Գավառի սարքաշինական գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գավառի սարքաշինական գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում (նախկինում՝ Կամո)։

Հիմնադրվել է 1962 թվականին որպես Երևանի «էլեկտրասարք» գործարանի մասնաճյուղ։ 1965 թվականից սկսյալ հանդես է եկել որպես ինքնուրույն ձեռնարկություն։ Արտադրել է տարբեր տեսակի ու նշանակության սարքեր ու հանգույցներ։ Արտադրանքի 65%-ը որակի պետական նշանով թողարկվող «ՌՊ-049» մակնիշի ջերմակարգավորիչներն են եղել։

1982 թվականին 1962 թվականի համեմատ արտադրանքի ծավալն աճել է մոտ 12 անգամ և կազմել 3,5 միլիոն ԽՍՀՄ ռուբլի։

Թողարկվող արտադրանքն առաքվել է ԽՍՀՄ բոլոր տնտեսական շրջանները։ Գործարանի արտադրության տեխնիկայի ու տեխնոլոգիայի կատարելագործման հարցերով զբաղվել են Երևանի, Մոսկվայի, Օրյոլի, Սմոլենսկի, սարքաշինության գիտահետազոտական ինստիտուտները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 246 CC-BY-SA-icon-80x15.png