Գարեջրագործությունն Ավստրիայում
Գարեջրագործությունն Ավստրիայում երկարամյա ավանդույթներ ունի: Երկրում գարեջուր արտադրող գործարանները բաշխված են երկրի ամբողջ տարածքով մեկ: Դրանց թիվը քիչ չէ, սակայն շուկայում գերակշիռ դիրք ունեն միայն մի քանի խոշոր գարեջրային ընկերություններ:
Ավստրիական գարեջրագործները երբեք չեն հետևել 1516 թվականին ընդունված գարեջրի մաքրության օրենքից բխող խիստ սահմանափակումներին: Դրա արդյունքում, ի տարբերություն Գերմանիայի, Ավստրիայում հումքի և գարեջրի եփման տեխնոլոգիաների առավել լայն շրջանակ է կիրառվել: Ավստրիայի ամենահայտնի գարեջուրը նման է մարտյան գարեջրին՝ մերցենին (գերմ.՝ Märzen, Märzenbier), որը թույլ խմորմամբ և անպայման վաղ գարնանն է պատրաստում: Բայց այնուամենայնիվ, այս գարեջրի տեսակի պատրասպան ավստրիական ոճը նույնպես փոքր-ինչ տարբերվում է գերմանականից:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայում գարեջրագործությունը սկիզբ է առել Գերմանիայում և Չեխիայիայում այդ ավանդույթի հիմնադրման հետ միաժամանակ: Ավստրիայում նույնպես, սկզբնական շրջանում գարեջուրը եփվել է հիմնականում վանական համալիրներում, սակայն արդեն 19-րդ դարի կեսերին երկիրը դարձել է Եվրոպայում գարեջրագործության հիմնական կենտրոններից մեկը:
Չնայած ավստրիացիները պնդում են, որ իրենց երկրում զարգացած է գինեգործությունը, սակայն գարեջրագործությունը նույնպես վերելք է ապրում, և համաձայն վիճակագրական տվյալների, Ավստրիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում (Չեխիայի Հանրապետությունից հետո) բնակչության մեկ շնչի հաշվով սպառվող գարեջրի քանակությամբ: Յուրաքանչյուր ավստրիացուն տարեկան բաժին է ընկնում 107.8 լիտր գարեջուր:
Արտադրություն և տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարեջրի սպառման ժամանակակից շուկան Ավստրիայում համեմատաբար մեծ չէ: Տեղական գարեջրագործական ընկերությունները արտադրում են ավելի քան 360 տեսակի գարեջուր, որոնց տարեկան ընդհանուր արտադրությունը ավելի քան 8 միլիոն հեկտոլիտր է կազմում:
Ավստրիայում 2012 թվականից ի վեր գարեջրագործական ոլորտի ցուցանիշները հետևյալն են - Արտադրության ծավալը` 8.917 մլն հեկտոլիտր - Արտահանման ծավալը` 713.000 հեկտոլիտր - Ներմուծման ծավալը` 673.000 հեկտոլիտր - Սպառումը `9.105 մլն հեկտոլիտր - Գոյություն ունեցող գարեջրագործական ընկերություններ՝ 170 (+ 97 փոքր գարեջրագործական արտադրամասեր):
Ըստ պատրաստման տեխնոլոգիայի՝ ավստրիական գարեջրի տեսակների գերակշիռ մասը արտադրվում է ստորին խմորման մեթոդով: Ներկայում առավել տարածված են բաց լագերները (անգլ.՝ Pale Lager, Light Lager), որոնցից ամենահայտնիներն են Gösser, Stiegl, Zipfer, Ottakringer, Schwechater, Egger, Wieselburger, Fohrenburger, Hirter, Kaiser, Zwettler գարեջրի տեսակները:
Բացի այդ, ավստրիացի գարեջրագործների մոտ տարածված է մարտյան գարեջուր պատրաստելու ավանդույթը: Վաղ գարնանը Ավստրիայում պատրաստում են Gösser Märzen, Zipfer Märzen, Schwechater Zwikl, Gösser Bock, Eggenberg Urbock 23, Ottakringer 2000, Eggenberg Nessie տեսակները:
Ավստրիացի գարեջրագործները ծննդյան տոներին ընդառաջ պատրաստում են նաև մեկ այլ սեզոնային գարեջուր՝ Սուրբ Ծննդյան համար նախատեսված Samichlaus-ը:
Ավստրիան հպարտանում է նաև իր ցորենի գարեջրային տեսակներով, որոնք պատրաստվում են վերին խմորման շնորհիվ՝ Edelweiss Weissbier, Stiegl-Weisse և այլն:
Ավստրիայում արտադրվող գարեջրի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննական լագեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննական լագերը (Vienna lager) «եվրոպական սաթագույն լագեր»-ի (European Amber Lager) տեսակ է: Այն ստեղծվել է 1840 թվականին ավստրիացի գարեջրագործ Անտոն Դրեերի կողմից, Schwechat գարեջրի գործարանում և կոչվել է վիեննական գարեջուր կամ վիեննական լագեր: Դրեերը գարեջրի մեծ գործարան է հիմնել Վիեննայում, իսկ ավելի ուշ նաև Բուդապեշտում, Տրիեստում և Միխալովցեում (Բոհեմիա): 1930 թվականին վիեննական գործարանը սնանկանում է, և նոր գարեջրի տեսակը Ավստրիայում դադարում է թողարկվել[1]:
Այժմ վիեննական լագերը մեծ պահանջարկ ունի հիմնականում Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմի այն երկրներում, որոնք են՝ Մեքսիկան և Ամերիկայի Միացյալ Նահանգները[1]:
Այս գարեջուրը պատրաստելու համար օգտագործվում է միայն բարձրորակ ածիկ, որը համադրվում է ազնվական սորտի գայլուկի հետ: Վիեննական լագերն առանձնանում է իր վառ կարմիր գունավորմամբ արտահայտված սաթագույնից մինչև մեղրագույն: Այն առանձնանում է նաև իր թափանցիկությամբ, առատ, դեղին և կայուն փրփուրով, վիեննական կամ մյունխենյան ածիկային ընդգծված հարուստ համով, գայլուկի նրբերանգներով: Սպիրտի պարունակությունն ընդհանուր զանգվածի 4.5-ից 5.7 % է կազմում[1]:
Այս տեսակն այսօր արտադրվում է մի քանի ավստրիական գարեջրի գործարաններում: Գարեջուրն արտադրվում է հետևյալ ապրանիշերի ներքո՝ Ottakringer Wiener Original, Schloss Eggenberg Nessie, Stiegl-Ambulanz Wiener Lager, Gusswerk Wiener Lager, Gablitzer Wiener Lager, Brew Age Malzstrasse:
Շտեյնբիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Steinbier (գերմ.՝ Stein, թարգ.՝ «քար»), հայտնի է նաև որպես քարի գարեջուր, որը հատուկ ավանդական գարևեջուր է համարվում, որը տարածված է եղել Կարանտիայում մինչև 20-րդ դարի սկիզբը: Այն հայտնի է եղել նաև Սկանդինավիայում, Ֆրանկոնիայում և հարավ-արևմտյան Գերմանիայում: Այսօր արտադրվում է հազվադեպ՝ Ավստրիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների որոշ գարեջրային գործարաներում: Այն իր անվանումը ստացել է քաղցուի եփման տեխնոլոգիայի շնորհիվ, որը եփվում է տաք քարի վրա տեղադրման շնորհիվ[2]:
Նախկինում քաղցուն եփելու անոթները պատրաստվում էին փայտից, ուստի հնարավորություն չկար դրանք տաքացնել կրակի վրա: Նման կերպ, քաղցուն եռացնելու միակ տարբերակը մնում էր քարի միջոցով իրականացնելու տարբերակը: Նման մեթոդով ստացված գարեջուրը առանձնանում էր սովորական գարեջրից, քանի որ քարը կարամելացնում էր ածիկային շաքարը և վառ արտահայտված սեխի բույր հաղորդում[2]:
Սովորաբար steinbier –ը չեն ֆիլտրում: Քարի գարեջուրն ունի ընդհանուր զանգվածի մեջ 4.5-ից 7.2 % ալկոհոլի պարունակություն: Այս էկզոտիկ գարեջրի ավստրաիկան տարբերակները արտադրվում է Gusswerk Urban-Keller's Steinbier ապրանքանիշի ներքո[2]:
Սուրբ Ծննդյան գարեջուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Ծննդյան ամենահայտնի գարեջրի ապրանքանիշն աշխարհում Samichlaus ավստրիական գարեջրի գործարանի Schloss Eggenberg-ն է: Այս գարեջրի տեսակը պատրաստվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբերի 6-ին, այնուհետև հասունացման թողնելով 10 ամիս, պատրաստ է լինում հաջորդ տարի Սուրբ Ծննդյանը օգտագործելու համար: Համարվում է պարբերաբար արտադրվող ամենաթունդ գարեջրի տեսակներից մեկը, քաղվածքի և սպիրտի մեծ քանակությունը նպաստում է երկարատև պահպանմանը՝ ընդհուպ մինչև 5 և ավել տարիներ: Գարեջրի այս տեսակի արտադրությունը սկսվել է 1984 թվականից Ցյուրիխում գտնվող շվեյցարական Brauerei Hürlimann գարեջրագործական ընկերության կողմից, որը սակայն փակվել է 1997 թվականին: Գարեջրի այս տեսակի ապրանքային անվանումը՝ Samichlaus-ը գնվել է ավստրիական Schloss Eggenberg գարեջուր արտադրող գործարանի կողմից, որը սկսել է տոնական գարեջուրը կրկին արտադրել 2000 թվականից: Ապրանքանիշի անվանումը ծագել է Շվեյցարիայում, որտեղ Սանտա Կլաուսին անվանում են Samichlaus: Գարեջրի այս տեսակն առանձնանում է մուգ մեղրագույն երանգավորմամբ, ընկույզի բույրով և ածիկի, մրգերի ու ալկոհոլի համադրությամբ բարդ համով[3]:
Տրապիտյան գարեջուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրապիտյան գարեջուրը (գերմ.՝ Bière trappiste, Trappistenbier) պատրաստվում է տրապիստ-վանականների կողմից կամ նրանց հսկողության ներքո: Ամբողջ աշխարհում հաշվվում է 174 տրապիստական աբբայություն, սակայն դրանցից միայն 8-ն են (6-ը Բելգիայում, 1-ը՝ Նիդեռլանդներում և 1-ը Ավստրիայում), որ պատրաստում են տրապիստական գարեջուր և իրավունք ունեն պիտակի վրա դնել «իսկական տրապիստական արտադրանք» մակնշումը, որը նշանակում է, որ արտադրանքը համապատասխանում է «Միջազգային տրապիստական ասոցիացիայի» նորմերին[4][5]: Engelszell-ը ավստրիական տրապիստական գարեջուր է, որը արտադրվում և շշալցվում է Վերին Ավստրիայում գտնվող Stift Engelszell աբբայության գարեջրային արտադրամասում: Այդ աբբայությունում գարեջրի պատրաստմամբ են զբաղվում 1590 թվականից, սակայն 1929 թվականին արտադրությունը դադարեցվել է[6]:
2011 թվականին սկսվել է նոր արտադրամասի կառուցումը: Այն տեղակայված է վանական համալիրի տնտեսական կառույցում և հնարավորություն ունի տարեկան արտադրել 2500 հեկտոլիտր գարեջուր[6]:
2012 թվականի փետրվարի 8-ին ավստրիական աբբայության նոր գարեջրային արտադրամասում պատրաստում են առաջին տրապիստական գարեջուրը, որի արտադրությունը դադարեցվել էր 1929 թվականին: Ավստրիական այս նոր գարեջուրը առևտրի կետերում հայտնվել է 2012 թվականի մայիսին 2 տարատեսակով: Մեկը՝ Engelszell Benno-ն, բաց գարեջուր է ալկոհոլի 6.9% պարունակությամբ, իսկ մյուսը՝ Engelszell Gregorius-ը, մուգ գարեջուր է, ալկոհոլի 9.7% պարունակությամբ[6][7]:
Ավստրիական գարեջրի գործարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի ամենախոշոր գարեջրի գործարանը «Brau-Union AG» - ն է, որը միավորում է մի քանի գարեջրագործարաններ՝ զբաղեցնելով շուկայի 56% մասնաբաժինը:
- Brau Union Österreich AG (Heineken-ի սեփականությունն է)՝
- Brauerei Gösser
- Brauerei Zipfer
- Brauerei Schwechat
- Brauerei Wieselburger
- Brauerei Puntigamer
Տարեկան 500.000 հեկտոլիտից ավելի արտադրական հզորությամբ մեծ գործարաններ են՝
- Brauerei Stiegl
- Ottakringer Brauerei
Տարեկան 100.000-500.000 հեկտոլիտեր արտադրական ծավալով միջին գործարաններ են՝
- Vereinigte Kärntner Brauereien
- Privatbrauerei Fritz Egger
- Brauerei Fohrenburger
- Brauerei Zwettl
- Mohrenbrauerei August Huber
- Schloss Eggenberg
- Brauerei Murauer
- Brauerei Hirt und Josef Sigl
Գարեջրային հայտնի ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Edelweiss
- Egger Bier
- Freistadter Bier
- Fohrenburger
- Hirter Privat Pils
- Gösser Märzen
- Goldfassl
- Kaiser Bier
- Kapsreiter
- Ottakringer
- Schwechater
- Stiegl
- Zipfer
- Zwettler
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Lager Beer Styles Guide.(անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Штайнбир — каменное пиво.(ռուս.)
- ↑ Russell, Don, "Christmas Beer: The Cheeriest, Tastiest, and Most Unusual Holiday Brews", Universe, 2008., 208.(գերմ.)
- ↑ Ейвъри, Зак, 500 бири от цял свят, които непременно трябва да опитате, изд. Книгомания ЕООД — София, София, 2010 г., с. 197.(ռուս.)
- ↑ Фотев, Людмил, Езикът на бирата, изд. Парадокс, София, 2009 г., с. 89.(ռուս.)
- ↑ 6,0 6,1 6,2 Петроченков, Александр, Пиво: Путеводитель, изд. BBPG, Москва, 2009 г.(ռուս.)
- ↑ Trappistenbier-Brauerei.(գերմ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գարեջրագործությունն Ավստրիայում կատեգորիայում։ |