Գարիկ Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարիկ Հրանտի Աղասյան
7 մարտի, 1972 - 12 մարտի, 1992
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քոլատակ, Մարտակերտի շրջան
Մահվան վայր ԼՂՀ Սրխավենդ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Գարիկ Աղասյան (7 մարտի, 1972, Քոլատակ, Մարտակերտի շրջան - 12 մարտի, 1992, Սրխավենդ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Աղասյանը ծնվել է 1972 թ. մարտի 7-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Զորակոչվել է Խորհրդային բանակ։ Երկու ամիս ծառայելուց հետո վերադարձել ու ֆիդայական ջոկատներից մեկի կազմում ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենի գյուղի ու հարակից գյուղերի պաշտպանությանը։ Մասնակցել է Կրկժանի, Կիչանի մարտերին, իսկ 1992 թ. Քոլատակի ջոկատի կազմում՝ Դրմբոն ու Քերավենդ գյուղերի ազատագրմանը։ Զոհվել է 1992 թ. մարտի 12-ին Սրխավենդի համար մղված մարտում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Քոլատակի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]