Գարի Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարի Բերբերյան
Ծնվել էօգոստոսի 8, 1938(1938-08-08)[1] (85 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա և ՀԱՊՀ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1962)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2002)

Գարի Վազգենի Բերբերյան (օգոստոսի 8, 1938(1938-08-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարի Բերբերյանը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 8-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1962-1964 թվականներին աշխատել է Անդրկովկասի հաստոցաշինական փորձարարական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։ 1966-1973 թվականներին աշխատել է Կույբիշևի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1973 թվականից՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 2005 թվականին եղել է ռադիոսարքավորումների ամբիոնի պրոֆեսոր[2]։

Աշխատանքները վերաբերում են հզոր էներգետիկ և հեռահաղորդակցության սարքավորումների ու համակարգերի պաշտպանությանը, ռադիո-հաճախականային նույնականացման համակարգերին։ Հեղինակ է ուսումնական և մեթոդական ձեռնարկների։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդային երթևեկության կառավարում։ Ուսումնական ձեռնարկ, Բերբերյան Գարի Վազգենի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ԵՀՊՃ հրատարակչություն, 2001[3]։
  • Методы, алгоритмы и средства диагностики гидрогенераторов: Автореферат дис. ... д-р техн. наук, 05.09.01, 05.11.16 / МНиО РА, ГИУА, Բերբերյան Գարի Վազգենի, Министерство образования и науки Республики Армения, Государственный инженерный университет Армении, Ереван, 2002[4]:
  • Nonlinear Circuits: Synopsis of lectures for students on Radio Engineering, Telecommunication and other relevant specialities / G.V. Berberyan ; SEUA. Chair of Radio Facilities. Բերբերյան Գարի Վազգենի, State Engineering University of Armenia. Chair of Radio Facilities. Material type: book Book Publisher: Yerevan, SEUA Print, 2005.[5]
  • Անալոգային սարքավորումների նախագծում։ Ուսումնական ձեռնարկ, Բերբերյան Գարի Վազգենի, Գոմցյան Հ. [խմբ.], Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դեպարտամենտ, Ռադիոսարքավորումների սեկտոր, Երևան, «Ճարտարագետ», 2007[6]։
  • Անալոգային սխեմատեխնիկա։ Ուսումնական ձեռնարկ, Բերբերյան Գարի Վազգենի, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, «Ճարտարագետ», 2008[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=772
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 228
  3. Բերբերյան, Գարի Վազգենի (2001). Օդային երթևեկության կառավարում =: Air traffic control: Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Երևան: ԵՀՊՃ հրատ.(չաշխատող հղում)
  4. Բերբերյան, Գարի Վազգենի (2002). Методы, алгоритмы и средства диагностики гидрогенераторов: Автореферат дис. ... д-р техн. наук: 05.09.01, 05.11.16. Министерство образования и науки Республики Армения, Государственный инженерный университет Армении. Ереван.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  5. Բերբերյան, Գարի Վազգենի (2005). Nonlinear Circuits: Synopsis of lectures for students on Radio Engineering, Telecommunication and other relevant specialities. State Engineering University of Armenia. Yerevan: SEUA Print.(չաշխատող հղում)
  6. Բերբերյան, Գարի Վազգենի (2007). Գոմցյան, Հ (ed.). Անալոգային սարքավորումների նախագծում։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ. ISBN 9789994166251.(չաշխատող հղում)
  7. Բերբերյան, Գարի Վազգենի (2008). Անալոգային սխեմատեխնիկա։ Ուսումնական ձեռնարկ. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939550787.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարի Բերբերյան» հոդվածին։