Գավաֆյան քույրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավաֆյան քույրեր
Ծնվել էՍտամբուլ
Երկիր ԱՄՆ

Գավաֆյան քույրեր Անի և Աիդա Գավաֆյաններ, Ստամբուլում ծնված հայազգի ջութակահարներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Գավաֆյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Գավաֆյանը ծնվել է Ստամբուլում, 1948 թվականի մայիսի 10-ին։ 1956 թվականին Անին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, աշակերտել են մի քանի նշանավոր երաժիշտ-մանկավարժների մոտ։ Եղել է Յեյլի երաժշտական դպրոցի պրոֆեսոր, որպես մենակատար երաժիշտը հանդես է եկել Դետրոյտի, Բոստոնի նվագախմբերում, երեք տարի եղել է Ջուլիարդի նվագախմբի կոնցերտմայստեր։ Ջութակահարուհին համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում։ արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցույթի 1-ին և մրցանակների։

Որդին՝ Մեթյուն, նույնպես ջութակահար է։

Աիդա Գավաֆյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Գավաֆյանը ծնվել է Ստամբուլում, 1953 թվականին, 1956 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Ավատել է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցը։ Համերգներ է ունեցել մի շարք երկրներում։ 1973 թվականին Լիսաբոնում արժանացել է «Ջութակահարների միջազգային VI մրցանակաբաշխության» 1-ին մրցանակի։ Նրա երկացանում եղել են Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Բելա Բարտոկի ստեղծագործություններից։ Աիդա Գավաֆյանը եղել է նաեւ «Թաշ» քառյակի 1-ին ջութակը։

1973 թվականնին երգչուհին արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցույթի 1-ին մրցանակին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։