Գարագուշ (լեռ)
Գարագուշ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ադրբեջան |
Վարչատարածքային միավոր | Օրդուբադի շրջան |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2147 մետր |
Գարագուշ, լեռ Ադրբեջանի Օրդուբադի շրջանում, պատմական Տևի (այժմ՝ Թիվի) գյուղից 5 կմ արևելք, Գիլանչայ գետի աջ կողմում։ Թեքադիր լանջերով ու մանր ձորակներով խազատված, բավականին բուսածածկ այս լեոը ծովի մակարդակից ունի 2147 մ բարձրություն։ Լեռան լանջերի ժայռերի և քարակարկառների վրա կան մ.թ.ա. III-I հազարամյակների մի շարք ժայռապատկերներ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։