцать мгновений весны
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանր գրական ստեղծագործության էկրանավորում, միստիկ ֆիլմ, ռազմական ֆիլմ և դրամա
Թեմա Երկրորդ համաշխարհային պատերազմ
Հիմք Գարնան տասնյոթ ակնթարթ
Թվական 1973
Լեզու ռուսերեն
Ռեժիսոր Տատյանա Լիոզնովա[1]
Պրոդյուսեր USSR State Committee for Television and Radio
Սցենարի հեղինակ Յուլիան Սեմյոնով[1]
Դերակատարներ Վյաչեսլավ Տիխոնով, Լեոնիդ Բրոնևոյ, Յուրի Վիզբոր, Միխաիլ Ժարկովսկի, Եվգենի Կուզնեցով, Վասիլի Լանովոյ, Նիկոլայ Պրոկոպովիչ, Օլեգ Տաբակով, Սերգեյ Գոլովանով, Ֆրից Դից, Եվգենի Եվստիգնեև, Օտտո Մելիս, Լեոնիդ Կուրավլյով, Ռոստիսլավ Պլյատ, Եկատերինա Գրադովա, Վալենտին Գաֆտ, Սվետլանա Սվետլիչնայա, Յուրի Կատին-Յարցև, Inna Ulyanova և Լև Դուրով
Օպերատոր Պյոտր Կատաև
Երաժշտություն Միքայել Թարիվերդիև
Նկարահանման վայր Մոսկվա, Բեռլին, Ռիգա, Մայսեն և Թիֆլիս
Կինոընկերություն Gorky Film Studio
Տևողություն 840 րոպե
IMDb ID 0069628
Պաշտոնական կայքէջ

Գարնան տասնյոթ ակնթարթները (ռուս.՝ Семнадцать мгновений весны), Յուլիան Սեմյոնովի համանուն վեպի մոտիվներով, ռեժիսոր Տատյանա Լիոզնովայի կողմից` 1971-1973 թվականներին նկարահանված, 12 սերիաներից բաղկացած խորհրդային հեռուստաֆիլմ: Այն պատմում է Նացիստական Գերմանիայի զինվորական իշխանություններում գործող խորհրդային հետախույզի մասին: 1976 թվականին կինոնկարն արժանացել է ՌԽՖՍՀ պետական մրցանակի:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն ընթանում են 1945 թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում: Խորհրդային հետախույզ շտանդարտենֆյուրեր Մաքս Օտտո ֆոն Շտիրլիցը (իրական անունը` Վսևոլոդ Վլադիմիրով կամ Մաքսիմ Իսաև), ով աշխատում է ՍՍ-ի անվտանգության ծառայությունում, առաջադրանք է ստանում պարզելու, թե ով է Երրորդ Ռեյխի բարձրագույն ղեկավարներից բանակցություններ վարում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ` հաշտություն կնքելու շուրջ: Շտիրլիցի գործունեությունը կասկած է հարուցում Կայսրական անվտանգության գլխավոր վարչության պետ Էռնստ Կալտենբրուների մոտ: Վերջինիս թվում է, որ Շտիրլիցը ինչ-որ կապ ունի «հատուցման զենք»-ի ստեղծմանն առնչվող անհաջողությունների հետ: Կալտենբրուները գեստապոյին հանձնարարում է` Շտիրլիցի նկատմամբ գաղտնի ստուգումներ սկսել:

Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ ավերակների է վերածվում այն շենքը, որտեղ բնակվում էին Շտիրլիցի կապավորներ Էրվին և Քեթրին Կին ամուսինները: Էրվինը զոհվում է, իսկ հղի Քեթրինը անգիտակից վիճակում հայտնվում է Շարիտեի կլինիկայում, որտեղ ծննդաբերելու ժամանակ ճչում է ռուսերեն լեզվով: Կլինիկայի աշխատակիցներն այդ մասին անմիջապես հայտնում են գեստապոյին: Շտիրլիցի խնդիրը բարդանում է, նա կտրվել էր Մոսկվայի ղեկավարների հետ կապից:

Այն հանգամանքը, որ բանակցություններն ընթանում են Շվեյցարիայում և դրանց կազմակերպիչը ՍՍ-ի ղեկավար Հայնրիխ Հիմլերն է, Շտիրլիցը պարզում է շատ արագ: Անձամբ նա, իր անմիջական ղեկավար Վալտեր Շելլենբերգի հանձնարարությամբ մասնակցում է բանակցությունների անվտանգության ապահովմանը: Այդ տեղեկությունը Մոսկվա հայտնելու համար, Շտիրլիցը հանձնարարում է երկու հականացիստական տրամադրություններ ունեցող գերմանացիների` շնորհազուրկ կրոնական պաստոր Շլագին և պրոֆեսոր Պլեյշներին: Այդ նպատակով, օգտվելով իր ծառայողական դիրքից, Շտիրլիցը երկուսին էլ ուղարկում է Շվեյցարիա: Բացի այդ, Շլագը պետք է փորձեր իր եկեղեցական կապերի շնորհիվ լրացուցիչ տեղեկություններ հավաքել անգլո-ամերիկյան հրամանատարության հետ Հիմլերի կապերի մասին և հնարավորության դեպքում խանգարեր դրանց: Զգուշավոր Շլագը կատարում է իր առաջադրանքը, իսկ Պլեյշները անմիջապես բռնվում է և Շտիրլիցին չմատնելու համար ինքնասպան է լինում:

Որպեսզի ընդդիմանա բանակցություններին, Շտիրլիցը որոշում է օգտագործել համագործակցությունը Ռեյխի իշխանությունների վերին օղակների հետ և կապի մեջ է մտնում ռեյխսլայտեր Մարտին Բորմանի հետ` հայտնելով նրան «ֆյուրերի դեմ դավաճանական դավադրության» մասին:

Այդ ընթացքում գեստապոյի պետ Հենրիխ Մյուլլերի ձեռքն է ընկնում լուրջ ապացույց` Շտիրլիցի խորհրդային հետախույզ լինելու վերաբերյալ: Շտիրլիցը Մյուլլերի հետ հոգեբանական մարտի է բռնվում և ամեն կերպ փորձում է խույս տալ տապալումից: Ինքն իրեն արդարացնելու վերաբերյալ բացատրությունները բավականին անկայուն են, սակայն Մյուլլերը բավարարվում է դրանցով: Մյուլլերի կարծիքով, Շտիրլիցը Բորմանի «մարդն» է և անձամբ Բորմանն է զբաղվում Ռեյխի գաղտնի ֆինանսական հարցերով: Գեստապոյի ղեկավարը Շտիրլիցին հասկացնել է տալիս, որ նրանով հետաքրքրված է նաև հիմա և հատկապես պատերազմից հետո, երբ պետք լինի հարաբերություններ ստեղծել հաղթողների հետ, չուշանալ «կուսակցության ոսկին» բաժանելուց:

Շտիրլիցին մնում էր փրկել Քեթրինին: Նա կարողանում է ձեռք բերել այդ գործողությունն իրականացնելու հնարավորությունն ու իրավունքը: Անձամբ ձերբակալելով Քեթրինին, նա անց է կացնում առաջին հարցաքննությունը: Իրադարձությունների անսպասելի շրջադարձի շնորհիվ, Քեթրինին հաջողվում է փախչել այն բնակարանից, որտեղ նրան տեղավորել էր գեստապոն: Շտիրլիցը հնարավորություն է գտնում նրա հետ Շվեյցարիա մեկնելու:

Դիմելով Բորմանին, նա նշանակալից արդյունքի է հասնում: Օբերգրուպպենֆյուրեր Կառլ Ֆրիդրիխ Օտտո Վոլֆը, ով ԱՄՆ հատուկ ծառայությունների պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ` Հիմլերի ներկայացուցիչն էր, հետ է կանչվում Բեռլին: Բանակցությունները տապալվում են, Շտիրլիցն իր առաջադրանքը կատարում է: Մեղադրանքներից և ձերբակալությունից Վոլֆին փրկում է Շելլենբերգը: Նա նախօրոք մշակել էր վարկած այն մասին, որ բանակցությունները կազմակերպել էր անվտանգության ծառայությունը` Ստալինի և դաշնակիցների միջև տարաձայնություններ մտցնելու համար:

Շվեյցարիայից Շտիրլիցը Քեթրինին ուղարկում է հայրենիք, Շլագից ստանում է արժեքավոր տեղեկություններ Վոլֆի և ամերիկացիների կապի մասին, վերականգնում է կապը Մոսկվայի հետ և տեղեկանում, որ իրեն արժանացրել են Խորհրդային Միության հերոսի կոչման: 1945 թվականի մարտի 24-ին նա վերադառնում է Բեռլին` աշխատանքը շարունակելու:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Վյաչեսլավ Տիխոնով շտանդարտենֆյուրեր Շտիրլից
Լեոնիդ Բրոնևոյ Հենրիխ Մյուլլեր
Օլեգ Տաբակով Վալտեր Շելլենբերգ
Յուրի Վիզբոր Մարտին Բորման
Ռոստիսլավ Պլյատ Ֆրից Շլագ
Եվգենի Եվստիգնեև Վերներ Պլեյշներ
Վասիլի Լանովոյ Կառլ Վոլֆ
Եկատերինա Գրադովա Քեթրին Կին (Կատյա Կոզլովա)
Նիկոլայ Պրոկոպովիչ Հայնրիխ Հիմլեր
Լեոնիդ Կուրավլյով Կուրտ Այսման
Եֆիմ Կոպելյան կարդում է տեքստը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Յուլիան Սեմյոնով սցենարիստ
Տատյանա Լիոզնովա ռեժիսոր
Պյոտր Կատաև օպերատոր
Միքայել Թարիվերդիև կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.