Գավ անունով փիսիկը (պատմություն 2)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավ անունով փիսիկը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և հեքիաթ
Շարքի մասն էԳավ անունով փիսիկը
ՌեժիսորԼև Ատամանով
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա, Վասիլի Լիվանով և Տատյանա Ռեշետնիկովա
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն564 վայրկյան
ՇարքԳավ անունով փիսիկը
ՊրիկվելԳավ անունով փիսիկը (1-ին թողարկում)
ՍիկվելՎուֆ անունով կատու (թող 3)
Թվական1977

Գավ անունով փիսիկը (պատմություն 2) (ռուս.՝ Котёнок по имени Гав (выпуск 2)), «Գավ անունով փիսիկը» երեխաների համար մուլտֆիլմերի շարքի երկրորդ թողարկումն է[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թողարկման մեջ հետևյալ պատմություններն են`

  • «Այդպես անազնիվ է»։ Գավ կատվիկը և նրա ընկեր շնիկը խաղում են բռնուկի. շնիկը վազում է կատվիկի հետևից։ Ծեր կատուն դա ընկալելով որպես շների և կատուների միջև հավերժական պայքարի պատրաստություն, ակնարկում է նրանց այդ մասին («Շները հետապնդում են կատուներին... Դա միշտ էլ եղել է, և միշտ կլինի»)։ Այնուամենայնիվ, ընկերները համաձայն չեն այս թշնամանքի հետ և որոշում են հերթով միմյանց հետևից վազել. Նախ` շնիկը կատվի հետևից, հետո` կատվիկը շնիկի հետևից։ Ծեր կատուն տարակուսանքի մեջ է. «Կատվիկը հալածում է շնիկին։ Այդպես չի լինում»։
  • «Ե՞րբ է սկսվում կծելը»։ Կատվիկը և շնիկը փորձում են շների քթափոկը։
  • «Լավ է պահված կոտլետը»։ Շնիկը Գավին խնդրում է հետևել նրա կոտլետին, բայց ծեր կատուն անմիջապես առնում է դրա հոտը։ Գավը շտապում է նրան թաքցնել։ Իսկ որտե՞ղ է ամենաապահով տեղը` կոտլետը թաքցնելու համար։ Իհարկե, փորիկի մեջ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Գրիգորի Օստեր
Ռեժիսոր Լև Ատամանով
Բեմադրող նկարիչ Լեոնիդ Շվարցման
Օպերատոոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Դավիթ Կրիվիցկիյ
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժող Մարգարիտա Միխեևա
Ռեժիսորի օգնական Լ. Նիկիտինա
Նկարիչի օգնական Ն. Նիկոլաևա
Օպերատորի օգնական Ն. Կոզլովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Մարինա Ոսկանյանց, Ռենատա Միրենկովա, Վիկտոր Արսենտև, Օլգա Օռլովա, Գալինա Զեբրովա, Նատալյա Բոգոմոլովա, Ալեքսանդր Դավիդով
Նկարիչ-դեկորատոր Իրինա Սվետլիցա
Դերասաններ Տատյանա Ռեշետնիկովա` Գավ կատվիկ
Մարիա Վինոգրադովա` շնիկ
Վասիլի Լիվանով` Կատու
Տնօրեն Ֆյոդոր Իվանով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գավ անունով կատվիկը (թողարկում 2)» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]