Jump to content

Գարեն Ժուկովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեն Ժուկովսկայա
Ծնվել էփետրվարի 6 (19), 1912
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 2007(2007-03-09) (95 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի

Գարեն Կոնստանտինովնա Ժուկովսկայա (ռուս.՝ Гарэн Константиновна Жуковская, փետրվարի 6 (19), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 9, 2007(2007-03-09), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային թատրոնի և կինոյի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեն Ժուկովսկայան ծնվել է 1912 թվականի փետրվարի 6(19)-ին Մոսկվայում՝ հայկական ընտանիքում։

1940 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտը և ընդունվել Ե. Վախթանգովի անվան թատրոն՝ որպես դերասանուհի։ Ժուկովսկայան խաղացել է 44 դեր։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1983 թվականին՝ մարմնավորելով Վրոնսկայա կոմսուհուն «Աննա Կարենինա» ներկայացման մեջ[1]։

Գարեն Ժուկովսկայան մահացել է 2007 թվականի մարտի 9-ին Մոսկվայում։ Նրա աճյունն ամփոփված է Վվեդենսկոե գերեզմանատան աճյունասափորանոցում[1]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեն Ժուկովսկայան եղել է ակադեմիկոս Ալեքսանդր Միկուլինի կինը[1]։

Նրանց դուստրը՝ Գարեն Միկուլինան (ծն. 1937), ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը և Օտար լեզուների ինստիտուտը։

Ունի երկու թոռ՝ Մաքսիմը[2] և նկարիչ Ալեքսեյ Պլուցեր-Սարնոն։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1938 Կառլո Գոցցի Արքայադուստր Տուրանդոտ ստրկուհի
1939 Մաքսիմ Գորկի Եգոր Բուլիչովը և ուրիշներ Ելիզավետա Դոստիգաևա
1941 Միխայիլ Լերմոնտով Դիմակահանդես պարահանդեսը կազմակերպած կին
1944 Էժեն Լաբիշ Ծղոտե գլխարկ բարոնուհի դը Շամպինյի
1944 Ֆլորիմոն Էրվե Մադմուազել Նիտուշ Կորինա
1945 Ուիլյամ Շեքսպիր Մեծ աղմուկ ոչնչից Հերո
1947 Ջեյմս Գոու, Առնո դ'Յուսո Խորը արմատներ Ալիսա Լենգդոն
1948 - Դարի սկզբին Մարգո
1951 Նիկոլայ Պոգոդին Միսսուրիի վալս Ջուլիա
1951 Էդմոն Ռոստան Սիրանո դը Բերժերակ Ռոքսանա
1951 Կոնստանտին Ֆեդին Արտասովոր ամառը Ասյա
1953 Սերգեյ Միխալկով Խեցգետիններ Լյուցիա
1955 Անտոն Չեխով Ճայը Արկադինա
1956 Մաքսիմ Գորկի Ֆոմա Գորդեև Վերա
1956 Ալֆրեդ Ժերի Վեցերորդ հարկ Իռեն
1957 Ալեքսեյ Արբուզով Քաղաքն արշալույսին երգչախմբի անդամ
1958 Ուիլյամ Շեքսպիր Համլետ Գերտրուդ
1958 Ֆեոդոր Դոստոևսկի Ապուշը իշխանուհի Բելոկոնսկայա
1962 Լև Տոլստոյ Կենդանի դիակ Կատյա
1964 Ջորջ Բեռնարդ Շոու Միլիոնատիրուհին կին
1966 Շառլ Պեռո Մոխրոտը խորթ մայր
1974 Անատոլի Գրեբնև Գործարար կնոջ կյանքից Մարիա
1976 Ժան Բատիստ Մոլիեր Քաղքենին ազնվական տիկին Ժուրդեն
1979 Էդուարդո դե Ֆիլիպո Մեծ կախարդանք տիկին Ձանիա
1982 Ալեքսանդր Ֆրեդրո Տիկնայք և հուսարներ տիկին Դինդալսկայա
1983 Լև Տոլստոյ Աննա Կարենինա կոմսուհի Վրոնսկայա

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
1979 Կոշկավոր կատուն (ֆիլմ-ներկայացում) վհուկ
1977 Քաղքենին ազնվական (ֆիլմ-ներկայացում) երգիչ
1974 Միլիոնատիրուհին (ֆիլմ-ներկայացում) Ջոնի կինը (հագուստի փոքրիկ արհեստանոցի տիրուհին)
1973 Դրախտի խնձորներ շնիկով տիկին
1969 Ֆաուստ (ֆիլմ-ներկայացում) վհուկ
1967 Կրեմլի սուրհանդակը (ֆիլմ-ներկայացում) տիկին
1960 Աղջկական գարուն Աննա Լուգովայա (պարարվեստի անսամբլի ղեկավար)
1959 Հասակակիցները Կիրայի մայր
1953 Եգոր Բուլիչովը և ուրիշներ (ֆիլմ-ներկայացում) Ելիզավետա
1951 Տարաս Շևչենկո պանի Բարաբաշ
1947 Գարուն օպերետի պրիմա
1941 Բոգդան Խմելնիցկի Գելենա Չապլինսկայա
1940 Մակար Նեչայ ամերիկուհի

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
1954 Հակառակորդի հետքերով (Չեխոսլովակիա) Տեսարժովա
1952 Բայջու Բավրա (Հնդկաստան) Ռումպատի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Гарэн Жуковская». Кино-Театр.Ру. Վերցված է 2025 թ․ հունիսի 4-ին.
  2. Новые Известия, 2004

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]