Գարնան աստվածուհին (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարնան աստվածուհին
անգլ.՝ The Goddess of Spring
Изображение логотипа
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրնկարված անիմացիոն ֆիլմ
ԿերպարներՊերսեփոնե
Շարքի մասն էSilly Symphonies
ՌեժիսորՈւիլֆրեդ Ջեքսոն
ՍցենարիստՈւիլյամ Քոտտրելլ
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ
ԵրաժշտությունԼի Հերլայն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
ԴիստրիբյուտորԴիսնեյ+
Տևողություն9 րոպե
ՇարքSilly Symphonies
Թվական1934

«Գարնան աստվածուհին» (անգլ.՝ The Goddess of Spring), կարճամետրաժ մուլտֆիլմ Ուոլթ Դիսնեյ ստուդիայի «Silly Symphonies» («Հիմար սիմֆոնիաներ») մուլտֆիլմի սերիայից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնան աստվածուհին՝ Պերսեփոնեն զբոսնում էր անտառում, երբ անսպասելի հայտնվում է ստորգետնյա երկրի կառավարիչ՝ Պլուտոնը և առևանգում նրան։ Հայտնվելով ստորգետնյա երկրում՝ Պլուտոնը հայտարարում է աստվածուհուն որպես իր թագուհի, բայց Պերսեփոնեն ընկնում է վշտի մեջ, նրա հետ նաև ամբողջ երկիրը։ Դա ձանձրացնում է Պլուտոնին և նա որոշում է բաց թողնել Պերսեփոնեին, բայց մի պայմանով, որ նա վեց ամիս կլինի երկրի վրա, իսկ հաջորդ վեց ամիսը՝ ստորգետնյա երկրում։ Պերսեփոնեի երկիր վերադարձի հետ, երկրի վրա նորից հաստատվում է ներդաշնակություն։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը համարվում է Դիսնեյի ստուդիայի գործող անձանց անիմացնելու առաջին փորձերից[1]։ Պերսեփոնեի կերպարն ստեղծել է անիմատոր Համիլթոն Լասկեն, ով ավելի ուշ զբաղվել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի Սպիտակաձյունիկի կերպարով։ Նա նաև օգտագործել է Պերսեփոնեի արտաքին տեսքը՝ Սպիտակաձյունիկի նախնական ուրվագիծը ստեղծելու ժամանակ[2]։

Տեսահոլովակի թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD-ի վրա, մուլտֆիլմը հրատարակվել է որպես հավելյալ նյութ թողարկման համար։ Մուլտֆիլմի առաջին հրատարակումը՝ DVD-ի վրա, տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 9-ին[3], որպես «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պլատինային հրատարակության լրացուցիչ նյութ[4][5]։ Ավելի ուշ, «Գարնան աստվածուհին» թողարկվել է երկկողմանի DVD-ով՝ «Walt Disney Treasures: More Silly Symphonies», որն ներառում էր «Հիմար սիմֆոնիաների» մուլտֆիլմերը, որոնք թողարկվել են 1929 թվականից 1938 թվականներին, որպես հավաքածուի մուլտֆիլմ[6]։ 2007 թվականին մուլտֆիլմը կրկին թողարկվեց DVD-ով՝ «Walt Disney’s It’s a Small World of Fun» անվանումուվ DVD հավաքածուում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dave Smith Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — С. 206.
  2. Frank Thomas and Ollie Johnston Disney Animation: The Illusion of Life(անգլ.). — 109 с. — ISBN 0896592332
  3. «Snow White and the Seven Dwarfs DVD Review» (անգլերեն). Blu-ray.com. 2001 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  4. «Snow White and the Seven Dwarfs (Disney Special Platinum Edition)» (անգլերեն). Amazon.com. 2001 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  5. Snow White & 7 Dwarfs: Special Edition Review
  6. «Walt Disney Treasures: More Silly Symphonies (1929-1938) (1930)» (անգլերեն). Amazon.com. 2006 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Walt Disney's It's a Small World of Fun 4 (1953)» (անգլերեն). Amazon.com. 2007 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]