Jump to content

Գարեգին Բաբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Բաբազյան
Դիմանկար
Ծնվել է1833
ԾննդավայրԻզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 1, 1908(1908-04-01)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն

Գարեգին Հովհաննեսի Բաբազյան (1833, Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն - ապրիլի 1, 1908(1908-04-01), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ թարգմանիչ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Մեսրոպյան վարժարանում, որտեղ հմտացել է ֆրանսերենի և անգլերենի մեջ։ Ղրիմի պատերազմի (1854-1856) ժամանակ, բոլոր անգլերեն իմացողների պես, թարգմանիչ է աշխատում անգլիական բանակում, որտեղ արժանանում է հրամանատարի ուշադրությանը, որը խոստանում է պատերազմի ավարտից հետո նրան ուղարկել Անգլիա։ Հրամանատարը խոստումը կատարում է, Բաբազյանը տեղափոխվում է Անգլիա, որտեղ մի քանի տարի մնալուց հետո տեղափոխվում է Ցյուրիխ։ Այստեղ մնում է երկար ժամանակ և ծանոթանում է անգլիացի մի զույգի հետ, որի ամուսնու մահից հետո՝ 1868 թվականին ամուսնանում է կնոջ հետ։ Հետագայում այս անգլուհին սովորում է հայերեն և անձնվիրաբեր օգնում է հայ ամուսնուն։ Բաբազյանը կնոջ հետ վերադառնում է Իզմիր, որտեղ ընթերցարան է հիմնում։ 1876 թվականին վերադառնում է Անգլիա, որտեղ իր անձական բարեկամ Ջեյմս Բրայսի օժանդակությամբ Լոնդոնի և Մանչեսթրի մեջ դառնում է Հայկական հարցի ոգին ու առաջատարը, ինչպես նաև Պոլսի պատրիարքության դիրքորոշման ջատագովը։ 1878 թվականի մարտի 19-ին Ջեյմս Բրայսի տան մեջ իր ատենապետությամբ տեղի է ունենում անգլիահայ հանձնաժողովի նիստը՝ ի պատրաստություն Հայկական հարցի վերաբերյալ լորդ Դերբիի մատուցած հիշատակագրի։ 1882-1883-ին վերադառնում է Իզմիր, 1890-ականներին կրկին տեղափոխվում է Անգլիա՝ Հայկական հարցի վերարծարծման հետևանքով։ 1894 թվականին գնում է Երուսաղեմ՝ ուխտագնացության։ Վերադառնում է Իզմիր և այստեղ ապրում մինչև կյանքի վերջը[2]։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բրայսի Արարատի գագաթը բարձրանալու նկարագրությունը ներկայացնող «Transcaucasia and Ararat» աշխատությունը թարգմանել է հայերեն, որը 1890 թվականին տպագրվել է Կ. Պոլսում։ Հաջողությամբ թարգմանել է Շեքսպիրի «Համլետ» և «Օթելլո» ողբերգությունները։ Սկսել է հանգավոր թարգմանել Հոմերոսի «Իլիականը»[2]։

«Արևելյան մամուլ»-ում օգտագործել է Գ. Յ. Բ. ծածկանունը[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե․, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005, էջ 569։
  2. 1 2 Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Հայ Հանրագիտակ, 1938, Պուքրէշ, Հատոր Բ., էջ 338: