Գարիկ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարիկ Յուրիի Աղաջանյան
12 մարտի, 1972 - 16 մարտի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ասկերան
Մահվան վայր ԼՂՀ Մարտունի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Գարիկ Աղաջանյան (12 մարտի, 1972, Ասկերան - 16 մարտի, 1993, Մարտունի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Աղաջանյանը ծնվել է 1972 թ. մարտի 12-ին Ասկերան ավանում։ Ավարտելով Ասկերանի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը՝ ընդունվել է Բաքվի ավտոճանապարհային տեխնիկումը։ Իրադրությունը սրվելուց հետո տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել նույնատիպ տեխնիկումում։ 1988 թ. դեկտեմբերին մեկնել է աղետի գոտի, մասնակցել փրկարարական աշխատանքներին։ Զորակոչվել է Խորհրդային բանակ, սակայն, կիսատ թողնելով ծառայությունը, շտապել է հայրենի երկրամաս և միացել հայրենիքի պաշտպաններին։ Կամավորագրվել է Յուրի Ջհանգիրյանի ջոկատում, մասնակցել է Շահումյանի շրջանի պաշտպանական մարտերին, որտեղ էլ վիրավորվել է։ Երևանում որոշակի բուժում ստանալուց հետո կրկին շարք է վերադարձել։ Երկրորդ անգամ վիրավորվել է Խոջալուի ազատագրման ժամանակ։ Զոհվել է 1993 թ. մարտի 16-ին Մարտունի քաղաքի մոտ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]