Jump to content

Գաստերոմիցետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաստերոմիցետներ
Clathrus ruber
Ցանցավոր կարմիր (Clathrus ruber) (հասուն ձևը)
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Լատիներեն անվանում
Gasteromycetes


Գաստերոմիցենտներ (լատին․՝ Gasteromycetes), բազիդիավոր սնկերի կարգ Հայտնի է մոտ 1600, Հայաստանում՝ մոտ 80 տեսակ՝ անձրևասունկ տանձաձև (Lycoperdon pyriforme), անձրևասունկ մարգարտյա (Lycoperdon perlatum), գլխասունկ պարկանման (Calvatia utriformis), վառոդասունկ սևացող (Bovista nigrescens), հողաստղ պսակաձև (Geastrum coronatum), կեղծ անձրևասունկ սովորական (Scleroderma aurantium) և այլն։ Հանդիպում են ամենուրեք։ Աճում են փտած բնափայտի, հողի վրա և հողի մեջ, անտառներում, մարգագետիններում, դաշտերում, այգիներում, տափաստաններում։ Պտղամարմինը (տրամագիծը՝ 1-30 սմ, երբեմն՝ 50, հազվադեպ՝ 150) հիմնականում փակ է, պալարաձև, կլոր, ձվաձև, տանձաձև, աստղաձև և այլն՝ պատված բազմաշերտ թաղանթով, որը պատռվում է հասունանալուց հետո։ Պտղամիսը սկզբում սպիտակ է, ապա վերածվում է շագանակագույն կամ սև փոշիացող զանգվածի։ Հողի վրա աճող սնկերն ունեն նստած պտղամարմին, կեղծ կամ իսկական ոտիկ, իսկ հողի մեջ աճողները պալարաձև են, ունեն պարզ կառուցվածք։ Կան ուտելի (երբ պտղամիսն սպիտակ է) և թունավոր տեսակներ։ Որոշ տեսակներ ունեն հականեխիչ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]