Գարգամել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարգամելը, ներկայումս ցուցադրվում է ՑԵՌՆ-ի Միկրոկոսմ թանգարանային պարտեզում

Գարգամել, ՑԵՌՆ-ի դեդեկտորներից, բշտիկային խցիկ, նախագծված էր գլխավորապես նեյտրինային փոխազդեցությունների որոշման համար։ Կառուցվել է Ֆրանսիայում, տրամագիծը մոտ 2 մետր է, երկարությունը՝ 4,8 մ, կարող էր տեղավորել 12 խորանարդ մետր ֆրեոն (CF3Br)։ Ավելի տիպական հեղուկ ջրածնի փոխարեն ծանր հեղուկի օգտագործումը նշանակում է նեյտրինային փոխազդեցության ավելի մեծ հավանականություն, ինչպես նաև մյուոններից պիոններից տարբերելու ավելի հեշտ հնարավորություն։

Գարգամելը գործել է 1970-1978 թվականներին մյուոնային նեյտրինային փնջով, որը առաջանում էր ՑԵՌՆ-ի պրոտոնային սինքրոտրոնում։ Այս փորձերը պսակվեցին ՑԵՌՆ-ում երբևէ կատարված ամենակարևոր հայտնագործություններից մեկով. 1973 թվականի հուլիսին, տեսական կանխատեսումից ոչ շատ չանցած հայտարարվեց թույլ չեզոք հոսանքների դիտարկման մասին[1]։

Փորձի համար վերլուծության են ենթարկվել մոտ 83 000 նեյտրինային իրադարձություններ։ Դիտվել են 102 չեզոք հոսանքներ։

Գարգամելը կոչվել է Ֆրանսուա Ռաբլեի Գարգանտուան և Պանտագրյուելը վեպի հերոս Գարգանտուայի մոր՝ հսկա Գարգամելի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Padilla, Antonio (Tony). «Gargamelle and Neutral Currents». Sixty Symbols. Brady Haran for the University of Nottingham.