Գասմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գասմա, Կեսմա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դիվրիգ գավառում։

20-րդ դարասկզբին ուներ 140 տուն բնակիչ, ավելի քան 100-ը՝ հայ (500 բնակիչ)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի շրջակայքում էին Խնդրակատար և Սուրբ Լուսավորիչ նշանավոր ուխտատեղիները։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հատոր 2։