Գարնանային հեքիաթ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարնանային հեքիաթ
ռուս.՝ Весенняя сказка
Տեսակկինոնկար
Ժանրավանդական մուլտֆիլմ
ՌեժիսորՎիկտոր Գրոմով
ՀնչյունավորումԲորիս Չիրկով, Տատյանա Պելտցեր, Ելենա Տյապկինա, Գեորգի Միլյար և Գլեբ Ռոմանով
Բեմադրող նկարիչՎլադիմիր Դեգտյարյով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19,24 վայրկյան
Թվական1949

«Գարնանային հեքիաթ» (ռուս.՝ «Весенняя сказка»), խորհրդային նկարված կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ՌՍՖՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի աջակցությամբ։ Էկրան է բարձրացել 1949 թվականին։ Մուլտֆիլմը քնարական պատմություն է՝ սագերի առաջնորդ Գումենիկի ու նրա երամի՝ Աֆրիկայից Ռուսաստանի իրենց հարազատ տարածքները վերադառնալու և այն մասին, թե երամի համար որքան կարևոր է իր առաջնորդին նվիրված լինելը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկա... Սակայն այդ տաք երկրներն օտար են սագերի համար։ Ձմեռը վերջանում է, և ժամանակն է, որ սագերը վերադառնան։ Նրանց առաջնորդ Գումենիկը, զգալով դա, սկսում է տխուր երգել՝ կարոտելով իր հարազատ վայրերը։ Մյուս սագերը, լսելով նրա երգը, հասկանում են, որ տուն գնալու ժամանակն է։

Նրանք ճանապարհ են ընկնում ու թռչում տարբեր վայրերով։ Սագերը ցանկանում էին շուտ հասնել տուն, և առաջնորդը նրանց առաջարկում է գնալ նոր, դեռևս անհայտ ճանապարհով՝ թռչելով ավազե անապատի վերևով։ Սագերը համաձայնում են։ Սակայն ճանապարհին առաջնորդ ի զարմանս իրեն տեսնում է, որ իրենց ներքևում ոչ թե անապատ է, այլ կանաչ այգիներ ու մշակված դաշտեր։ Դրանք այնքան գեղեցիկ էին, որ սագերն սկսում են կասկածել, թե իրենք մոլորվել են։ Որոշելով, որ իրենց առաջնորդը սխալվել է և չի կարողանում պատշաճ կատարել իր պարտականությունը, սագերն ընտրում են նոր առաջնորդ։

Նոր առաջնորդը երամը տանում է դեպի տուն, սակայն հասկանալով, որ չի կարող հաջողությամբ կատարել իրեն վերապահված գործը, նախկին առաջնորդին խնդրում է օգնել իրեն։ Գումենիկը գտնում է ճանապարհը, և սագերը վերադառնում են տուն։ Նրանք ուրախանում են իրենց վերադարձի առթիվ, և միայն առաջնորդն է մտահոգված։ Նրա համար անհասկանալի է, թե ուր է կորել անապատը։ Այդ ժամանակ Մայրեհավը, որի կնքահայրն էր Գումենիկը, հայտնում է, որ նա բոլորովին էլ չէր սխավել, պարզապես վայրերն են փոխվել։ Մայրեահավը երամին նույնպես պատմում է, որ առաջորդը չի սխալվել, ապա նրանց առաջարկում է գնալ տեսնելու այդ գեղեցիկ վայրերը։

Մտահղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը եղել է Հայրենական մեծ պատերազմից հետո ստեղծված այն քիչ թվով մուլտֆիլմերից (որոնց շարքում էին «Ծաղիկ-յոթնագույնիկ» (ռուս.՝ «Цветик-семицветик»), «Ֆեդյա Զայցև», «Կկուն և սարյակը» և այլն) մեկը, որոնք մշակվել են Խորհրդային պետության կողմից ժողովրդի վրա իրենց ուզած ձևով ազդելու և պետության, ինչպես նաև Խորհրդային Միության հանդեպ սեր ու նվիրվածություն ներշնչելու համար[1]։

Մուլտֆիլմի ստեղծման գլխավոր նպատակներից է նաև երկրի գեղեցկության բացահայտումը, նրա հանդեպ սիրո ու հայրենասիրության ներշնչումը։ Սագերի կերպարով հանդես են գալիս խորհրդային մարդիկ, որոնք ոչ միայն պետք է սիրեն իրենց հայրենիքը, այլև չպետք է կարողանան ապրել առանց նրա։ Հայրենիքը սիրելու գաղափարը իր խոսքում ներկայացնում է Գումենիկը. «Էհ, մարաբու, մարաբու։ Գիտուն թռչուն ես։ Բայց չգիտես, որ ձեր երկրները տաք են, բայց մեր ռուսական հողը ձերից մի քանի անգամ գերազանց է»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականների վերջին Խորհրդային Միության կառավարության առջև դրված էր լուրջ խնդիր, որովհետև նոր էր ավարտվել Հայրենական մեծ պատերազմը, և երկիրը գտնվում էր ծանր դրության մեջ գրեթե բոլոր ոլորտներում։ Անհրաժեշտ էր նոր պարզություն մտցնել խորհրդային գաղափարախոսության և խորհրդային ժողովրդի հայրենասիրության մեջ[1], չնայած նրան, որ 1917 թվականից մինչև Հայրենական մեծ պատերազմը հայրենասիրության գաղափարը հավասարեցվել է բուրժուական երևույթների հետ ու խիստ բացասական վերաբերմունքի տեղիք տվել Խորհրդային Միությունում[2]։ Անհրաժեշտ էր նաև դաստիարակել նոր, խորհրդային մարդու։ Եվ մուլտֆիլմը եղել է մարդու վրա ազդելու գործիքներից մեկը։ Այդպիսով, կառավարության նպատակների իրականացման համար էկրան են բարձրացել այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են՝ «Սապատավոր ձիուկը» (ռուս.՝ «Конёк-Горбунок»), «Կորած հավատարմագիրը» (ռուս.՝ «Пропавшая грамота»), «Ծաղիկ-յոթնագույնիկ» (ռուս.՝ «Цветик-семицветик»), «Ֆեդյա Զայցև» և այլն, որոնք պետք է ազդեին խորհրդային մարդու վրա անհրաժեշտ տեսանկյունից, ինչպես նաև խորհրդային ժողովրդին ներշնչեին սեր դեպի Խորհրդային Միությունը[1]։

«Գարնանային հեքիաթ» մուլտֆիլմն էկրան է բարձրացել 1949 թվականին[3]։ 1990-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով, իսկ ավելի ուշ՝ DVD սկավառակներով։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Չիրկով – հեղինակի խոսք / Գումենիկ / Մարաբու
  • Գլեբ Ռոմանով – Օգնական
  • Ելենա Տյապկինա – Սև սագ
  • Գեորգի Միլյար[4] – Մայրեհավ
  • Տատյանա Խելտցեր – սագերի խոսքեր

Մշակողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ թեմա էր խորհրդային երեխաների մեջ հայրենասիրության զարգացումը։ Պատերազմական ու հետպատերազմական տարիներին այդ թեման, անկասկած, անցել է առաջին պլան։ Բամզաթիվ մուլտֆիլմեր են նվիրվել Հայրենիքի կերպարի կառուցմանը, ընդ որում՝ պատերազմից հետո որպես հիմք վերցվել է ավանդական, ռուսական դասական արվեստից ծանոթ «կեչիների հյուսվածքի երկրի» կերպարը, իսկ նրա համար որպես արդյունավետ հավելում ծառայել են հնգամյակների մեծ կառույցները։
Հայրենասիրական մուլտֆիլմի ոչ վատ օրինակ է «Գարնանային հեքիաթ» մուլտֆիլմը՝ քնարական պատում Աֆրիկային վայրի սագերի երամի՝ հայրենիք վերադառնալու մասի։ Նրանց բացակայության ընթացքում ծանոթ վայրերն այնքան են փոխվել, որ սագերը չեն ճանաչում Ռուսաստանը։ Հընթացս կառուցելով մի իրավիճակ, երբ կոլեկտիվը կասկածում է իր առաջնորդին ու մերժում նրան, և առաջարկելով դրա լուծում (վերջնական արդյունքում պարզվում է, որ առաջնորդը ճիշտ է, և սխալ են նրանք, որոնք երես են թեքում նրանից), մուլտֆիլմի հեղինակները ներկայացնում են կարևոր արտահայտություններ. «Ախ, դու, հավալուսն, խելացի թռչուն ես, բայց չգիտես, որ թեև տաք է ձեզ մոտ, բայց միևնույն է, մեր ռուս երկիրն մի քանի անգամ գերազանց է ձերինից»,– ընդհատումներով ասում է առաջնորդ սագը՝ պատրաստվելով գնալ հայրենի երկիր։ Նման հռետորությունը ներկայում կարող է թվալ ծիծաղելի, բայց այն ժամանակներում հենց այդպիսի արտահայտություններ էին հասնում մարդկանց ինֆորմացիայի եղած բոլոր աղբյուրներով՝ փողոցում պատի թերթերից մինչև «Не нужен мне берег турецкий…» երգը։

— Անտոն Ռազմախին, «Խորհրդային մուլտֆիլմի գաղտնի առաքելությունը»[1]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում[3].

  • «Մուլտֆիլմերի հավաքածու 7։ Ծեր կաղնու հեքիաթը։ Բարձր սար։ Գարնանային հեքիաթ, Կաշտանկա» (ռուս.՝ «Сборник мультфильмов 7. Сказка старого дуба. Высокая горка. Весенняя сказка. Каштанка»), մուլտֆիլմերի հավաքածու (2004, СОЮЗ)[5],
  • «Տատիկի հեքիաթները» (ռուս.՝ «Бабушкины сказки»), մուլտֆիլմերի հավաքածու (2004; СОЮЗ)[6],
  • «Կախարդական հեքիաթ 1։ Կախարդական հեքիաթ 2։ Հատուկ հրատարակություն» (ռուս.՝ «Волшебная сказка 1. Волшебная сказка 2. Специальное издание»), մուլտֆիլմերի հավաքածու (2005, СОЮЗ)[7],
  • «Веснушки», մուլտֆիլմերի հավաքածու (2005; СОЮЗ)[8],
  • «Սիրելի մուլտֆիլմեր. Սուրբ ծննդան նախորդ գիշերը» (ռուս.՝ «Любимые мультики: Ночь перед Рождеством»), մուլտֆիլմերի հավաքածու (2005, СОЮЗ)[9],
  • «Տատիկի հեքիաթները։ Նվեր-հրատարակություն (4DVD)» (ռուս.՝ «Бабушкины сказки. Подарочное издание (4DVD)»), մուլտֆիլմերի հավաքածու (2006, СОЮЗ)[10],
  • «Կախարդական հեքիաթ 1։ Մուլտֆիլմերի հավաքածու» (ռուս.՝ «Волшебная сказка 1. Сборник мультфильмов»), մուլտֆիլմերի հավաքածու (2006, СОЮЗ)[11],
  • «Մուլտ-Լանդիա։ Մուլտֆիլմերի հավաքածու։ Թողարկում 1» (ռուս.՝ «Мульт-Ландия. Сборник мультфильмов. Выпуск 1»), մուլտֆիլմերի հավաքածու (2006, СОЮЗ)[12];
  • «Հավատարիմ ընկերներ։ Մուլտֆիլմերի հավաքածու» (ռուս.՝ «Верные друзья. Сборник мультфильмов»), մուլտֆիլմերի հավաքածու (2006, СОЮЗ)[13],
  • «Անտառային ճանապարհորդներ։ Մուլտֆիլմերի հավաքածու» (ռուս.՝ «Лесные путешественники. Сборник мультфильмов»), մուլտֆիլմերի հավաքածու (2013, СОЮЗ)[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Антон Размахнин „Тайная миссия советской мультипликации“ Утро.ru
  2. Чунихин В. М. (2011). ««Переворот»». Журнал «Самиздат». Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  3. 3,0 3,1 «Аниматор.ру». Российская анимация в буквах и фигурах | Фильмы | «ВЕСЕННЯЯ СКАЗКА».
  4. «Вокруг ТВ». Милляр, Люди за кадром: фото, биография, фильмография, новости. (См. в разд. «Фильмография Георгия Милляра»)
  5. «OZON.ru». Сборник мультфильмов 7. Сказка старого дуба. Высокая горка. Весенняя сказка. Каштанка.
  6. «OZON.ru». Бабушкины сказки.
  7. «OZON.ru». Волшебная сказка 1. Волшебная сказка 2. Специальное издание.
  8. «OZON.ru». Веснушки.
  9. «OZON.ru». Любимые мультики: Ночь перед Рождеством.
  10. «OZON.ru». Бабушкины сказки. Подарочное издание (4DVD).
  11. «OZON.ru». Волшебная сказка 1. Сборник мультфильмов.
  12. «OZON.ru». Мульт-Ландия. Сборник мультфильмов. Выпуск 1.
  13. «OZON.ru». Верные друзья. Сборник мультфильмов.
  14. «OZON.ru». Лесные путешественники. Сборник мультфильмов.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]