Գաստելուգաչե
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Տեսակ | կղզի, լեռ, կենսատոպ, hermitage church? և տեսարժան վայր |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Բերմեո |
| Վայր | Բիսկայան ծոց |
| Երկարություն | 0,27 կմ |
| Լայնություն | 80 մետր |
| Բնակչություն | 0 մարդ |
![]() | |
![]() | |
Գաստելուգաչե (բասկերեն՝ Gaztelugatxe), կղզյակ է Բիսկայան ծոցի ափամերձ հատվածում, պատկանում է Բերմեո ինքնավարությանը Բասկերի Երկրում (Իսպանիա)
Կղզին միացված է մայրցամաքին ձեռակերտ կամրջով, որն անցնում է 241 աստիճաններ ունեցող ոլորապտույտ սանդուղքի։ Կղզու միակ կառույց է հանդիսանում Սան-Խուան-դե-Գաստելուգաչե (Doniene Gaztelugatxeko) մատուռը՝ կառուցված Հովհաննես Մկրտչի պատվին։ Հնագիտական գտածոներն այս տեղերում վկայում են այն մասին, որ մատուռը կառուցվել է դեռևս 10-րդ դարում։ Այսօր մատուռը գրեթե միշտ փակ է, մշտական ժամերգություններ այստեղ չեն լինում։
Այցելությունների ամենալավ ժամանակը գարունը և աշունն է։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաստելուգաչե բառը ծագում է բասկերեն «gaztelu» բառից, որը նշանակում է «ամրոց» և «aitz»ը՝ «ժայռ», ձևավորելով «ժայռե ամրոց»։ Անունը կղզին ստացել է հեռվից ձեռակերտ սյուներ հիշեցնող բնական քարե կամարների շնորհիվ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մեծ վանքը կառուցվել է 10-րդ դարում։ Ինչպես ենթադրում են գիտնականները, մատուռի շինարարները եղել են տաճարականները։ Կղզու տարածքում հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են 9-րդ և 12-րդ դարերին թվագրվող միջնադարյան գերեզմաններ։
Բացի կրոնական նշանակությունից Գաստելուգաչե կղզին հանդիսանում է կարևոր ռազմական նշանակության օբյեկտ։ Այստեղ 1334 թվականին տեղի են ունեցել Բիսկայայի տիրակալ Խուան Նունյես դե Լարայի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 11-րդի բախումները։
1593 թվականին կղզին գրավել և թալանել է Ֆրենսիս Դրեյկը։
18-րդ դարում Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Գաստելուգաչեն ենթարկվել է անգլիական զորքի հարձակմանը։ Կղզուց ոչ հեռու, Մաչիչակո (Matxitxako) հրվանդանի մոտ տեղի է ունեցել ծովային մարտ։
1978 թվականի նոյեմբերի 10-ին կղզում հրդեհ է բռնվում և մատուռը գրեթե ամբողջովին այրվում է։ Երկու տարի անց 1980 թվականի հունիսի 24-ին մատուռը նորից հանդիսավոր բացվեց։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vista desde el mar de San Juan de Gaztelugatxe
- Ruta de Bermeo a Bakio pasando por San Juan de Gaztelugatxe
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաստելուգաչե» հոդվածին։ |
|


