Գարեջուրը Լեհաստանում
Գարեջուրը Լեհաստանում | |
---|---|
![]() | |
Տեսակ | աշխարհագրական տարածաշրջանի հայեցակետ |
Ենթատեսակ | գարեջուր |
![]() |
Գարեջուր Լեհաաստանում սկսել են արտադրել դեռ հին ժամանակներում, 10-րդ դարի վերջից։ Այն ունի ավանդույթների և կոմերցիոն գարեջրի արտադրության նշանակալի պատմություն։ Լեհաստանը Եվրոպայի երրորդ խոշորագույն գարեջրի արտադրողն է՝ արտադրելով 36,9 միլիոն հեկտոլիտր` զիջելով Միացյալ Թագավորությանը (49,5 միլիոն հլ) և հարևան Գերմանիային (103 միլիոն հլ)։
Լեհաստանը գարեջուր խմելու ավանդական երկրների շարքում առաջատարներից է։ 2018 թվականին նեկ շնչի հաշվով գարեջրի սպառմամբ Լեհաստանը չորրորդն է (100 լ) Եվրոպայում` Չեխիայից (141 լ), Ավստրիայից (107 լ) և Գերմանիայից (102 լ) հետո։ Ընդ որում, Լեհաստանը գարեջուր ներկրող 28 երկրներից 23-րդ տեղում է (վերջից 4-րդը)։ Ակցիզային տուրքից ստացված ընդհանուր եկամուտներով երրորդն է Եվրոպայում` Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից հետո (Պատկեր 8.3)[1]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհական գարեջրագործության ավանդույթը հնագույններից է աշխարհում։ Նրա արմատները գնում են դեպի Լեխի հեռավոր նախապատմական ժամանակները՝ բոլոր լեհերի լեգենդար նախահայրը։ Լեհական գարեջրագործության մասին ամենահին գրավոր հիշատակումը կարելի է գտնել Տիտմար Մերսեբուրգցու տարեգրության մեջ, ով նկարագրել է, որ «Լեհաստանի առաջին թագավորը՝ Բոլեսլավ Քաջը, ստացել է Պիվոլուբ մականունը՝ արբեցնող գարեջրի հանդեպ իր կրքի պատճառով»։ Այս փաստը վկայում է այն մասին, որ գարեջուրը Լեհաստանում հայտնի է եղել արդեն 10-րդ դարի վերջին։ Մոտավորապես նույն ժամանակ բացվել է առաջին թագավորական գարեջրի գործարանը[2]։
Գարեջուր պատրաստելը դարձել է Լեհաստանի տնտեսության շատ կարևոր բաղադրիչ։ Այս ըմպելիքի եզակի բաղադրատոմսը խստագույնս թաքցվել է, որի բացահայտումը նույնիսկ մահ էր սպառնում։ Լեհաստանի իշխանությունները հետևել են գարեջրագործների աշխատանքին և մշտապես հետևել գարեջրի որակին։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գարեջրի գործարանների մեծ մասն ազգայնացվել է կոմունիստական ռեժիմի ներքո։ 1990-ականների սկզբին՝ կոմունիստական գաղափարախոսության փլուզումից հետո, երբ Լեհաստանն անցել է շուկայական տնտեսության, երկրում սկսել են գործել միջազգային խոշոր գարեջրի ընկերություններ[3]։ Այսպիսով, ներկայումս լեհական գարեջրի շուկայի 85%-ը վերահսկվում է ընդամենը երեք ընկերությունների կողմից։
Փոքր տարածաշրջանային ձեռնարկություններն աստիճանաբար միավորվել են Լեհաստանի տարածաշրջանային գարեջրագործական գործարանների ասոցիացիայում ( լեհ.՝ Stowarzyszenie Regionalnych Browarów Polskich ), որը գտնվում է Օլշտինում։ Այն ստեղծվել է տասը գարեջրի գործարանների համատեղ նախաձեռնությամբ, որոնք մոբիլիզացվել են ֆինանսների նախարարության կողմից ծրագրված գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափի տարբերությունների վերացման մասին տեղեկատվության միջոցով և մուտքագրվել ասոցիացիաների գրանցամատյանում 1995 թվականի օգոստոսի 16-ին[4]։
2013 թվականի վերջին Լեհաստանում գործել է 97 գարեջրի գործարան։ Լեհական գարեջրի ամենահայտնի ապրանքանիշերն են՝ Zubr, Zywiec, Okocim, Warka, Lech և Tyske:
Գարեջրի շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Լեհաստանում վաճառվել է 3,82 մլրդ. լիտր գարեջուր։ Ներքին շուկայում այս ըմպելիքի վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 4,5 մլրդ. €: Լեհաստանի չափահաս բնակչության 88%-ը գարեջուր է խմում առնվազն տարին մեկ անգամ[5]։
Երկրի մեկ բնակչի հաշվով սպառված գարեջրի քանակով Լեհաստանը չորրորդն է Եվրամիությունում՝ զիջելով միայն Չեխիային, Ավստրիային և Գերմանիային (2012 թվականի դրությամբ)։
2012 թվականի դրությամբ Լեհաստանում[6].
- արտադրվել է 39 605 000 հեկտոլիտր գարեջուր
- գործել է գարեջրի 87 ընկերություն
- գործել է 50 գարեջրի միկրոգործարան
- գարեջրի արտադրությամբ զբաղվել է 146,3 հազար մարդ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Bosman գարեջրի գործարան
-
Okocim գարեջրի գործարան
-
Łomża գարեջրի գործարան
-
Tychy գարեջրի գործարան
-
Լոձի Թիվ 1 գարեջրի գործարան
-
Namysłow գարեջրի գործարան
-
Haust գարեջրի գործարան
-
Spiż we Wroclawiu Վրոցլավի գործարան
-
Grybów գարեջրի գործարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Contribution made by Beer to the European Economy 2020 թվականի հաշվետվություն (պատկերներ 7.1, 7.3, 8.3)
- ↑ «Польское пиво». ostarbeiter.vn.ua. 2013 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «The Contribution made by Beer to the European Economy» (PDF). www.ey.com (անգլերեն). Ernst & Young. 2013-12. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Inicjatywa i cele». Stowarzyszenie Regionalnych Browarów Polskich (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «В прошлом году поляки выпили пива на 4,5 миллиарда евро». polradio.pl. Polskie Radio. 2014 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «The Contribution made by Beer to the European Economy» (PDF). www.ey.com (անգլերեն). Ernst & Young. 2013-12. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bereźnicki, Grupa Żywiec przejmuje Browar Namysłów. Jest zgoda UOKiK-u
- Towarzystwo Promocji Kultury Piwa Bractwo Piwne. Bractwo Piwne.
- Jesienne Spotkanie Browarników. Agro przemysł.
- Szkoła Technologii Fermentacji.(չաշխատող հղում) Katedra Technologii Fermentacji i Mikrobiologii Technicznej Uniwersytetu Rolniczego w Krakowie.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեջուրը Լեհաստանում» հոդվածին։ |