Գարեգին Գարանֆիլյան
Գարեգին Գարանֆիլյան | |
---|---|
Ծնվել է | 1877 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1955 |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանասեր և խմբագիր |
Գարեգին Գարանֆիլյան (1877, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1955), հայ բանասեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարեգին Գարանֆիլյանը ծնվել է Կ. Պոլսում, բուն անունը եղել է Արմենակ։ Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյանների վանքում։ 1895 թվականին դարձել միաբանության անդամ։ Տիրապետել է մի շարք լեզուների։ Երկար տարիներ որպես ուսուցիչ կամ տեսուչ պաշտոնավարել է տարբեր քաղաքների Մխիթարյան դպրոցներում (Զմյուռնիա, Կ. Պոլիս)։ Ունեցել է գրական, բանասիրական, թարգմանական գործունեություն։ 1911 թվականին Պոլսում հիմնել է «Ուսումնարան» դպրոցական հանդեսը, որը շարունակվել է մինչև 1915 թվականը։
Ինքնուրույն երկերից են «Տիգրան Բ և հայ-լուկուլյան պատերազմներն ըստ Կ. Էքհարդի» (1926), «Համառոտ ընդհանուր պատմություն ի պետս բարձրագույն նախակրթարաններու» (Ա-Գ մաս, Կահիրե, 1944-1949)։ Թարգմանություններից հիշատակության արժանի են Հ. Գելցերի «Սկզբնավորությունք Բյուզանդյան բանակադեմերու դրության» (1903), Հ. Պետերսընի «Նպաստ մը հայ լեզվի պատմության» (Վիեննա, 1904)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 236-237.
|