Գավրոշ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավրոշ
ռուս.՝ Гаврош
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԹշվառները
Թվական1937
Լեզուռուսերեն
ՌեժիսորՏատյանա Լուկաշևիչ
ԴերակատարներԻվան Նովոսելցև, Նինա Զորսկայա, Պավել Մասսալսկի, Իվան Արկադին, Գեորգի Չերնովոլեկո, Նիկոլայ Պոգոդին, Իվան Բաբարով և Նիկոլայ Սմորչկով
ՕպերատորԵվգենի Անդրիկանիս
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն76 րոպե

«Գավրոշ» (ռուս.՝ «Гаврош»), հերոսական-հեղափոխական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Տատյանա Լուկաշևիչը Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի մոտիվներով «Մոսֆիլմի» կինոստուդիայում 1937 թվականին[1][2]։

Վերականգնվել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում 1976 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն զգալիորեն տարբերվում է վեպի սյուժետային գծից։ Ավելացվել են նոր կերպարներ, հերոսների մոտիվացիան հարմարեցված է երիտասարդ հեռուստադիտողի կողմից հեղափոխական ռոմանտիկայի մթնոլորտի ընկալման համար։

Ֆիլմի գործողություններն սկսվում են Փարիզում 1832 թվականին։ Տաժանավայրից փախած Տուշեին ձերբակալում են իր նախկին բնակարանում այն պահին, երբ ոստիկանությունը եկել էր Գորբոյի տան բնակիչներին վռնդելու՝ վարձը չվճարելու համար։

Տուշեի կնոջ մահվանից հետո նրա երեխաներին ապաստան է տալիս փոքր թափառաշրջիկ Գավրոշը, որը գիշերում է Բաստիլի հրապարակում գտնվող փղի փայտե արձանի ներսում։ Ավելի ուշ նա Տուշեին օգնում է փախչել բանտից և հանդիպել երեխաների հետ արդեն Մոնմարտրի բարիկադների վրա, որը կառուցել են հեղափոխական տրամադրված փարիզեցիները։

Պաշտպանների հրամանատար Անժոլրասը Գավրոշին է փոխանցել թագավորական բանտում իր հոր մահվան լուրը։ Տղան մարտնչում է այլ հեղափոխականների հետ միասին և զոհվում է գվարդիայի գնդակից, երբ գնում է փամփուշտ հավաքելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Սմորչկով – Գավրոշ Թենարդիե
  • Իվան Նովոսելցև – Անժոլրաս
  • Նինա Զորսկայա – Մադլեն, ծաղկավաճառ
  • Պավել Մասսալսկի – Մոնպառնաս, գող
  • Իվան Արկադին – եկեղեցական կնքավազաններ վաճառող
  • Գեորգի Չեռնովոլենկո – Ժակ
  • Վասիլի Նովիկով – Մարսել
  • Դ. Պոպով – Տուշե
  • Էդուարդ Գունն – Գյուլմեր, գող
  • Անդրեյ Նավաբև – Ժավեր
  • Նիկոլայ Պոգոդին – Նովետ, տղա
  • Իվան Բոբրով – զինագործ (լուսագրերում նշված չէ)
  • Վասիլի Նովիկով – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Գեորգի Շախովսկոյ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Տատյանա Լուկաշևիչ
  • Համառեժիսոր՝ Ա. Սլոբոդյանիկ
  • Բեմադրող օպերատոր՝ Եվգենի Անդրիկանիս
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Նիկոլսկի
  • Բեմադրող նկարիչներ՝ Իոսիֆ Շպինել, Ալեքսանդր Ժարենով
  • Հնչյունային օպերատոր՝ Սերգեյ Միներվին
  • Տնօրեն՝ Իլյա Վայսֆելդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գավրոշ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Գավրոշ» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]