Գավրիիլ Կոլեսնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավրիիլ Կոլեսնիկով
Ծնվել էհունիսի 11, 1907(1907-06-11)
ԾննդավայրՍամարա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 7, 1991(1991-01-07) (83 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ժանրերարձակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն

Գավրիիլ Սեմյոնովիչ Կոլեսնիկով (ռուս.՝ Гавриил Семёнович Колесников, հունիսի 11, 1907(1907-06-11), Սամարա, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1991(1991-01-07), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող։ ԽՍՀՄ գրողների միության (1963), Ռուսաստանի գրողների միության (1991) անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավրիիլ Կոլեսնիկովը ծնվել է 1907 թվականին Սամարայում։ 1917 թվականին ավարտել է երկամյա գիմնազիան և աշխատել որպես հեռագրեր բաժանող։ Աշխատանքը շատ ժամանակ չէր պահանջում, և նա հնարավորություն ուներ սովորելու։

1922 թվականին Կոլեսնիկովը դիմել է աշխատանքի բորսա և աշխատանք ստացել գետախորշում, միևնույն ժամանակ շարունակել է իր ուսումը ֆաբրիկագործարանային ուսումնարանում։ Սամարայի պատանիները, այդ թվում նաև Կոլեսնիկովը, իրենք են կառուցվել-ավարտել գործարանի դպրոցը, վերակառուցել պատերազմից ավերված շենքը, տեղադրել նստարաններ ու դազգահներ։ 1925 թվականին Կոլեսնիկովը ավարտել է այս ուսումնական հաստատությունը և ստացել շոգենավեր նորոգող տեխնիկի մասնագիտություն։ Սակայն նրան չի հաջողվել աշխատել մասնագիտությամբ, քանի որ նրան ուղարկվել են կոմերիտական աշխատանքի Սամարայի նահանգի Պուգաչովյան գավառ։ Իվանովկա, Մեծ Գլուշինա գյուղերում եղել է կոմերիտական կազմակերպության քարտուղար։ Այդ վայրերում, որոնք կապված են զորամիավորման հրամանատար Վասիլի Չապաևի և գրող Ֆուրմանովի անունների հետ, ապագա գրողը ծանոթացել է գյուղական վայրերին։

Գյուղում զբաղվել է ինքնակրթությամբ, 1928 թվականին ընդունվել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ինստիտուտի մասնաճյուղերից մեկը իր ժամանակին վերափոխվել է Ի. Գուբկինի անվան նավթային ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի։ Այս ֆակուլտետը Կոլեսնիկովն ավարտել է 1933 թվականին։ 1935 թվականին ձերբակալվել է և գտնվել կալանքի տակ, չնայած զարգացող տուբերկուլյոզին։ Դատապարտվել է «դիվերսիայի միջոցով Խորհրդային կառավարությունը տապալելու փորձի համար», ինչպես նաև «Ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի հակահեղափոխական կազմակերպությանը մասնակցելու համար» (ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի հոդված 58, կետեր 7, 8 և 11)։ Ազատազրկվել է 17 տարի ժամկետով, որից շուրջ տասը տարի` 1939-1948 թվականները, անց է կացրել Կոլիմսկյան ճամբարներում, երկար տարիներ ապրել և աշխատել այնտեղ[2]։ 1955 թվականին արդարացվել է։

1965 թվականի նոյեմբերի 1-ին, Բորիս Պաստեռնակի հալածանքի ընթացքում, Կոլեսնիկովը ի պաշտպանություն Պաստեռնակի բաց նամակով դիմել է «Գրական թերթի» խմբագիր Ալեքսանդր Չակովսկուն։

Կյանքի վերջին տարիները Կոլեսնիկովն ապրել և աշխատել է Ռոստովի մարզի Սալսկ, Ռոստով քաղաքներում։

Մահացել է 1991 թվականի հունվարի 7-ին Դոնի Ռոստովում։

1991 թվականին հետմահու լույս է տեսել Կոլեսնիկովի վերջին գիրքը` «Լուռ աղաղակներ», որտեղ ներառված են 50-60-ական թվականների չտպագրված գործերը` «Դատախազ Գրամբոևի գործը», «Խառնակ ժամանակներ», «Լուռ աղաղակներ», «Կրասնոդարյան ակնարկներ», բանաստեղծությունները, «Հոկտեմբերյան պատմվածքի» անավարտ գլուխները։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործունեությամբ Կոլեսնիկովը զբաղվել է 1926 թվականից, երբ համագործակցել է գյուղական թերթի հետ։ Լինելով նավթային մասնագետ` 30-ական թվականներին հոդվածներ է գրել տնտեսական թեմաներով։

20-րդ դարի 50-ական թվականներին գյուղի մասին էսսեներ, պատմվածքներ, հոդվածներ, ակնարկներ է տպագրել Ռոստովի հրատարակչության «Դոն» ամսագիր էջերում, ինչպես նաև «Աշխարհի շուրջ», «Փոփոխության» ամսագրերում, տարածաշրջանային, ազգային և գերատեսչական թերթերում։ Նրա աշխատանքի հիմնական թեման տնտեսական և էկոլոգիապես տնտեսման անհրաժեշտություն է, որի մեջ պետք է պահպանել երկրի և բնության հարստությունը։ Այս մասին գրել է իր «Փոխակերպված տափաստան», «Վազող ժամանակ», «Տափաստանային անտառ», «Բազմահարկ գյուղ» ստեղծագործություններում։ 1954 թվականին գրել է իր երգիծական «Դատախազ Գրամբոևի գործը» վեպը։

Կոլեսնիկովը երկար ժամանակ մշակել է հյուսիսի թեման, որի շրջանակում ներկայացրել է հյուսիսի բնությունը, երկրաբաններին, որսորդներին, եղջերվաբույծներին։ 1954 թվականին «Աշխարհի շուրջ» ամսագրում հայտնվել է նրա «Հյուսիսային պատմությունը», որը հիմք է դարձել «Հյուսիսային պատմություններ», «Մամոնտի ժանիքներ», «Յաբլոնովի լեռնանցք», «Խոնարհում կոլիմյան արևին», «Պատմություններ տայգայի ընկերոջ մասին», «Սպիտակ իջվածք» շարքերի։ 1974 թվականին երեխաների համար գրել է «Տափաստանային արծվի ճակատագիրը» գիրքը։

Կոլեսնիկովի ստեղծագործությունները պատմում են երկրաբանների քրտնաջան աշխատանքի մասին, որոնցից յուրաքանչյուրում նկարագրված է մարդու, հասարակության մեջ նրա տեղի մասին մտորման նրանց պատմությունը։ Փոքրոգի, դավաճանության պատրաստ մարդը նույնիսկ արտաքուստ տգեղ է թվում շրջապատին («Երկրաբանի պատմությունը»)։ 1979 թվականին Ռոստիզդատը հրատարակել է «Արևը տաքացնում է տափաստանը» արձակ հավաքածուն։

Բացի գեղարվեստական ստեղծագործությունները, Կոլեսնիկովը թարգմանել է «Слово о полку Игореве», գրել է հուշեր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել են Կոլեսնիկովի հետևյալ ստեղծագործությունները[3]`

  • Перемены на колхозном току. - Ростов н/Д: Кн. изд-во, 1955.
  • Северные рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1955.
  • Северные рассказы. - Магадан: Обл. кн. изд-во, 1956.
  • Раздельным способом. - Ростов н/Д: Кн. изд-во, 1957.
  • Бивни мамонта. Повесть. Рассказы о моем друге. - Ростов н/Д: Кн. изд-во, 1958.
  • Преображенная степь. - Ростов н/Д: Кн. изд-во, 1958.
  • Бег времени. Рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1962.
  • Рассказы о таежном друге. - М.: Сов. Россия, 1967.
  • Степной лес. - Ростов Кн. изд-во, 1967.
  • Многоэтажная деревня. - Ростов Кн. изд-во, 1969.
  • Яблоневый перевал. Рассказы о таежном друге. - Ростов н/Д: Кн. изд-во, 1972.
  • Поклонитесь колымскому солнцу. - Магадан: Кн. изд-во, 1973.
  • Белая западинка. Рассказы о таежном друге. - М.: Дет. лит. 1974.
  • Судьба степного орла. Рассказы о донской природе. - Ростов н/Д: Кн. изд-во, 1974.
  • Солнце степь греет. Очерки и рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1979.
  • Судьба степного орла. - Ростов н/Д: Кн. изд-во, 1983.
  • Немые крики. - Ростов н/Д: Кн. изд-во, 1991.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ООО «Союз писателей России» - Колесников Гавриил Семенович». donpisatel.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  2. Поклонитесь колымскому солнцу. Колесников Гавриил Семёнович.
  3. «Колесников Гавриил Семенович | Ридли | Книги скачать, читать бесплатно». readli.net (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]