Գառնիկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1958(1958-01-01) (66 տարեկան)
ԾննդավայրՆախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունգյուղատնտես
ԱշխատավայրՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Գառնիկ Գերասիմի Պետրոսյան (հունվարի 1, 1958(1958-01-01), Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), գյուղատնտես, Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ (2012-2016[1]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1985 թթ. - աշխատել է Մասիսի շրջանի Նոր Խարբերդի կոլտնտեսությունում որպես նախագահի տեղակալ, գյուղատնտես, գլխավոր գյուղատնտես։
  • 1985-1987 թթ. - աշխատել է ՀԿԿ Մասիսի շրջասնային կոմիտեում որպես հրահանգիչ, ապա՝ գյուղատնտեսության բաժնի վարիչ։
  • 1987-1991 թթ. - աշխատել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեում որպես գյուղատնտեսության և սննդարդյունաբերության բաժնի հրահանգիչ։
  • 1991-1995 թթ. - աշխատել է Մասիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում որպես գյուղատնտեսության վարչության պետ։
  • 1996-1999 թթ. - Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ։
  • «Նիգ-Ապարան» ՀԲՀԿ նախագահի տեղակալ։
  • 1999-2008 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ, ապա՝ բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ։
  • 2009-2010 թթ. - աշխատել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկում որպես պլանավորման գծով մասնագետ։
  • 2010-2012 թթ. - աշխատել է որպես ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի ազգային խորհրդատու, ծրագրի համակարգող։
  • 2012 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ[3]։

Ամուսնացած է, ունի երկու որդի։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գյուղատնտեսության երեք փոխնախարար ազատվել է աշխատանքից». www.civilnet.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  2. «Պետրոսյան Գառնիկ Գերասիմի ։». persons.anau.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.