Գարեգին Շառոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շառոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Գարեգին Անդրանիկի Շառոյան | |
|---|---|
| նոյեմբերի 11, 1953 - սեպտեմբերի 22, 1992 (38 տարեկան) | |
| Ծննդավայր | Աշխալա, Ծալկայի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահվան վայր | Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ |
| Քաղաքացիություն | |
| Կոչում | |
| Զորամաս | «Հատուկ գունդ» զորամիավորում |
| Հրամանատարն էր | «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակ |
| Պաշտոն | Դասակի հրամանատար |
| Մարտեր/ պատերազմներ | Հայաստանի Նոյեմբերյանի և Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներ |
| Պարգևներ | |
Գարեգին Անդրանիկի Շառոյան (նոյեմբերի 11, 1953, Աշխալա, Ծալկայի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 22, 1992, Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ-հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973-1975 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1990-1992 թվականներին «Հատուկ գնդի» Նոյեմբերյանի վաշտի և «Արծիվ-մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է Հայաստանի Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի հրամանատար։ Զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 22-ին Վաղուհաս գյուղի մատույցներում։ Թաղված է Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու արժանացել է կապիտանի կոչման և պարգևատրվել ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Ջանիկյան (կազմող և խմբագիր), «Մահապարտները», Երևան 2002 թ.։
- Վ. Ղազարյան «Ջավախքի արծիվները Արցախի լեռներում», Երևան 2003 թ.։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |