Գաս Վան Սենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գաս վան Սենթից)
Գաս Վան Սենթ
Ի ծնե անուն՝անգլ.՝ Gus Van Sant
Ծննդյան թիվ՝հուլիսի 24, 1952(1952-07-24)[1][2][3][…] (71 տարեկան)
Ծննդավայր՝Լուիսվիլ, Ջեֆերսոն շրջան, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, դերասան, երաժիշտ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0001814

Գաս Գրին Վան Սենթ կրտսեր (անգլ.՝ Gus Green Van Sant Jr., հուլիսի 24, 1952(1952-07-24)[1][2][3][…], Լուիսվիլ, Ջեֆերսոն շրջան, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, գրող, նկարիչ, լուսանկարիչ և երաժիշտ։

Վան Սենթը իր կարիերան սկսել է որպես ամերիկյան անկախ և քվիր կինոյի ներկայացուցիչ, բայց հետո նկարահանեց նաև մեծ բյուջե ունեցող հոլիվուդյան ֆիլմեր, որոնք նախատեսված էին ամենալայն լսարանի համար։ «Ոսկյա արմավենու ճյուղ» դափնեկիր՝ «Փիղ» ֆիլմի համար (2003)։ Լավագույն ռեժիսորական «Օսկար» մրցանակի կրկնակի հավակնորդ «Բարի Ուիլ Հանթինգ» և «Միլք» ֆիլմերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաս Վան Սենթ կրտսերը՝ հոլանդացի մեծահարուստ ներգաղթյալների սերունդ, ծնվել է 1952 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում։ Կրթությունը ստացել է Ռոդ Այլենդի արվեստի դպրոցում, որտեղ սովորել է գծանկար և կինեմատոգրաֆիա։ Հենց այստեղ Վան Սենթը տարվեց երաժշտության ստեղծագործությամբ։ Այդ ժամանակ Վան Սենթի դասընկերներն էին Դեյվիդ Բիրնը, Թինա Ուեյմութը և Քրիս Ֆրանցը, որոնք հետագայում ստեղծեցին «Talking Heads» (թարգմանաբար՝ «Խոսող գլուխներ») հայտնի խումբը։ 1980-ական թվականների սկզբին Վան Սենթը տեղափոխվեց Պորտլենդ, որտեղ հանդիպեց Ուիլյամ Բերրոուզին և ստեղծեց կարճատև «Destroy All Blondes» («Ոչնչացրեք բոլոր շիկահերներին») խումբը։ Ավելի ուշ Վան Սենթը նկարահանեց երաժշտական տեսահոլովակներ Դեյվիդ Բոուի և «Red Hot Chili Peppers» խմբի համար։

Իր կինոկարիերայի սկզբում Վան Սենթը աշխատում էր որպես Ռոջեր Քորմանի օգնական և սիրում էր Սթենլի Կուբրիկի ստեղծագործական աշխատանքը։ Որպես ռեժիսոր և սցենարիստ, Գաս Վան Սենթը իր առաջին դեբյուտը կատարել է 1985 թվականին՝ «Վատ գիշեր» սև-սպիտակ համասեռամոլ-դրամայի հետ։ Ֆիլմը Վան Սենթի կողմից նկարահանվել է իր սեփական գումարով (ընդամենը մոտ 25 հազար դոլար), և Վան Սենթին դարձրել է համասեռամոլության-միջավայրում պաշտամունքային ռեժիսոր։ 1989 թվականին Վան Սենթը հասել է իր առաջին մեծ հաջողությանը՝ Մեթ Դիլոնի մասնակցությամբ «Դեղատնային կովբոյ» ֆիլմից հետո։ Այսպիսով, 1991 թվականին արդեն հայտնի Վան Սենթը «Վենետիկի կինոփառատոնում» հանդես է եկել «Իմ անձնական նահանգ Այդահո» ֆիլմով։ «Իմ անձնական նահանգ Այդահո»-ն ցնցող ճանապարհային կինոնկար է, որտեղ խաղում են Կիանու Ռիվզը և Ռիվեր Ֆենիքսը։ Այս ֆիլմը Վան Սենթին գրեթե կենդանի դասական էր դարձնում։ 1993 թվականին Ֆենիքսը մահացավ թմրանյութերի գերդոզավորումից, իսկ նրա հետ մահացավ Էնդի Ուորհոլ կինոնախագիծը, որում Վան Սենթը խաղում էր Ֆենիքսի գլխավոր դերը։ Վան Սենթը, ի հիշատակ Ֆենիքսի, նվիրեց՝ «Նույնիսկ կովբոյ աղջիկները երբեմն տխրում են» ֆիլմը։

1998 թվականին Վան Սենթը «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի՝ «Բարի Ուիլ Հանթինգ» (անգլ.՝ «Good Will Hunting») ֆիլմի համար։ «Մանկական» (անգլ.՝ «Kids», 1995) ճանաչված անկախ կինոնկարի պրոդյուսերն է։ Վան Սենթը գրել է մի շարք սցենարներ կինոնկարների համար և «Վարդագույն» (անգլ.՝ «Pink», 1997) վեպը։ ԱՄՆ-ում լույս է տեսել նաև նրա լուսանկարների «108 դիմանկարներ» (անգլ.՝ «108 Portraits», 1993) վերնագրով ալբոմը և թողարկվել է երկու երաժշտական ալբոմ՝ «Գաս Վան Սենթ» (անգլ.՝ «Gus Van Sant») և «18 երգ գոլֆի մասին» (անգլ.՝ «18 Songs about Golf», 1999

XXI դարի սկզբին, արդեն Հոլիվուդում սիրված՝ հունգարացի ռեժիսոր Բելա Տարրը[4] Վան Սենթի աշխատանքների տպավորության ներքո, վերադարձել է այլընտրանքային անկախ կինո։ Նա նախ նկարահանեց «Ջերի» ֆիլմը, իսկ 2003 թվականին Կաննի կինոփառատոնում ստացավ «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակը՝ «Փիղ» (անգլ.՝ «Elephant») ֆիլմի համար։ «Փիղ» սյուժեի հիմքում ընկած է «Կոլումբայն» քոլեջի դպրոցականների կողմից արյունալի սպանդը։ Բայց այս ֆիլմը հեռու է Մայքլ Մուրի վավերագրական փորձերից, «Փիղը» ավելի շատ բալետ-կինոնկար է, աբստրակցիոնիզմ արվեստում։ Իսկ 2005 թվականին Վան Սենթը նկարահանել է «Վերջին օրերը» ֆիլմը, որը պատմում է Կուրտ Քոբեյնի նման գրանջ աստղի մասին։

Վան Սենթի այդ ֆիլմերը միևնույն եռերգության մաս են կազմում՝ եռերգության ծայրահեղ մեկուսացման մասին։ «Ջերի»-ն ֆիզիկական մեկուսացման մասին է, «Փիղ»-ը հասարակության մեջ ցույց է տալիս մեկուսացում, իսկ «Վերջին օրերը» արտացոլում է ներքին, մտավոր մեկուսացումը։ Ըստ Աթկինսոնի՝ «Վերջին օրերը», «Ջերի», «Փիղ» ֆիլմերում Վան Սենթը հնարել է մի միջոց. «Թարգմանեք Թարի մշուշոտ հնարքները ժամանակակից Ամերիկայի պատմողական կոորդինատների մեջ, խուսափելով անհարկի անհայտությունից և միևնույն ժամանակ պահպանելով Թարի փիլիսոփայական խորության և առեղծվածի զգացումը»[5]։

2008 թվականին լույս է տեսել Վան Սենթի նոր ֆիլմը՝ «Միլք», որի գլխավոր դերակատարն է Շոն Փենը՝ պատմելով Հարվի Միլքի ոչ ավանդական սեռական կողմնորոշման առաջին քաղաքական գործիչներից մեկի իրական պատմությունը։ Ֆիլմը առաջադրվել է 8 Օսկար մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգման, սակայն ստացել է միայն երկուսը՝ «լավագույն դերասան» և «լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

2008 թվականի օգոստոսին Գասը պայմանագիր է կնքել Imagine Entertainment-ի և Columbia Pictures-ի հետ «Մի հանձնվիր» ֆիլմի համար, որը հիմնված է Լյուի Ջեյսոնի պիեսի հիման վրա։ Երկար ժամանակ նկարի թողարկումը հետաձգվում էր։ Ի վերջո, դիստրիբյուտորները որոշեցին պատրաստել ժապավենը Կաննի 64-րդ կինոփառատոնի համար, որի պրեմիերան տեղի ունեցավ «Հատուկ տեսք» ծրագրի շրջանակներում։ Քննադատների կողմից նկարն ավելի շատ բացասական արձագանքներ է ստացել և ձախողվել վարձույթներում[6][7][8][9]։

Վան Սենթը ապրում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վատ գիշեր / Mala Noche (1985)
  • Դեղատնային կովբոյ / Drugstore Cowboy (1989)
  • Իմ անձնական նահանգ Այդահո / My Own Private Idaho (1991)
  • Նույնիսկ կովբոյ աղջիկները երբեմն տխրում են / Even Cowgirls Get the Blues (1993)
  • Արժե մեռնել դրա համար / To Die for (1995)
  • Բարի Ուիլ Հանթինգ / Good Will Hunting (1997)
  • Պսիխո / Psycho (1998)
  • Գտեք Ֆորեստերին / Finding Forrester (2000)
  • Ջերի / Gerry (2002)
  • Փիղ / Elephant (2003)
  • Վերջին օրերը / Last Days (2005)
  • Փարիզ սիրում եմ քեզ / Paris, je t’aime, էպիզոդ «Մարե» («Le Marais») (2006)
  • Պարանոիդ այգի / Paranoid Park (2007)
  • Յուրաքանչյուրին՝ իր կինոն / Chacun son cinéma,  էպիզոդ «Առաջին համբույր» (2007)
  • 8 / 8 (2008)
  • Միլք / Milk (2008)
  • Մի հանձվիր / Restless (2011)
  • Խոստացված տարածք / Promised Land (2012)
  • Իմ անձնական Գետը / My Own Private River (2012)
  • Ծառերի ծով / Sea of Trees (2015)
  • Երբ մենք բարձրանում ենք (մինի սերիալ) / When We Rise (2017)
  • Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով / Don’t Worry, He Won’t Get Far on Foot (2018)

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Weird» խումբ Hanson (1998)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. «В настоящее время я пытаюсь пересмотреть прописи кинорежиссуры и то, как на неё влияет голливудская индустрия», — писал Ван Сент в буклете выставки о Тарре, которая проходила в Музей современного искусства (Нью-Йорк)|Музее современного искусства в 2001 году.
  5. Going Places by Michael Atkinson — Moving Image Source
  6. Nick Schager (11 сентября 2011). «Restless» (անգլերեն). Slant Magazine. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  7. Walter Addiego (22 сентября 2011). «'Restless' review: morbid and mawkish» (անգլերեն). San Francisco Chronicle. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  8. Todd McCarthy (12 сентября 2011). «Restless: Cannes Review» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  9. J.R. Jones (22 сентября 2011). «Restless» (անգլերեն). Chicago Reader. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  10. Edelstein, David (2019 թ․ սեպտեմբերի 18). «Gus Van Sant's Next Picture Will Be a Watercolor». The New York Times (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաս Վան Սենթ» հոդվածին։