Գավրիլ Կացարով
Գավրիլ Կացարով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1874[1] |
Ծննդավայր | Կոպրիվշիտիցա, Սոֆիայի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | հունիսի 1, 1958[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Մասնագիտություն | արվեստագետ, հնագետ, համալսարանի դասախոս, պատմաբան, բանասեր, դասական բանասեր, թանգարանագետ և դպրոցի դասատու |
Աշխատավայր | Սոֆիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Սոֆիայի համալսարանի ռեկտոր |
Անդամություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Ռումինական ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Գավրիլ Իլիև Կացարով (բուլղար․՝ Гаврил Илиев Кацаров, հոկտեմբերի 4, 1874[1], Կոպրիվշիտիցա, Սոֆիայի մարզ, Բուլղարիա - հունիսի 1, 1958[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար պատմաբան, բանասեր և հնագետ[2]։ Սոֆիայի համալսարանի ռեկտոր[3]։ Բուլղարիայի հնագիտական ինստիտուտի և Հնագիտական ազգային թանգարանի տնօրեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավրիլ Կացարովը ծնվել է 1874 թվականի հոկտեմբերի 4-ին Կոպրիվշտիցայում, Սոֆիայի մարզ։ 1899 թվականին դոկտորի աստիճանով ավարտել է Լայպցիգի համալսարանը։ Հետո աշխատել է Բեռլինում, Մյունխենում (1901-1902) և Իտալիայում (1906)։
Բուլղարիա վերադառնալուց հետո սկսել է աշխատել Սոֆիայի տղամարդկանց առաջին գիմնազիայում, իսկ հետո՝ Բարձրագույն ուսումնարանում։ 1900 թվականից եղել է դոցենտ, 1904 թվականից՝ արտահաստիքային պրոֆեսոր, իսկ 1910 թվականից՝ պրոֆեսոր[4]։ 1915-1918 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի պատմական-բանասիրական ֆակուլտետի դեկան, իսկ 1927-1928 թվականներին՝ համալսարանի ռեկտոր։
Հաջորդող երկու տարիների ընթացքում եղել է Սոֆիայի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն։ Բուլղարիայի հնագիտական ինստիտուտի (1920) գիտական խորհրդի հիմնադիր և անդամ։
1909 թվականից Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև Ռումինիայի գիտությունների ակադեմիայի (1936) և Ավստրիայի գիտությունների ակադեմիայի (1939) ակադեմիկոս։ Արտասահմանյան կազմակերպությունների և ինստիտուտների անդամ։
Գավրիլ Կացարովի եղբայրն է եղել գեներալ-մայոր Դիմիտր Կացարովը։
Կացարովը մահացել է 1958 թվականի հունիսի 1-ին Սոֆիայում՝ 83 տարեկան հասակում։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Атинската държавна уредба (1904)
- Принос към старата история на София (1910)
- Договорът на княза Иванко, син Добротичев, с генуезците 1387 г., (соавтор Васил Златарски, 1911)
- Приноси към историята на древността. Първа редица (1920)
- Пеония. Принос към старата етнография и история на Македония (1921)
- Цар Филип II Македонски. История на Македония до 336 г. пр. Христа (1922)
- България в древността. Историко-археологически очерк (1926)
- Обща и българска история за II прогимназиален курс (1927)
- Извори за старата история и география на Тракия и Македония, съавт., (1949)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Алманах на Софийския университет 1888 – 1928, Кратка история на университета с животописни и книгописни сведения за преподавателите и асистентите от основаването на висшето училище насам։ София: Университетска библиотека № 91։ 1929։ էջեր 92–99
- ↑ Кратка българска енциклопедия, издателство на БАН, София, 1964, том 2, стр. 650.
- ↑ Николова, В., Куманов, М., България. Кратък исторически справочник, том 3, стр. 262
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алманах на Софийския университет 1888-1939, С., 1940, с. 277-279
- Алексиева А., Велков В., Гавраил Илиев Кацаров. Библиография, С., 1953
- Велков В., Гаврил Кацаров, С., 1991
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Произведения от и за Гаврил Кацаров в библиотеки (WorldCat Catalog)
|