Գարեջրի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարեջրի միջազգային օր
International Beer Day
International Beer Day logo.jpg
Տեսակ recurring event
Ամսաթիվ first Friday in August
Հաստատված 2007
Անվանված է Գարեջուր
Կայք Կայք

Գարեջրի միջազգային օր (անգլ.՝ International Beer Day), ամենամյա ոչ պաշտոնական տոն, որը նշվում է օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրը: Տոնի հիմնադիրը համարվում է բարի սեփականատեր և ձեռներեց Ջեսսի Ավշալոմովը[1], ով ընտրել է օգոստոսի սկիզբը՝ հաշվի առնելով ամառային տաք եղանակը և գարեջրի այլ փառատոնների նշման ամսաթվերը[2]:

Առաջին անգամ գարեջրի միջազգային օրը նշվել է 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքում[3]: Մինչև 2011 թվականը, այն փոքր քաղաքային մարաթոնից դարձել է միջազգային տոն և նշվել 23 պետությունների 138 քաղաքներում[4]:

2012 թվականին տոնը նշվել է 5 մայրցամաքների 50 պետությունների 207 քաղաքներում[5]:

Տոնի հայտարարված նպատակներն են՝

  1. Հավաքվել ընկերներով և վայելել գարեջրի համը
  2. Շնորհավորել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են գարեջրի արտադրության և մատակարարման համար
  3. Միավորել աշխարհը գարեջրի դրոշի տակ և օրը տոնի վերածել բոլոր ազգությունների համար[6]:

Մարաթոնի մասնակիցները միմյանց գարեջրեր են նվիրում, ինչպես նաև կապված «միջազգային» օրվա հետ փորձում են գարեջուրը տարբեր երկրների բաղադրատոմսերով[7]:

Տոնի գիշերվա ընթացքում մասնակիցները խաղում են մի շարք խաղեր և վիկտորինաներ, և հատկապես` գարեջուր-պոնգ[8]:

2013 թվականին բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, գարեջրի միջազգային տոնը նշվել է նաև Հայաստանում, Ավստրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Ղազախստանում, Կանադայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Սալվադորում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հոնդուրասում, Հոնկոնգում, Հունգարիայում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Իսրայելում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Լիբանանում, Լիտվայում, Մակեդոնիայում, Մալայզիայում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Նիկարագուայում, Նորվեգիայում, Պերուում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Պուերտո Ռիկոյում, Ռումինիայում, Սինգապուրում, Սլովակիայում, Սլովենիայում, Հարավային Աֆրիկայում, Իսպանիայում, Շրի Լանկայում, Շվեդիայում, Թաիլանդում, Թուրքիայում, Ուգանդայում, Ուկրաինայում, ԱՄԷ-ում, Ուրուգվայում, Վենեսուելայում, Ֆիլիպիններում և Վանուատույում:[9][10]

2007 թվականից մինչև 2012 թվականը գարեջրի միջազգային օրը նշվել է օգոստոսի 5-ին։ Սակայն, 2012 թվականի գարեջի միջազգային օրվանից հետո կազմակերպիչները երկրպագուներից շրջանում հարցում են անցկացրել և տոնը տեղափոխել են օգոստոսի առաջին ուրբաթ օրը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daily TWiP — Գարեջրի միջազգային օր (անգլ.) nashuatelegraph.com կայքում, 2016, օգոստոսի 14
  2. Press Kit (անգլ.) Գարեջրի միջազգային օրվա պաշտոնական կայքից
  3. Այսօր գարեջրի միջազգային օրն է (անգլ.) myfoxla.com կայքում, օգոստոսի 5, 2010
  4. Գարեջրի միջազգային օրվա տոնակատարություններ (անգլ.) independent.co.uk կայքում, օգոստոսի 4, 2011
  5. 353 տոնակատարություններ 50 պետություններո՞ւմ (անգլ.) պաշտոնական կայքից, օգոստոսի 2, 2013
  6. Տոնակատարության սկիզբ: Սա գարեջրի միջազգային օրն է (անգլ.) на сайте content.usatoday.com, օգոստոսի 5, 2010
  7. Գարեջրի օրվա տոնակատարությունները (անգլ.) onmilwaukee.com կայքում
  8. Ինչպիսի՞ն է գարեջրի օրը. տոնի պատրաստություներ (ռուս.) kogdaprazdnik.ru կայքում
  9. 353 Celebrations in 50 Countries, and More?. International Beer Day. Retrieved on 2012-08-04.
  10. Press Kit. International Beer Day. Retrieved on 2011-08-05.
  11. «Reminder: Due to popular demand,... - International Beer Day - Facebook»։ facebook.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]