Գարիկ Իսրայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարիկ Իսրայելյան
Դոկտոր Գարիկ Իսրայելյանը Սթարմուս I փառատոնում, 2011 թվական
Ծնվել է1963
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Instituto de Astrofísica de Canarias?
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա[1]
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992)
 Garik Israelian Վիքիպահեստում

Գարիկ Լիպարիտի Իսրայելյան[2][3] (1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իսպանահայ աստղաֆիզիկոս, գիտնական, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինսիտիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Սթարմուս փառատոնի հիմնադիր։ Նա ղեկավարել է այն թիմը, որը գտել է առաջին դիտորդական ապացույցները՝ որ գերնոր աստղերի պայթյուններն են պատասխանատու աստղային զանգված ունեցող սև խոռոչների ձևավորման համար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Իսրայելյանը ծնվել է 1963 թվականին Երևանում։ 1987 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով, 1992 թվականին պաշտպանել է դոկտորական կոչումը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Իսրայելյանն աշխատել է Ուտրեխտում (Նիդերլանդներ), Բրյուսելում (Բելգիա) և Սիդնեյում (Ավստրալիա), որպես դասախոս և գիտաշխատող։ 1997 թվականից աշխատել է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում (IAC), որպես Տեներիֆեի Լա Լագունա համալսարանի պրոֆեսոր։

Իսրայելյանը հրատարակել է ավելի քան 250 գիտական հոդվածներ՝ արտաարեգակնային մոլորակների հայտնաբերումից մինչև ցածր զանգվածով ռենտգենյան զույգ աստղեր՝ սև խոռոչներով և նեյտրոնային աստղերով[5]։ Քուին իմբի հիմնադիր կիթառահար Բրայան Մեյը Իսրայելյանի մասին ասում է, «Գարիկի շնորհիվ ես պաշտպանեցի իմ դոկտորական կոչումը, նա օգնեց ինձ ավարտին հասցնելու իմ դոկտորական աշխատանքը»[6][7]։

Ջոն Միշելի, տիեզերքում սև խոռոչների առկայության մասին սկզբնական գաղափարից 200 տարի անց, Գարիկ Իսրայելյանը ղեկավարում էր միջազգային համագործակցություն, որի հիմքում ընկած էր Հավայան կղզիների 10 մ (33 ft) տրամագծով Keck աստղադիտակից ստացված տվյալները, որոնք ցույց էին տալիս առաջին դիտողական ապացույցները, որի համաձայն գերնոր աստղի պայթյուններից կարող են առաջանալ սև խոռոչներ[8][9]։ Այս մասին վկայակոչեց Սթիվեն Հոքինգը Սթարմուս II- ի իր դասախոսության ժամանակ[10]։ Այն հետագայում քննարկվել է նաև Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Հանս Բեթհի[11] և Դենիս Սկիամայի (Սթիվեն Հոքինգի ասպիրանտ) կողմից[12]։ 2001 թվականին նա առաջարկել է այսպես կոչված «Լիթիում-6 թեստ»` նպատակ ունենալով ստուգել, արդյոք աստղը կլանել է մոլորակ կամ աստերոիդներ[13]։ Գարիկ Իսրայելյանի ղեկավարած գիտնականների միջազգային խումբը բացատրել է արեգակի մթնոլորտում լիթիումի ցածր առկայությունը և այս փաստը կապել արգեկնային համակարգում մոլորակների առկայության հետ[14][15]։

2001-2003 թվականներին Գարիկ Իսրայելյանը 30-ժամյա դասընթացներ է անցկացրել աստղային մթնոլորտների և սպեկտրոսկոպիայի վերաբերյալ Տոկիոյի և Ժնևի Շվեյցարիայի համալսարաններում։ Այցելություններ է արել Կալ.Թեք-ում (2000), Ճապոնիայի ազգային աստղադիտարան (2003), Տրիեստի աստղադիտարան (Իտալիա) և այլն։ Հրավիրվել է ավելի քան 30 միջազգային գիտաժողովների։ 2009 թվականին Գարիկ Իսրայելյանին հրավիրեցին ելույթ ունենալ Օքսֆորդի TED Global համաժողովում[16]։ 2016 թվականի հունիսին Իսրայելյանը Սթիվեն Հոքինգի հետ մասնակցել է «Լարի Քինգի Նաու» հաղորդաշարին՝ քննարկելու Սթարմուս փառատոնը, արհեստական բանականության և տիեզերագիտության թեմաները[17]։

Աստղերի ձայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Starmus V փառատոնն ազդարարող մամուլի ասուլիս, 2018 թվականի փետրվարին, Գարիկ Իսրայելյանը և Բրայան Մեյը կենտրոնում[18]։ Փառատոնը տեղի է ունեցել Շվեյցարիայի Բեռն քաղաքում 2019 թվականի հունիսի 24-29-ը

2005 թվականին Գարիկ Իսրայելյանը հավաքագրել է աստղերի ներսում առաջացող ձայների մի ունիկալ գրադարան։ Այս հետազոտական աշխատանքը ոգևորել է Քուին խմբի հռչակավոր կիթառահար Բրայան Մեյին միանալ Գարիկին և միասին ստեղծել մի փառատոն, որը կհամախմբի աստղերը և երաժշտությունը։ Այսպես ստեղծվեց Սթարմուս փառատոնը։ Աստղերի ձայների հիմնական հասկացությունը դոկտոր Գարիկ Իսրայելյանը բացատրել է իր «Մեր ակուստիկ տիեզերքը» դասախսությունում, որը նաև հրապարակել է «50 տարի տիեզերքում» գրքում (Սթարմուս առաջին փառատոնի դասախոսությունները՝ խմբագրված Գարիկ Իսրայելյանի և Բրայան Մեյի կողմից, 2014)։ Աստղերի ձայներն օգտագործվել են Բրայան Մեյի և Թանջերին Դրիմի կողմից՝ իրենց «Supernovae» ստեղծագործության մեջ[19][20][21]։ 2016 թվականին Գարիկ Իսրայելյանը Բրայան Ինոյին հանձնել է այդ ձայներից մի հավաքածու, որը վերջինս օգտագործել է մի նոր ստեղծագործության մեջ։ Դոկտոր Իսրայելյանը հրավիրել է Փոլ Ֆրանկլինին և Օլիվեր Ջեյմսին՝ DNEG հռչակավոր և Օսկարակիր ֆիլմերի վիզուալ էֆֆեկտների ստուդիայից՝ նոր երաժշտության համար ստեղծելու համապատասխան տեսարաններ։ Արդյունքում ստեղծվեցին «Աստղաձայներ»ը, հիպնոսային մի գործ՝ հագեցած բարդ հարմոնիաներով և հիասքանչ տեսարաններով։ «Աստղաձայներ»ը հասանելի են համացանցում, որտեղ կարող եք վայելել դոկտոր Իսրայելյանի, Բրայան Ինոյի, Օլիվեր Ֆռանկլինի, Օլիվեր Ջեյմսի և DNEG-ի աշխատանքը[22][23][24]։

Սթարմուս փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թիվականին Իսրայելանը հիմնադրել է Starmus փառատոնը։ Starmus-ը միջազգային փառատոն է, որը կենտրոնացած է աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի ներկայացմանը, ինչպես նաև հարակից այնպիսի գիտությունների, ինչպիսիք են կենսաբանությունն ու քիմիան։

2010 թվականից Starmus-ի խորհրդատվական կազմը ներկայացնում են Գարիկ Իսրայելյանը, Բրայան Մեյը, Սթիվեն Հոքինգը, Ալեքսեյ Լեոնովը, Պիտեր Գաբրիելը, Ռիչարդ Դոկինսը, Ջիլ Թարթերը, Ջեք Շոստակը (Նոբելյան դափնեկիր), Հարի Քրոտոյը (Նոբելյան դափնեկիր), Ռոբերտ Ուիլյամսը, Թոնի Ֆադելը, Դեյվիդ Էյչերը և Էմանուել Քարփենթիերը։ Մինչ օրս կայացած հինգ փառատոնների ժամանակ հանդես են եկել Ապոլլոն ծրագրի տիեզերագնացները, այդ թվում՝ Բազ Օլդրինը, Նեյլ Արմսթրոնգը, Ջիմ Լովելը, խորհրդային տիեզերագնացներ, այդ թվում՝ Ալեքսեյ Լեոնովը, Յուրի Բատուրինը, գիտնականներ Ռիչարդ Դոկինսը Սթիվեն Հոքինգը, Ջիլ Թարթերը, Քիփ Թորնը և շատ ուրիշներ։ Բազմաթիվ հանրահայտ երաժիշտների շարքում ընդգրկված են Բրայան Մեյը, Սթիվ Վայը, Հանց Զիմմերը, Ռիկ Ուեյկմանը։

Առաջին Սթարմուս փառատոնը կրում էր «50 տարի տիեզերքում» խորագիրը, այն հարգանքի տուրք էր տիեզերական մրցավազքի պիոներներին, հանձինս Յուրի Գագարինի, որը 1961 թվականի ապրիլի 12-ին կատարեց առաջին տիեզերական թռիչքը[25]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի կողմից առաջադրված Գարիկ Իսրայելյանը, Միշել Մայորը (Նոբելյան մրցանակ ֆիզիկայից, 2019) և Նունո Սանտոսը 2010 թվականին արժանացել են Վիկտոր Համբարձումյան անվան աստղաֆիզիկայի, ֆիզիկայի կամ մաթեմատիկայի միջազգային մրցանակին[26]։

2014 թվականին Գարիկ Իսրայելանը, Կանարյան կղզիների կառավարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով։ Սա Կանարյան կղզիների ամենաբարձր ճանաչումն է, որը շնորհվել է մարդկանց կամ ընկերություններին՝ Կանարյան կղզիների հասարակության շահերի համար տրված ամենաբարձր պարգևին[27]։

2016 թվականի հունիսի 20-ին Միջազգային աստղագիտական միությունը և Փոքր մոլորակների կենտրոնը` ի պատիվ դկտ. Իսրայելյանի, պաշտոնապես վերանվանեցին 21057 աստերոիդը (1991 GJ8)[28] Գարիկ Իսրայելյանի անունով[29]։ Մեջբերումը գրվել է աստղագետ Ջոել Պարկերի և Քուին խմբի կիթառահար Բրայան Մեյի կողմից, և նրանց կողմից ներկայացվել է Սթարմուս փառատոնում[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին (ազգանվան ուղղագրություն)». aravot.am. Առավոտ. Հունվարի 17,2020 08:27.
  3. «Գարիկ Իսրայելյան. Երեւանի STARMUS-ը պետք է գերազանցի նախորդներին (ազգանվան ուղղագրություն)». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  4. «John Cowan, Supernova Birth for a Black Hole».
  5. «Chemical abundances of secondary stars in low mass X-ray binaries». 2006.
  6. «Brian May, PhD thesis, A Survey of Radial Velocities in the Zodiacal Dust Cloud, Springer, 2007».
  7. «BBC News: Queen Star Hands in Science PhD». 2007 թ․ օգոստոսի 3.
  8. «adsabs.harvard.edu».
  9. Cowan, John (1999), «Astronomy: Supernova birth for a black hole», Nature, 401 (6749): 124, Bibcode:1999Natur.401..124C, doi:10.1038/43586
  10. Israelian, Garik; May, Brian (2014). Starmus: 50 Years of Man in Space. Amazon: Starmus. էջ 147. ISBN 978-1627950268.
  11. Brown, Gerald Edward; Lee, Chang-Hwan (2003). Formation and Evolution of Black Holes in the Galaxy. ISBN 9789812382504.
  12. Celotti, A.; Miller, J. C.; Sciama, D. W. (1999). «Astrophysical evidence for the existence of black holes». Classical and Quantum Gravity. 16 (12A): A3. arXiv:astro-ph/9912186. Bibcode:1999CQGra..16A...3C.
  13. «Star eats planet». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  14. Israelian, G.; Mena, E. D.; Santos, N. C.; Sousa, S. G.; Mayor, M.; Udry, S.; Cerdeña, C. D.; Rebolo, R.; Randich, S. (2009). «Enhanced lithium depletion in Sun-like stars with orbiting planets». Nature. 462 (7270): 189–91. arXiv:0911.4198. doi:10.1038/nature08483. PMID 19907489.
  15. «60-Year-Old Solar Mystery Finally Explained». 2009.
  16. «Garik Israelian, TED Profile».
  17. Larry King Now: A conversation with Stephen Hawking.
  18. information@eso.org. «Starmus V festival announced». www.eso.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  19. «Starmus: Sonic Universe».
  20. «Tangerine Dream & Brian May: Starmus – Sonic Universe».
  21. «Tangerine Dream And Brian May – Starmus - Sonic Universe».
  22. «VIDEO: Brian Eno and Starmus Create 'Starsounds' Featuring the Music of the Stars».
  23. «THIS MUSIC MADE BY STARS IS ACTUALLY EXTREMELY BEAUTIFUL».
  24. STARMUS STARSOUNDS.
  25. «Starmus Festival».
  26. «Ambartsumian International Prize». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  27. «La Medalla de Oro de Canarias a Dr.Garik Israelian».
  28. «(21057) Garikisraelian = 1991 GJ8 = 1992 SK22».
  29. https://cgi.minorplanetcenter.net/cgi-bin/showcitation.cgi?num=21057
  30. @StarmusFestival

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարիկ Իսրայելյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարիկ Իսրայելյան» հոդվածին։