Գառնի խառնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գառնի խառնարան, խառնարան Մարս մոլորակի վրա[1]։ Ըստ ՆԱՍԱ-ի այս խառնարանում են հայտաբերվել ջրի հետքեր (2015 թվական, սեպտեմբերի 29)[2][3]։ ՆԱՍԱ-ն և ԱՄՆ երկրաբանական ծառայությունը խառնարանն այդպես են կոչել 2015 թվականի ապրիլի 24-ին։ Մարսի վրա՝ Գառնի խառնարանի լանջերին, պարբերաբար մի քանի հարյուր մետր երկարությամբ մուգ նեղ շերտեր են ի հայտ գալիս, որոնք ենթադրաբար ձևավորվում են հեղուկ աղի ջրի հոսքերից։ Տեղեկությունները ստացվել են Mars Reconnaissance Orbiter միջմոլորակային բազմաֆունկցիոնալ ավտոմատ կայանից՝ HiRISE տեսախցիկի ֆիքսած նկարի օգնությամբ։ Պատկերը ստեղծելիս կազմվել է տեղանքի եռաչափ համակարգչային մոդելը՝ թվային քարտեզ, որը կազմել են HiRISE խցիկից 2 անգամ ստացված ստերեոսկոպիկ տեղեկության հիման վրա, որից հետո պատկերը դրվել է մոդելի վրա։

Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտը և տիեզերքի թանգարանը։

Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտում Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ ստեղծվել են տիեզերական ուղեծրային աստղադիտարաններ, մոտ 40 տիեզերագնացներ այդտեղ են անցել իրենց նախաթռիչքային պատրաստումը։ 2001 թվականի հուլիսին Գառնիում՝ ինստիտուտի տարածքում բացվել է Տիեզերքի թանգարան, 2015 թվականի նոյեմբերին այդ թանգարանը՝ հարստացված վերաբացվել է Երևանում։ Թանգարանում ներկայացված են տիեզերական ծրագրերին Հայաստանի մասնագետների մասնակցությանը առնչվող նմուշներ, տիեզերքում օգտագործված սարքեր, փաստաթղթեր[4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Garni,». planetarynames. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Dark, Recurring Streaks on Walls of Garni Crater,». nasa.gov. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «NASA Confirms Evidence That Liquid Water Flows on Today's Mars,». planetarynames. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «crater in which water was found on mars named after garni armenia,». asbarez. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «Space Museum opens in Armenia's capital url=http://www.panarmenian.net/eng/news/201419/». panarmenian. {{cite news}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  6. Garni space astronomy institute and space museum.(չաշխատող հղում)