Գարգամել (կերպար)
| Գարգամել Gargamel | |
|---|---|
| Հրատարակման պատմություն | |
| Հեղինակ | Պիեռ Կյուլիֆոր |
| Դերակատար / Ձայն | Հենք Ազարիա |
| Ներկայացրած է | Սմուրֆներ և Սմուրֆիկի |
| Անձնական տվյալներ | |
| Ի ծնե անուն | Գարգի (Գլուբլ) |
| Կեղծանուններ | չի նշվում |
| Տեսակ | հնարած կերպար, կոմիքսների կերպար և անիմացիոն կերպար |
| Հասակ | 160 սմ |
| Քաշ | 40 կգ |
| Մազերի գույն | Սև |
| Աչքերի գույն | Շագանակագույն (Սմուրֆիկներ 3-ում), սև (անիմացիոն շարքի և ֆիլմի մեջ) |
| Ծննդավայր | այստեղ |
| Սեռ | Արական |
| Զբաղմունք | ալքիմիկոս |
| Թշնամիներ | |
| Սմուրֆիկներ | |
Գարգամել, անիմացիոն շարքի հերոս, Սմուրֆիկների ֆիլմից և կոմիքսից, Սմուրֆիկների հիմնական հակառակորդը։
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարգամելը բավականին չար և նախանձ անհաջողակ է։ Նրան դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ ինչ-որ մեկը կարող է լինել երջանիկ ու պարզապես վայելել կյանքը, որովհետև նա ատում է սմուրֆիկներին։ Գարգամելը մշտակապես պայքարում է սմուրֆիկների դեմ իրենց կախարդական փայտիկի համար, քանի որ ցանկանում է օգտագործելով այդ փայտիկը դառնալ մեծ կախարդ։ Սմուրֆիկներին հրապուրելու համար նա անգամ հնարեց Սմուրֆետային[1]։
Գարգամելը միշտ սև հանդերձանքով էր և կարմիր բոտիկներով։ Նա ունի երկար քիթ, մի քանի ատամներ և գրեթե ճաղատ գլուխ՝ միայն եզրերին աճող սև մազերով[2][3]։
Նա ապրում է հին, բայց մեծ տան մեջ, չար կատու Ազրայելի և սկսնակ կախարդ Գրուբլի հետ։
Գարգամելի հետ կապված կերպարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազրայել, Գարգամելի շիկակարմիր կատուն։ Նա ունի սարսափելի տեսք։ Նա Սմուրֆների որսի ժամանակ Գարգամելի գործընկերն է։
- Գրուբլ, մի երիտասարդ սկսնակ կախարդ, ում վատ վարքի և ծուլության պատճառով դուրս են նետել դպրոցից։
- Բալթասար, Գարգամելի հայրը, նա չար կախարդ է, բայց Գարգամելի հետ համեմատած ավելի հզոր է, վտանգավոր և հարուստ։
- Գարգամելի մայրը, աղքատ կախարդ։ Երբ իմացավ, որ երկար ժամանակ Գարգամելը չի արել որևէ ալիմիական հայտնագործություն, մերժեց նրան և սկսեց հազվադեպ այցելել։ Նա ատում է Ազրայելին և կոչ է անում Գարգամելին ազատվել նրանից։
- Սմուրֆետա, Գարգամելը ստեղծել է նրան, որպեսզի նա վնասի Սմուրֆներին և օգնի ոչնչացնել նրանց[2]։
Ենթատեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի կարծիք, որ կերպարը կրում է ուժեղ քաղաքական ենթատեքստ․ «Բուենոյի խոսքերով, Գարգամելի կերպարը հիշեցնում է դասական հակասեմական ծաղրանկարների մասին. «Անխղճորեն, խորամանկ և ագահացած հրեա, ծուռ քթով»:Այս վարկածը հաստատում է նաև այն փաստը, որ Գարգամելի կատունը կոչվում է «Ազրայել»։ Այս անունը պատահական չէ, որ նման է «Իսրայելին»»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Макс Милиан. Смурфики (рус.). kino-teatr.ru (9 августа 2011). Проверено 26 июля 2016.
- 1 2 Смурфы [мультсериал]. Лос-Анджелес, США: Hanna Barbera. (21 ноября 1981). Проверено 19 декабря 2014.
- ↑ Ty Burr. The Smurfs (англ.). boston.com (29 July 2011). Проверено 26 июля 2016.
- ↑ NEWSru.co.il :: Мировая премьера «Смурфиков»: «антисемиты и сталинисты» захватили США
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Smurfs. Critic Reviews» (անգլերեն). metacritic.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարգամել (կերպար)» հոդվածին։ |
| ||||||